Օրվա լրահոսը
Մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին
Շարունակում ենք քայլել առաջ, կառուցել ավելի ու ավելի ուժեղ բանակ, հզոր պետություն՝ մեր առջև ունենալով նաև Վազգեն Սարգսյանի տեսլականը. Արտակ Դավթյանի ուղերձը
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է» մտքի հեղինակին իզուր չէ, որ ժողովուրդը Սպարապետ կոչեց և դասեց ազգային հերոսների շարքին: Ամեն տարի Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում, հիշում նրա սխրանքը՝ որպես
Հակահայկական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից. Regionmonitor
Ռուսաստանում գործող հայկական կայքերը տեղեկություն են տարածվել այն մասին, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը աշխատանքից ազատվել են: Ըստ լրատվական աղբյուրների՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր:Նշենք, որ հոդվածը պարունակում էր ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու
«Եթե արդարացնում եմ, որ Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթին, պատժվելո՞ւ եմ դրա համար». պատգամավորը՝ փոխնախարարին
Իմ գնահատմամբ՝ ձեր արարքը, որը չի ենթադրում լայն զանգվածների մոտ բռնության գործադրման հավանականություն, չի որակվի որպես բռնության կոչ, իսկ որակվելու դեպքում՝ քրեական գործը կկարճվի
Ընտրվել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» 2-րդ նախագահը. Ermenihaber
Մարտի 2-ին Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միությունը» Յեդիքուլեի (Պոլսի թաղամասերից) Սուրբ Փրկիչ հիվանդանոցում դռնփակ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընտրել են միության 2-րդ նախագահին։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, միայն նիստի սկզբում է լրագրողներին թույլ տրվել լուսանկարել։ Միության երկրորդ նախագահ է ընտրվել Ստամբուլի հայկական Քարագյոզյան վարժարանին կից որբանոցի հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը։ Նիստի ավարտին
Կարո Շահբազյանը՝ կորոնավիրուսի, թատրոնները չփակելու, «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի ու նոր գրքի մասին
Հարցազրույց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի հետ – Պարոն Շահբազյան, թույլ տվեք հարցազրույցը սկսել ոչ մշակութային հարցով. օրերս ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ մոլեգնող կորոնավիրուսի առիթով քննարկումներ են անցկացրել եւ որոշել են առայժմ չփակել մշակութային հաստատությունները, թողնել մարդկանց որոշմանը՝ այցելե՞լ մշակութային հաստատություններ, թե՞ ոչ: Աշխարհահռչակ Լա Սկալան փակեց իր
Կալանք եւ ազատազրկում՝ բռնության կոչ անողներին ու բռնություն քարոզողներին. օրինագիծը՝ ԱԺ-ում
Առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել՝ անձի հանդեպ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկ-սոցիալական ծագմամբ, լեզվով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար
Կորոնավիրուսի 4-րդ դեպքը Վրաստանում. Aliq.ge
Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ դեպքն է հաստատվել: Այս մասին րոպեներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է Aliq.ge-ն: Ինչպես հայտնի է, վարակվածը մարտի 1-ին ժամանել է Իտալիայից, իսկ երեկ արդեն՝ վարակի կասկածանքով, դիմել է հիվանդանոց: Նա 44 տարեկան տղամարդ է, վիճակը՝ ծանր։ Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, 2-րդը՝
Վիտալի Բալասանյան. «Երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի»
«Տարածքներ չեն հանձնվելու, իրականացնելու ենք Արցախի համաչափ զարգացման ծրագրեր». Վիտալի Բալասանյան
Էկոլոգիական կրթության ռազմավարությունն անտեսված է. «168 ժամ»
Ուշագրավ է, որ կառավարության կողմից հաստատված ռազմավարության մեջ նշվում է, որ էկոլոգիական կրթության ոլորտում Կրթության և գիտության (ներկայումս՝ ԿԳՄՍ) նախարարությունը և Բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի) նախարարությունը արդյունավետ չեն համագործակցում։
Նոր գիրք՝ «Նաիրյան ղողանջներ»
Ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծ, արձակագիր Հովիկ Գրիգորյանի «Նաիրյան ղողանջներ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն, որն ընդգրկում է վերջին տարիներին գրած ստեղծագործությունները: Գրքում տեղ են գտել «Պատվիրան» խորագրի ներքո մանուկներին նվիրված գործերը, որոնք տպագրվել են հեղինակի դպրոցահասակ տարիներին՝ «Պիոներ կանչ» եւ այլ մանկական հանդեսներում: Տեղ են գտել նաեւ պոեմները: Հ. Գրիգորյանի թեմատիկան բազմազան է, որտեղ գերիշխում է սերը՝
Օտարերկրացիները՝ մեր անշարժ գույքի շուկայում. «168 ժամ»
Վիճակագրությունը որոշակի տվյալներ է հրապարակում, որով կարելի է որոշել, թե ովքեր են գնորդները։ 2019թ. մեր երկրում անշարժ գույք ձեռք բերողների մեջ առաջինը Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 48 տոկոս։ ԱՄՆ քաղաքացիները՝ 16 տոկոս, երկրորդն են։ Եվրոպական պետությունների քաղաքացիները երրորդն են՝ 12 տոկոս։ Չորրորդ տեղում սիրիացիներն են՝ գնումների քանակի 5.6 տոկոսը։ Ասենք նաև, որ նախկինում ձեռք բերածից հրաժարվողների
Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է Առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի
Հովհաննես Հովհաննիսյան. «Չասենք, որ բոլորը, ովքեր կուսակցական են, պետք է պարտադիր հեռանան». «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հանգուցալուծում է պատկերացնում ԵՊՀ-ի ռեկտորի ընտրության հարցում։ – Տարիներ շարունակ ԵՊՀ-ն քաղաքականացված է եղել, արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որպեսզի այս անգամ զերծ մնա համալսարանը քաղաքականությունից, հեղափոխություն արվելո՞ւ է ԵՊՀ-ում։ –
«Քննադատողներից շատերին` մի մեծ խմբի հրավիրեցի նախագահական, չեկան». Արմեն Սարգսյանը` հանրաքվեի օր նշանակելու առիթով իր հասցեին քննադատությունների մասին
«Վազգենի հետ, Վազգենի նման, վազգենավարի քեֆ արեցինք»
Եթե ժողովրդից ոչինչ չեք թաքցնում, ինչո՞ւ է մամուլը շարունակ բացահայտում ձեր թաքցրածները. «Հրապարակ»
«Ամենակարեւորը վստահությունն է։ Ժողովուրդը պետք է 100 տոկոսով վստահ լինի, որ էս կառավարությունը բացառված է՝ իրենից որեւէ բան թաքցնի։ Մենք մեր թերություններն էլ չենք թաքցնում ձեզնից, ժողովուրդ ջան»։ Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Այս մասին նա հայտարարեց Վրաստան կատարած այցի ժամանակ՝ Վրաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը։ Այժմ մենք չենք կարող հարց չտալ, թե ինչու է
Թուրքիան Ռուսաստանին գործարքի է հրավիրում ԼՂ խնդրի շուրջ
Սկիզբը՝ այստեղ: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի համոզմամբ՝ թուրքական կողմի բարձր մակարդակի վերջին հայտարարություններն Արցախի մասով որոշակի տարբերվում են նախորդ տարիների հայտարարություններից եւ բավական վտանգավոր են: – Լիբիայի հարցում եւս Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բեւեռներում, այս հարցում համաձայնության գալու հնարավորություններ կա՞ն: – Տարածաշրջանային թերեւս բոլոր հակամարտություններում Ռուսաստանն ու Թուրքիան հայտնվել են հակադիր բեւեռներում, ինչը բնավ
35-ամյա համագյուղացին ալկոհոլի ազդեցության տակ դանակով հարվածներ էր հասցրել տարեց կնոջը. բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ սպանությունը
2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական
Շուշան Դոյդոյան. «Սա լուրջ սպառնալիք է լրագրողական աղբյուրների համար». «Հրապարակ»
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդում մամուլի ազատության վրա՝ կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ աշխատակից Սերոբ Հարությունյանին, որը մեր հրապարակման հետ որեւէ կապ չունի։ Նրան ՀՔԾ-ն մեղադրում
ՀՀԿ խորհրդի երեք անդամներ լքել են կուսակցությունը. «Ազատություն»
Հարցին էլ՝ «Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանի օրոք էդ քրեաօլիգարխիկ կարգերը ամրապնդվեցի՞ն», Ալեքսանյանը պատասխանեց. – «Շարունակվեցին և ամրապնդվեցին, այո»։
Արձանագրվել է իրավախախտման 47 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 15.228.746 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
«Նոր Զովք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.066 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մոտ 12 տոննա ավտոյուղ՝ առանց մաքսային ձևակերպման. բեռնատարն անարգել դուրս է եկել Բագրատաշենի մաքսային կետից, ուղևորվել Այրում
Միաժամանակ վարորդի խցում գտնվող թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 130 անվանում դեղամիջոց: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ
Որոշ դեպքերում վկաները եւ տուժողները կհարցաքննվեն տեսակապով. օրինագիծն ԱԺ-ում է
Բացառիկ դեպքերում քննիչն է մեկնում Կապան: Այս օրինագծով ոչ քննիչը կարիք կունենա Կապան հասնելու, ոչ էլ վկան/տուժողը՝ Երեւան
Կորոնավիրուսը Վրաստանում փլուզել է զբոսաշրջության ոլորտը. Jam-News
Վրաստանում զբոսաշրջիկներ չկան, հյուրանոցները սնանկացման եզրին են
Դատական համակարգին առնչվող օրենսդրական փաթեթն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. ԼՀԿ-ն «դեմ» քվեարկեց
Եթե մեր ներկայացվելիք առաջարկներն ընդունվեն, իսկ դատավորների անկախության հետ կապված մեր մտահոգությունները՝ փարատվեն, երկրորդ ընթերցման ժամանակ «կողմ» կքվեարկենք
«Ջերմությամբ, հաճախ նաև՝ կարոտով եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ». Արմեն Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան:
Ես հպարտ եմ կանգնելու այս կանանց կողքին. Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից եւ առաջին տիկնոջից. «Ամերիկայի ձայն»
Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից եւ առաջին տիկնոջից
Այս գիշեր հարյուրավոր ոստիկաններ հարձակվել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա. փաստաբան
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու
Մերժում ենք հանրաքվեն՝ լինելով իր էությամբ հակասահմանադրական, այն դուռ է բացելու շարունակական իրավական քաոսի և անկայունության համար. «Ազգային օրակարգ»
Այսօր Երևանի մի շարք մայրուղիներում հայտնվել են մեր կուսակցության կողմից պատրաստված քարոզչական վահանակները, որոնցում մենք կոչ ենք անում մերժել իշխանությունների կողմից սահմանադրության և օրենքների խախտմամբ նախաձեռնած, և փաստացի հասարակությանը պարտադրված հանրաքվեն։ Մենք սկզբունքայնորեն մերժում ենք այս կեղծ հանրաքվեն, քանի որ այն՝ ա) լինելով իր էությամբ հակասահմանադրական, դուռ է բացելու շարունակական իրավական քաոսի և անկայունության համար,
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների. Արմեն Սարգսյանի ուղերձը Սերբիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր սերբ գործընկերոջը մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։ «Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման


















































