Օրվա լրահոսը

«Ես անկեղծ կցանկանայի, որ «Ա1+»-ը լիներ եթերում. Քոչարյանի խորհուրդները ընդդիմությանը` «Ա1+»-ի եթերազրկման օրը

Տաշքենդ մեկնելուց առաջ՝ 2002թ ապրիլի 2-ի առավոտյան, Ռոբերտ Քոչարյանը օդանավակայանում  պատասխանում էր «Ա1+»-ի լրագրողի  հարցերին։ «Ա1+»-ը այդ ժամին դեռ եթերազրկված  չէր։   Նրա նշանակած ՀՌԱՀ-ը՝  Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ մի քանի ժամ հետո արդեն որոշում կայացրեց «Ա1+»-ին զրկել կապուղուց, բայց  Ռոբերտ Քոչարյանի խոսքերից ակնհայտ էր, որ որոշումը վաղուց կայացված է։ Նա անցյալ ժամանակաձեւով  էր խոսում «Ա1+»-ի  եթերում

Թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, այնուամենայնիվ, կայացավ: Առջեւում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է

Նախկին «Միկա» մարզադահլիճում այսօր անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը, որը բոյկոտելու պատճառով հետաձգվել էր մարտի 16-ից: Ֆեդերացիայի ներսում հակամարտող երկու ճամբարները դրանից հետո համաձայնության էին եկել 5-ական ներկայացուցչով ստեղծել հանձնաժողով, որն էլ կազմակերպել էր առաջնության անցկացումը: Մասնակցեց 41 մարզիկ, որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մեդալակիրները: Չեմպիոն դարձան. 54 կգ՝ Արտակ Հովհաննիսյան, 58 կգ՝ Լեւոն Գասպարյան,  63

ԱՄՆ դեսպանը կարևորել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Ապրիլյան պատերազմի մասնակիցները խոսում են իրենց խնդիրների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկ րոպե լռությամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելուց հետո «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի անդամները խոսեցին այս տարիների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից, բացթողումներից՝ կարեւորելով այսօր դրանք արձանագրելը, քանի որ յուրաքանչյուր թերություն բարդանալով ավելի մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնում բոլորին: «Մենք բարձրացնում ենք կարեւոր թեմաներ, որոնց մասին խոսել ենք թե

Անհրաժեշտ է ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ` Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և

Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է. SPACE

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է 8.7%-ով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի ամենամյա քրեական վիճակագրություն (SPACE) 2018 զեկույցում, որը ներառում է 2016-ից մինչև 2018թ. ընկած ժամանակաշրջանի տվյալները: Հայաստանից բացի, բանտարկությունների նվազում է գրանցվել Ռումինիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Էստոնիայում և Կիպրոսում: Ընդհակառակը, բանտարկությունների աճ գրանցվել է Իսլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում,

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Ուժի կիրառումն

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությանը: Նախագահն արժեւորել է Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իլհամ Ալիևը կիսվել է Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման գնահատականներով: Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում էլ աջակցություն

Վարդուհի Խաչատրյանը՝ Պլետնյովի ցանկության ու «Վիվա Խաչատրյան» նախագծի մասին

Aravot.am-ի հետ զրույցում շվեյցարաբնակ ճանաչված օպերային երգչուհի, մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ Ժնեւի «Վիկտորիա Հոլում» մեծ հաջողությամբ կայացել է մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը, որը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» մշակութային միությունը: Նա տեղեկացրեց, որ Պլետնյովը կատարել է նաեւ Բաբաջանյան: «Մաեստրոն այնքան ոգեւորված էր, որ իր հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք 2020-21թթ համերգաշրջանին իր ղեկավարությամբ

Կորյունի փողոցում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Հանցագործի մեծագույն խրախուսանքը հանցագործության նկատմամբ հասարակության անտարբերությունն է: Եվ այն, ինչ օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին` դրա հերթական ապացույցն է: Ապրիլի 1-ին Կորյունի փողոցում գործող արագ սննդի կետերից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Լույսը դեռ չբացված մի տղամարդ էր մտել շուրջօրյա գործող խորտկարան, դանակի սպառնալիքով, գումար պահանջել, աշխատակցուհիներից մեկին հրել-գցել գետնին, և երբ

Աշոտյանի բացատրությունը՝ ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը

Ըստ նրա, Ադրբեջանը, հուսալքված լինելով բանակցային գործընթացից, փորձեց խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ փոխել ստատուս քվոն. «Մեր տղաների սխրանքը հենց դրա մեջ է, նրանք կանխեցին ռազմական ճանապարհով հարցի լուծումը, ինչին Ադրբեջանը տարիներով պատրաստվել էր»:

«Այսինքն, ցանկանում են ի՞նչ քննություն անցկացնել, ես իրենց խորհուրդ կտամ, եթե այլ գործ չունեն զբաղվելու, թող զբաղվեն դրանով». Վահրամ Բաղդասարյան

Դա աներեւակայելի բան էր, կարելի է ասել՝ անսպասելի ինչը որ կատարվեց, որովհետեւ նման հանկարծակի ներխուժումը, հանպատրաստից ներխուժում էր, որը դիմակայվեց մեր զոհերի կողմից, խոնարհվում եմ նրանց մայրերի առաջ: Դա պետք է դաս լիներ Ալիեւին, որ չի կարելի նման լեզվով խոսել մեր երկրի հետ: Դա է եղել խորհուրդը:

Սփյուռքահայ մի խումբ գործարարներ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր

Ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Դատարանը մերժել է 2016թ.-ին Սարի թաղում տուժած քաղաքացիների բողոքը

Սարի թաղում հուլիսի 29-ի բազմամարդ բողոքի երթի ժամանակ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, տուժել էին տասնյակ քաղաքացիներ եւ լրագրողներ

«Պետք է միշտ պատրաստ լինել մարտունակ լինելու այնպես, ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին». Վիգեն Սարգսյան

Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական հարց է, մեր երկրի գոյատեւման, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է:

«Եթե արդյունք չլինի, այստեղ վրան կխփենք՝ ամիսներով կմնանք». Իշխան Սաղաթելյան

Արթուր Դավթյանը խոստացել է խորհրդակցություն հրավիրել, իրենք էլ պնդել են, որ քննչական խումբը պետք է փոխվի

«Գնացեք ձեր գործին, երեխեք». Վաչագան Ղազարյանը՝ լրագրողներին

Այսօր Եռաբլուրում էր նաեւ Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, որը 50 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա ասաց. «Գնացեք ձեր գործին, երեխեք, ի՞նչ եք ուզում: Երկու բառ չկա, երբ որ գործը կվերջանա, էն ժամանակ կխոսանք»: Հարցին՝ ձեզ որտեղի՞ց այդքան փող՝ նա պատասխանեց՝ «երբ գործը կվերջանա, կխոսանք»: Լրագրողների դիտարկմանը,

Տրամադրության փոփոխություն՝ Կարեն Կարապետյանի երազանքների կարմիր փողոցում (Ֆոտոշարք)

Գյումրու պատմական միջուկում գտնվող Շիրազի անվան փողոցը, որի  շինաաշխատանքները դեռ չսկսված՝ դադարեցվել էին՝ սթրեսի մեջ գցելով փողոցի բնակիչներին, հյուրանոցների, խանութների ու սրճարանների տերերին, այժմ բավական արագ վերանորոգվում է։ Այստեղ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, որը և փոխել է փողոցի բնակիչների ու սպասարկման օբյեկտների տերերի մռայլ տրամադրությունը։ Հիշեցնենք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող այս փողոցը ևս վերանորոգվում

Հրաչ Մուրադյանի սպանության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջը մշտապես լինելու է հանրային վերահսկողության ներքո. ՀՅԴ

2019 թվականի ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության 6-րդ տարելիցը: Սա ազգային արժանապատվության և հայոց պետականության վրա կրակոց էր, որը երբեք անհետևանք չի մնում: 2016 թվականի այս նույն օրը թշնամին էր կրակում հայրենիքի պաշտպանի վրա: Խոնարհում և հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Վերլուծելով սպանությանը

Սպանված կինը Շիրակացու անվան ճեմարանի 18 տարվա դասվարն էր

«Մեզ համար այնքան հանկարծակի ու անակնկալ էր կատարվածը, որ չենք էլ կարողանում հասկանալ, մարսել, ընկալել». Գայանե Գրիգորյան

«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ». քաղաքապետի առաջին տեղակալ

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգը տեղում ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր: «Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Այցի արդյունքները օրերս քննարկվեցին քաղաքապետարանում:

Սերժ Սարգսյանի արձագանքը՝ լրագրողներին. նա ասուլիս է հրավիրելու

Արմեն Աշոտյանը, տեսնելով, որ չնայած Սերժ Սարգսյանի լռությանը, լրագրողները համառորեն շարունակում են հնչեցնել իրենց հարցերը, արձագանքեց, որ «հարգելի լրագրողներ, ձեր բոլոր հարցերին ես պարոն Սարգսյանին ճանապարհելուց հետո կպատասխանեմ»: Լրագրողները հիշեցրին Աշոտյանին, որ ասում էր՝ «ես Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եմ, բայց իրավասու չեմ պարոն Սարգսյանի անունից խոսելու»: Սերժ Սարգսյանը հազիվ էր զսպում ծիծաղը: Աշոտյանն արձագանքեց, որ ինքը Սերժ Սարգսյանի անունից չի խոսելու, այլ նրա թույլտվությամբ:

Դատարանը մերժել է 2016թ հուլիսի 29-ին «Սարի թաղ»-ում տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործի կասեցման դեմ բողոքը

2019 թ. ապրիլի 2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու վերաբերյալ բողոքը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում ոստիկանության գործողությունների տուժած քաղաքացիների պաշտպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 17-ին կազմակերպության փաստաբանը բողոքարկել է ՀՀ հատուկ

Չոփուրյան՝ ազգանունից մինչև հավասարակշռություն կամ «ես անդավաճան եմ նորաձևությանը»

Իրավաբան, մշակութաբան, դիզայներ, ռեժիսոր… սակայն նորաձևությունը մնաց այն, ինչին անդավաճան եմ: Ահա այսպես պատմեց իր մասին մեր հերոսը՝ Անի Չոփուրյանը, որը «Չոփուրյան» ապրանքանիշի հիմնադիրն է: Ինչպես հասկացաք՝ Անին մոդելավորող է: Ասում է՝ կյանքում ամենահրաշալին մասնագիտության և գումարի մեջ հավասարակշռություն գտնելն է, իսկ իր կյանքում այդ ամենահրաշալին արդեն կատարվել է: Դե՛, գնանք բացահայտելու այդ հավասարակշռություն -Ո՞վ

«Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված մեքենաներից գողություններ են կատարվել. ոստիկանություն

Այսօր, ժամը 11.00-ին և 12.20-ին, ոստիկանությունում քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոն տանող ճանապարհին կայանված իրենց մեքենաներից գողություններ են կատարվել: Ոստիկանության պետն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Միևնույն ժամանակ, Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը: Ոստիկանություն

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Սերժ Սարգսյանը Եռաբլուրում է

Հարցին՝ պարոն Սարգսյան, ձեզ անընդհատ մեղադրում են ապրիլյան քառօրյայի համար, ասում են՝ պայմանավորված պատերազմ էր, ո՞նց կարձագանքեք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Թումանյանի, Սպիտակի, Գավառի, Արթիկի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Լանջիկ-Ախուրյան ճանապարհահատվածում  ձյուն է տեղում: Աշոցքի ավտոճանապարհներին թույլ բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Էմուլսիայից` պապիե-մաշե. այսպես են ստեղծվել հեղափոխական Անհաղթ աքլորն ու Ոսկե ձկնիկը

Այս տարի լրանում է մի շարք փառատոնների մասնակցած, հավերժական խնդիրներին անդրադարձող և հեղափոխական «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակը:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031