Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆ

Ամեն ինչ կախված է հանրաքվեի վերջնական ընթացքից

«Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ զարգացումների կբերեն, քանի որ չգիտեմ, թե կոնկրետ ինչ պետք է լինի այս բոլորի արդյունքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը`պատասխանելով ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի եւ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին հարցին: «Իրականություն է, որ արդարադատության ոլորտում մտահոգություններ կան, եւ դրանք խորացան հատկապես

Կորոնավիրուսը հասավ Վրաստան. ՌԴ-ում էլ հաստատվել է, որ երեք քաղաքացի վարակված են կորոնավիրուսով

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է Սպուտինիկ գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն: Տեղեկատվության համաձայն՝ վարակվածը Վրաստանի 50 ամյա քաղաքացի է, որը նախօրեին վերադարձել  է Իրանից: Տղամարդը Վրաստան է եկել Ադրբեջանով:  Առողջապահության նախարարի խոսքով՝  վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և

«Հողը ո՞վ պիտի հանձնի, հո ստորագրելո՞վ չի, բացի այն, որ նա կդառնա դավաճան, իր ստորագրությունը կդառնա առ ոչինչ». Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Այդ կոչերը որեւէ մեկին ուղղված չեն, որովհետեւ նույն Սերժ Սարգսյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե շատ էլ ցանկանային, ոչինչ չէին կարող անել, որովհետեւ ժողովուրդն ազատագրել է իր հայրենի տարածքն ու տեր է այդ տարածքին: Ես չեմ տեսել, որ աշխարհի որեւէ երկրում ստորագրությամբ հող են հանձնում, այդպիսի բան չկա, դրանք ավելի շատ քաղաքական են:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին: Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ»: Լուսանկարում՝ Գեւորգ Գրիգորյանն է: Հ.Գ. Արդեն իսկ հայտնի է դարձել, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ է արձակվել։ Նա

«Ինձ ֆառ ա պետք, ինչքանո՞վ կգողանաք»՝ ԱՅՈ-ի լոգոյի ոդիսականի Happy end-ը

3 մլն դրամը բաշխվեց «Երեկոյան Երեւան» թերթի խմբագրի եւ նկարիչների միջեւ:

Էջմիածնում կնոջ ու երեխաների աչքի առաջ տեղի ունեցած սպանությունը գույքի, գումարային հարցերի պատճառով է եղել

Սպանություն կատարելու մեջ մեղադրվողը Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից է

Կորոնավիրուս. 81 292 վարակակրից բուժվել է 30 281-ը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վստահ է, որ կորոնավիրուսը կհայտարարվի համաշխարհային համաճարակ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե «համաճարակ» բառը կնշանակեր, որ այս վիրուսի տարածումը հնարավոր չէ կանխել, այն դեպքում, երբ կանխելու ուղիները կան։ Այս մասին ասում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը։ Երեքշաբթի օրը, առաջին անգամը լինելով, տարբեր երկրներում վարակված անձանց թիվը

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

Դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հարցումը «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի հետ, բայց որ այն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին՝ ակնհայտ է։ Արևմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու և նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝

Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկը կարող է հաստատել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանված կարգով:

«Լավ հրամանատարի լավ աշխատանքի դեպքում ունենում ես բազում կանխված դեպքեր, ինչի մասին շատ չենք խոսում». Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+» (Տեսանյութ)

«Զինված ուժերում մահվան ելքով թեկուզ մեկ դեպքից հետո բացի քրեական պատիժներից միշտ լինում են նաև գերատեսչական պաշտոնանկություններ։ Միշտ կան հրամանատարական օղակի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատվություն են կրում, և միշտ իրենք պաշտոնանկ են արվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գեներալներ Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտոնանկություններին։ Հովհաննիսյանն ասաց, որ բացի

«Մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին: Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին: Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների արարողակարգային մասից

«Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջանի կողմ». Տարոն Հովհաննիսյան

«Խոջալուի դեպքերը կապված էին նաեւ Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների հետ»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ «1992թ. մարտի 5-ին  Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը  Խոջալուի միջադեպից հետո հրաժարական տվեց, եւ նրա դեմ օգտագործվեց հենց այս հանգամանքը»,- հավելում է նա։ «Պետք է նշեմ նաեւ, որ Խոջալուի  դիրքերը այդ

Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ: ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման

ՔՊ-ի դրամահավաքից շուրջ 105 միլիոն դրամը պե՞տք է փոխանցվի պետբյուջե. «Այո» եւ «Ոչ» քարոզչական կողմերի հայտարարությունները

Փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։

Արտաշես Թումանյան. «Ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել». «Ալիք»

«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն»:

Ինչպես են Ադրբեջանը և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. BBC

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել  «Ինչպես են Ադրբեջանը  և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ» խորագրով, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև. «Փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում և Ադրբեջանում հիշում են ղարաբաղյան հակամարտության երկու ողբերգությունների զոհերին, խոսքը Սումգայիթում հայերի կոտորածի և ադրբեջանական Խոջալու բնակավայրի խաղաղ բնակիչների սպանության մասին է: Դեպքերը տեղի են

Խոջալու. միֆեր և փաստեր

Յուրաքանչյուր տարի այս օրերին ադրբեջանական պետական քարոզչամեքենան հակահայ հրապարակումներ է տարածում տեղական և միջազգային լրատվամիջոցներում։ Թեման Խոջալուն է, նպատակը՝ հայատյացության սերմանումը։ Ադրբեջանը արդեն մի քանի տասնամյակ փորձում է Խոջալուի դեպքերը ներկայացնել՝ որպես հայերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված կոտորած։ Սակայն փաստերը, որոնք ադրբեջանական կողմը համառորեն անտեսում է, այլ բանի մասին են խոսում։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը

Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորի մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել

Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80239 դեպք, որից Չինաստանում` 77780, 2666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2459 դեպք, 34-ը մահվան ելքով: Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի, ժամը

«Ադրբեջանը փորձում է հաճոյանալ Թուրքիային ասելով, որ Հայաստանը ցեղասպանություն է գործել». Տարոն Հովհաննիսյան

Խոջալուի դեպքերի շուրջ Ադրբեջանի զեղծարարությունների և քարոզչության մասին  այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց  «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը մեծ քարոզչական աշխատանք է տանում, որ փորձի ապացուցել, թե ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր. իրականում իրենք փորձում են հաճոյանալ Թուրքիային ասելով, որ Հայաստանը ցեղասպանություն է գործել, բայց հայկական կողմը մեծ աշխատանք

Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասի դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին,  ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել  այն մասին, որ  դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի

Պատգամավորն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ

Ներկայում երկրի սահմանը ֆիզիկապես հատելու դեպքում թույլատրվում է մինչեւ 30 տուփ դեղ փոխադրել, իսկ փոստայինի դեպքում առաջարկում ենք սահմանել 3-5 տուփ՝ ամսվա մեջ մեկ անգամ միայն

Սերգո Կարապետյան. ««Ես չեմ որոշում, ով է ընդունում մեղադրանքը, ով չի ընդունում»

Նախկին նախարարն, ըստ էության, չէր պատասխանում լրագրողների հարցերին

Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝  նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն

Սերժ Սարգսյանի պաշտպան. «Դատարանում անակնկալներ են սպասվում»

Մենք մեր պնդմանն ենք մնում՝ դատախազն անաչառ չէ

Գոռ Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Գոհար Հարությունյանի ցուցանիշը՝ Եվրոպայի ռեկորդ. հայ հրաձիգների հաջողությունները Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 24-ից մարտի 3-ը ընթանում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ փետրվարի 26-ին, վազող թիրախ, խառը վազք, երիտասարդ տղաների անհատական պայքարում Գյումրու համայնքապետարանի հրաձգության մարզադպրոցի մարզիչ Հովհաննես Մարգարյանի մարզիկ 15-ամյա Գոռ Խաչատրյանը 382 միավորով 1-ին տեղը կիսեց ուկրաինացի մարզիկ Դենիս Բաբլյուկի հետ: Նման դեպքում առաջին տեղ է ընկնում առավելագույնս շատ կենտրոնական 10 կպած մարզիկը, բայց

«Այսօր էլ Սումգայիթում ապրում է մի ցեղախումբ, որն ամեն հարմար պահի պատրաստ է արմենոցիդի». Մարիամ Ավագյան

Այսօր Ադրբեջանի դպրոցների դասագրքերում ընդգրկված է Սումգայիթի պատմությունը, բնականաբար տարատեսակ կեղծիքներով, որ հայերն են դա արել, և ավելին՝ կա մի հետաքրքիր հիմնավորում, որ հայերն են բարձրաձայնում, թե զոհերի թիվը քիչ է, որպեսզի իրենց մեղքի բաժինը քչացնեն։

Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031