Օրվա լրահոսը

Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանները մտավախություն ունեն, որ հավաքականում կարող են կրտսեր Ջուլֆալակյանին թունավորել

3-4 հոգի կան, որոնց հետ իմ ֆիզիկական ներկայությունը նույն տեղում անհամատեղելի է: Ես իմ հարցազրույցում նշել եմ՝ ինչ վտանգներ եմ տեսնում: Վտանգ եմ տեսնում՝ վնասվածքի, սննդի անվտանգության, վիտամինների անվտանգության, ուղղակի հոգեբանական վիճակի:

«Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»

Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանում նկարահանված տեսանյութից. Factor.am

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցը եկել է Երևան և ծաղրել ՀՀ ԱԱԾ-ին։ ԱԱԾ լրատվական ծառայությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ մասին տեղյակ են և, անհրաժեշտության դեպքում, առաջիկայում պարզաբանում կտան։ Գոռ Մադիգ Գրիգորյան անունով ֆեյսբուքյան օգտատերը, որը հրապարկել էր տեսանյութը, նշել էր․ «Ցավալի է. ադրբեջանական ոհմակը Երևանում, իսկ մենք նստած

Ըստ «Հետախույզ վետերանների միավորման» անդամի՝ ապրիլյան դեպքերի կոնկրետ մեղավորներից մեկը վարչապետի զինվորական խորհրդականն է

«Պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը». Մուշեղ Դանիելյան

Կին զինծառայողները վստահեցրել են՝ պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարել ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում կատարել հատուկ նշանակության խնդիրներ

Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն

Գավառում հայտնաբերել են կորած քաղաքացու դին. ԱԻՆ

Փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներին աջակցում են կորած քաղաքացու հարազատները: Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ

Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում

Փետրվարի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման սպառնալիքը, բազմամարդ երթ կազմակերպելու իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ. «Սասնա Ծռեր»

Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն

Հրաձգության Հայաստանի կանանց թիմը բրոնզե մեդալ է նվաճել ԵԱ-ում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի կանանց հավաքականի Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը վազող թիրախ ձեւի նորմալ վազք վարժությունում թիմային պայքարում 1637 միավորով զբաղեցրել է թիմային 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ խստագույնս պատժի են ենթարկվելու եւ ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականություններ». «Իմ քայլի» պատգամավորը՝ 52 դպրոցի միջադեպի մասին

Պատգամավորն ասաց. «Այն դեպքերում, երբ որ խոսք գնաց ֆիզիկական հաշվեհարդարի մասին, ոստիկանությունը պետք է հստակ միջոցներ ձեռնարկի, եթե չի ձեռնարկել, կարծում եմ, արդեն պետք է ձեռնարկած լինեն: Որեւէ ծնող պետք է իրավասություն չունենա մտածի, որ կարող է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել որեւէ ուսուցչի հետ»:

Հայր եւ որդի Ջուլֆալակյանները պահանջում են, որ օլիմպիական խաղեր մեկնելու համար մրցակցային հավասար պայմաններ ստեղծվեն Կարապետ Չալյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի միջեւ

Ավելի ուշ Արսենը Aravot.am-ի համար այս հայտարարությունն ավելի մանրամասնեց. «Ես ասել ու հիմա էլ հաստատում եմ հետեւյալը: Մենք երկուսով մասնակցում ենք միեւնույն միջազգային մրցաշարին եւ եթե ես այդ մրցաշարում մեդալ չնվաճեցի, անկախ այն բանից, թե Կարապետ Չալյանն ինչ տեղ կզբաղեցնի, թող ինքը մեկնի Տոկիո»:

Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ. Նիկոլ Փաշինյան

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում:

Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը կմնա

Գյուղապետը դպրոցի շենքը վաճառել է վարորդին, վարորդը՝ աղջկան, աղջիկն էլ վարձակալությամբ է տվել հորը

Սարգսյանն ասաց, որ այս շենքի մասին հայտարարությունը նկատել են list.am-ում, որտեղ դպրոցի հին շենքը վաճառքի է հանվել 240 հազար դոլարով:

Արայիկ Հարությունյանը՝ 52 դպրոցում ուսուցչին հասցված ապտակի մասին. «Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողների մոտ տպավորություն կա, իրենք պարտականություններ չունեն»

Նախարարն ասաց. «Մենք սահմանել ենք դպրոցում վարչական աշխատողների, ուսուցիչների էթիկայի նորմերը, նաեւ աշակերտների եւ ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել»:

Արարատի մարզում մտադիր են ծիրանի փառատոն անցկացնել

Մարզպետն ասաց, որ պետական սոցիալական աջակցության «Փարոս» համակարգից օգտվողների ցուցակից 1027 շահառուներ դուրս են մնացել, հատուկ հանձնաժողովի անդամները տնայցեր են կատարել, ստուգումներ են արել, ըստ այդմ ճշգրտումներ արել. «Ցուցակում հայտնվել էին մարդիկ, որ փաստաթղթով ամեն ինչ կարգին էր իրենց մոտ, բայց համայնքում բոլորը գիտեին, որ ունի խանութ, լավ տուն, լավ մեքենա, բայց իր անունով չէ: Իսկ իր անապահով հարեւանը, որ ունի «Ժիգուլի» մեքենա՝ հնարավորություն չունի «Փարոսից» օգտվելու»:

Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և քաղաքացիներին հրապարակային հաղորդակցության մեջ այլոց հանդեպ դրսևորել հանդուրժողականություն և հարգանք

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ սոցիալական ցանցերի գլխավորապես կեղծ օգտատերերը, չարաշահելով խոսքի ազատությունը և անանուն մնալու իրավունքն ու մեխանիզմները, ատելություն, վիրավորանք ու բռնության կոչեր են տարածում այլ քաղաքացիների և խմբերի նկատմամբ: Անկախ սոցիալական ցանցերի հանդեպ ունեցած վերահսկողական թույլ մեխանիզմներից՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը նաև առցանց տիրույթում:

Կորոնավիրուսը եղել է նաեւ 2002 թ-ին ու 2012-ին. Նունե Ներսիսյան

Մասնագետը հայտարարում է, որ կորոնավիրուսն արհեստածին վիրուս է:

ՀՀ ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ Արցախի «էլիտար» զորամասի 3 զինծառայող կալանավորված է

Հարցն ինձ ստիպում է գնահատական հնչեցնել այն բանի վերաբերյալ, որը խորացված պետք է ուսումնասիրեմ: Երեւույթը, որը նշեցիք, համատեղ պետք է նպաստենք դրա վերացմանը

«Եթե ֆուտբոլիստ ենք ուզում գնել, պետք է զբաղվածության կենտրոնից մի հատ ճշտենք՝ մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունե՞նք, որն ուզում է գործի տեղավորվել, աբսուրդ է». Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը

Ըստ Ալեն Սիմոնյանի, ֆուտբոլային ակումբը չի կարողանում «աշխատանքային տրանսֆերով» պայմանագիր կնքել իքս երկրի հետ, որ նա խաղա տեղական թիմում: Բանը հասնում է նրան, որ Վրաստանի ինչ-որ կազմակերպություններ պետք է կնքեն, նոր տեղափոխեն, ինչը բարդություններ է առաջացնում եւ ազդում սպորտի բնագավառում նվաճումների, որակի վրա. «ՀՀ-ում գործող բոլոր ֆուտբոլային ակումբները խնդրում էին հնարավորինս շուտ միաձայն ընդունել այդ օրինագիծը»:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Սամվել Կարաբեկյան. «Գիտությունն ու կրթությունը երկար տարիներ անջրպետված են եղել»

Այժմ ուսանողը միջնորդավորված կերպով դառնում է պետության փողի տերը, կրթությունն էլ դառնում է ուսանողակենտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:

«Այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ». Իմքայլականները «Գազպրոմին» ու այլ ընկերություններին չեն թողնելու ՀՀ նախագահից բարձր աշխատավարձ սահմանել ու թողնել դա մեր վրա

Բաբկեն Թունյանն ասաց. «Կան մենաշնորհային հանրային ծառայության ընկերություններ, որտեղ տնօրենները, տնօրենների տեղակալները կարող են ստանալ 10, 15, 20 հազար դոլար աշխատավարձ: Մենք ոչ թե ասում ենք՝ դուք իրավունք չունեք ձեր տնօրեններին բարձր աշխատավարձ տալ, այլ ասում ենք՝ այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ, եթե մտցնում եք, մտցրեք այն չափով, ինչ չափով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյան է ստանում»:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները վիճել են շոուի եթերում

Քորթնին թղթի կտոր է շպրտում Քիմի ուղղությամբ և հարձակվում է նրա վրա, ինչից հետո Քիմը բարձրանում է հատակից և պատասխանում է ավագ քրոջը: Թե ինչն է դարձել երկու քույրերի միջև վեճի պատճառ, հայտնի չէ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը,

Ո՞վ կգլխավորի «Այո»-ի նախընտրական շտաբը Շիրակի մարզում

Շիրակի մարզում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքների պատասխանատվությունը դրված է մի քանի հոգու վրա։ Ինչպես տեղեկացանք, յուրաքանչյուր ընտրատարածք ունի իր պատասխանատուն, աշխատանքներն ընթանալու են այդ ձևաչափով։ Թիվ 30 ընտրատարածքի համար պատասխանատու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն, ի դեպ, 4 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր այդ մասին՝ գրելով․ «30-րդ ընտրատարածքում «Այո» շտաբի աշխատանքները համակարգելու

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները 3 անչափահաս աշակերտներ էին. ԱԱԾ

Գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը:

«ՀՀ-ն պատրաստ է ընդունել կորոնավիրուսի պատճառով Չինաստանում արտադրամաս փակած ընկերություններին». Փոխնախարար

Այս պահին նման առաջարկ չունենք, բայց պատրաստ ենք քննարկել, եւ գուցե հնարավորության սահմաններում որոշակի արտոնություններ կընձեռվեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031