Օրվա լրահոսը
«Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ. Արմեն Սարգսյան
Յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, նշանակում է անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն:
«Լոգո»-ները պետք է տարբեր լինեն
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հարցը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Ընտրողների 95 տոկոսն այդ հարցին պատասխանել է «այո»: Ի դեպ, եթե նույն հարցը հանրաքվեի դրվեր 1992 կամ 93 թվականներին, «այո»-ն, կարծում եմ, կստանար ավելի ցածր տոկոս: Պարզ է՝ պետության անկախությունը (ինչպես եւ ազատության
….Եվ եթե չեք կարող գիրքը վերընթերցել, մեկ անգամ ևս նայեք «Մկների ժողովը» մուլտֆիլմը
Ի վերջո, բաժանվեք դատական իշխանություններից, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դատի տալ նույնիսկ ձեզ: Քանի որ ընտրությունների ժամանակ մենք ձեզ ձայն ենք տվել միայն գործադիրն ու օրենսդիրը կառավարելու համար, այլ ոչ դատականը ձեզ հարմարեցնելու նպատակով: Գեթ մեկ անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն տվեք գրել և ընտրել Սահմանադրությունն այնպես, ինչպես ընտրեցինք ձեզ:
Պետության ինստիտուցիոնալ հիշողությունը նաև դա է՝ հիշել լոգոներն ու պատճենումը կանխել. «Իրատես»
Փոխարենը ՔՊ-ն որոշել է՝ 1991-ի լոգոյի ենթադրյալ 3 հեղինակներին տալ գումարը, թեպետ մեկը հերքել է իր հեղինակ լինելը, մյուսը ողջ չէ, երրորդն էլ խմբագիրն է… Մեղմ ասած՝ աբսուրդ:
Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը թեեւ հասկանալի է, այդուհանդերձ դրական գործոն չէ
«Եթե պետության խոշոր միջոցներ ուղղվում են ռազմականացմանը, դրանցից զրկվում են այլ ոլորտներ՝ առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ծառայությունները, որոնք հակառակ դեպքում կարող էին ստանալ այդ միջոցները: Ուստի, հնարավոր է, որ չափազանց բարձր ռազմականացումը վնասակար լինի այլ ոլորտների համար»:
Քաղաքական կորոնավիրուս
Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինաստանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ: Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ,
Սումգայիթի «պոգրոմների» ու Խոջալուի «ջարդի» մասին Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ալսի Հասթինգսը չորեքշաբթի օրը հանդես է եկել Սումգայիթի ու Խոջալուի հայտնի դեպքերի մասին հայտարարությամբ։ «Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները եւ Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը», այսպես է սկսվում հայտարարությունը։ Շեշտենք, որ Սումգայիթի
Լրացավ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու ժամկետը. ՍԴ որևէ դատավոր դիմում չի գրել. արձագանքներ
Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։
Տիգրան Հարությունյանը հաղթեց Aeroflot Open-ի «B» մրցաշարում
Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ավարտվեց շախմատի Աէրոֆլոտ Օփեն մրցաշարը նաեւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: «B» խմբում, որտեղ հանդես են գալիս մինչեւ 2549 վարկանիշ ունեցողները, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց մրցաշարի հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալեն Սիմոնյանը՝ Ստանիսլավ Զասին. «Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում»
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ալեն Սիմոնյանը նշել է,
Բնակարանի գնման վկայագրեր՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի ևս 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 22-ին մարզպետարանը հանձնել է վկայագրերը, 8 ընտանիք նախընտրել է դրամական փոխհատուցում ստանալ՝ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար: Շահառու ճանաչված ընտանիքներից 6-ն արդեն իսկ
Ռոբերտ Խաչատրյան. ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին
Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները ՀԸՖ-ի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել
Կորոնավիրուսն Իրանում ավեր է գործում
*** Իրանի Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ այսօր` հինգշաբթի օրվա դրությամբ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել են 26 հոգի, հաստատվել է 245 վիրուսակիրի գոյություն, որոնք բժշկական խնամքի տակ են գտնվում: Վարակը նկատել են Իրանի 31 նահանգներից 23-ում: Վիրուսի տարածման կենտրոն Ղոմ քաղաքում երեկ մահացել են նաև Իրանի կանանց ֆութզալի ազգային հավաքականի անդամ Էլհամ
ՀՌՀ-ն ամփոփել է մշտադիտարկման միջանկյալ արդյունքները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների,
«ՀՀ արտաքին հետախուզությունը լավ չի աշխատում. առավելագույնս պետք է ճշտած լինեին՝ ով է ԱԱԾ-ին ծաղրողը». Ավետիք Իշխանյան
ԱԱԾ-ն մի ծառայություն է, որը զբաղված է ավելի շատ ներքին խնդիրներով եւ կատարում է վարչապետի հանձնարությունները. իրավապաշտպան
Հաճույքով եմ պատրաստել այդ երեկոն՝ անկախ բոլոր խոչընդոտներից. Աննա Չալյան
ԲՊՀ հանրային կապերի և լրատվության բաժնի զրուցակիցը ԲՊՀ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս, «Կենդանի խոսք» միջոցառման գեղարվեստական ղեկավար և կազմակերպիչ Աննա Ռաֆայելի Չալյանն է: Տիկին Չալյան, հրաշալի միջոցառում էիք կազմակերպել: Կպատմեք մի փոքր՝ երբ էր միտքը հղացել, հատկապես ինչու էիք որոշել նման ձևաչափով միջոցառում կազմակերպել: Շնորհակալ եմ Ձեր հարցերի և ուշադրության համար: Ձեր կողմից
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի դեսպան Հադի Խոսրովշահին:
Թորոսյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքար
ԱԳՆ-ում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում Փետրվարի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի
Հակոբ Սերոբյան. «Մենք չենք մասնակցելու ԵԱ-ին, որն անցկացվելու է Բաքվում»
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության ավարտից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սպասված մրցակցություն այս տարի չկար առաջատար մի քանի մարզիկների բացակայության պատճառով, որոնք վնասվածք ունեին: «Սակայն դրան նպաստեց նաեւ, որ այս տարի չենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, քանի այն կայանալու է Բաքվում: Մեր թույլտվությամբ Հայաստանի առաջնությանը մասնակցեցին
Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողմնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի նկատմամբ
Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց
Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը միջնորդեց դատարանին՝ դատական նիստը հետաձգել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել:
ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշներով Հայաստանը գտնվում է աֆրիկյան վատ երկրների շարքում. Հովհաննես Իգիթյան
Ճանապարհատրանսպորտային պատահարներից միջինից ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ բանակում
Սահմանվել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգ
Մաքսային ծառայության աշխատանքների կազմակերպումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով`
«Պարոն վարչապետ, ի՞նչ է մոր համար, որ իր էրեխու կանչող ձայնը լսում է ու չի կարում օգնի»
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները: Տարիներ շարունակ սեւազգեստ մայրերը բողոքի ցույց են անում, պնդում են՝ իրենց երեխաներին բանակում սպանել են, մինչդեռ իրավապահ մարմինները կեղծում ու կոծկում են գործը, այլ ուղղությամբ են տանում. Ոմանց դեպքում իբրեւ դրդել են ինքնասպանության, ոմանց դեպքում էլ՝ ինքնասպանություն: Տարիներ շարունակ այս ծնողները
ՄԻՊ-ն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին
Արման Թաթոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին <> հիմնավորմամբ 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․
Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքի ներկայացուցիչները կոչ են անում չեղարկել Էրդողանի նախատեսված այցը
Ավստրալիայի հայկական, ասորական, հունական համայնքի ներկայացուցիչները Ավստրալիայի կառավարությանը կոչ են անում չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախատեսված այցը: Բացի այդ երեք համայնքների ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիային ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, հույն և ասորիների ներկայացուցիչները: Համայնքները համատեղ պայքարելու են, որպեսզի Թուրքիան Գալիպոլիում ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ և ավստրալիական կառավարությանը հանցակից
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին: ՀՀ ԶՈւ խաղաղապահների ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել վարժանքի չափանիշներով սահմանված առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Մեր բիզնեսը լուծարման եզրին է. ով քնից արթնանում՝ մի հատ օնլայն տաքսի է բացում». Տաքսի ծառայության ներկայացուցիչ
Հարկային դաշտում գործող տաքսիները բողոքում են, որ առցանց տաքսիների հետ անհավասար մրցակցային դաշտում են


















































