Օրվա լրահոսը
«Սեպտեմբերից, երբ ծխելը բալ կհաշվեն, էլ չեն ծխի». Եգոր Կարապետյան
ՃՈ պետին խորհրդարանում հարցուփորձ արեցին՝ տեսախցիկներից, ծխող վարորդներից ու ղազախական կողմի հետ առաջացած խնդիրներից
Իրականացվել է 95 հետազոտություն՝ կորոնավիրուսային վարակի բացասական արդյունքով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից 2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)
Քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները, անդրադարձել Կանադայում հայկական համայնքի գործունեությանը
Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին: Ողջունելով հյուրին ու շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիսոն ԼըՔլերը
Նպատակը՝ վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը. ամփոփվել է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագիրը
Փետրվարի 27-ին կայացել է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» սոցիալական ծրագրի ամփոփման ու փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումների վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Ծրագիրն իրականացվում է People in Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ։ Միջոցառումը նպատակ ուներ համախմբել և հարթակ հանդիսանալ պլաստիկի նվազեցման ջատագովների,
Հարմարեցված գործիքով բացում էին պատուհանները, գողանում` ինչ հնարավոր էր. Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունները բացահայտվել են
Փետրվարի 10-22-ը Երևանի Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների շենքերում չորս բնակարանային գողություն էր կատարվել: Թիրախը առաջին հարկի բնակարաններն էին: Հարմարեցված գործիքով բացում էին պատուհանները, գողանում` ինչ հնարավոր էր` ոսկեղենից մինչև կենցաղային իրեր: Ոստիկանության Նոր Նորքի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 12-ին` օպերատիվ կառավարման կենտրոնից: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Նելսոն Ստեփանյան փողոցի
Մարտիրոս Սարյանի հայտնի գեղանկարը վերականգնվել է. Ա1+
Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» գեղանկարը, որը վնասվել էր ջրից դեռեւս նկարչի կենդանության օրոք, վերականգնվել է եւ նրա 140-ամյակի առիթով կներկայացվի արվեստասեր հանրությանը։ Սա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում գտնվող միակ նկարն է այն շրջանից, երբ նկարիչը երկու ամսով ապրել է Կոստանդնուպոլսում։ Ուղիղ 110 տարի առաջ՝ 1910թ փետրվարի վերջին Մարտիրոս Սարյանը մեկնել էր այնտեղ՝ Արևելքի բնությունը և
Առանց դատական վճիռների ապօրինի գույքի բռնագանձումը քաղաքական ենթատեքստ չի կարող չունենալ. Ռուստամ Բադասյան
Նա հորդորեց` քաղաքական հակառակորդների դեմ միտում չտեսնել
Հափշտակել է 580.000 ԱՄՆ դոլար՝ համատեղ հիմնած ՍՊԸ-ի անվամբ ձեռք բերված գույքի կեղծ փաստաթղթեր ներկայացնելով
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013
Հաշվետվություն չներկայացրած ՀԿ-ները կտուգանվեն 50 հազար դրամով, հետո՝ 200 հազար, հետո կարող են լուծարվել. ՊԵԿ պաշտոնյա
Ինչ վերաբերում է Սաքունցի քննադատությանը, որ ՊԵԿ-ը չի փոխվել հեղափոխությունից հետո, նախկին իշխանությունների նախագիծն է նորից դրել սեղանին՝ Ղազարյանը պատասխանեց. «Այս նախագիծը, այո, նախորդ իշխանության օրոք է մշակվել, սակայն աշխատանքային խումբ է ստեղծվել այն լրամշակելու համար, կարծում եմ, այդ դիտարկումը վատն է: Կապել նախորդ իշխանության հետ այս նախագիծը սխալ է»:
Տավուշի մարզում ավելացել է ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը
դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով
Կորոնավիրուսով պայմանավորված՝ քարոզարշավն ու մարդկային կուտակումներն արգելող, հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք չկա
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Արմենիա» ԲԿ-ից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, բժիշկները կասկածում են, որ հնարավոր է կորոնավիրուս է: Այս առնչությամբ նախարարը վստահեցրեց՝ ՀՀ-ում հաստատված դեպք չունենք, այդ հիվանդը կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել: Այս օրերին Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների
Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և
Հրաչյա Հակոբյան. «Ես վստահ եմ՝ եթե սկսեինք առաջին ատյանից, կասեին՝ բա ՍԴ-ն թողած, սկսում եք առաջին ատյանից»
Լինելու եմ հիմնականում Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Սակայն չի բացառվում, որ մի օր գնամ մարզում պտտվեմ, էլի վերադառնամ:
Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է աշխարհում և տարածաշրջանում
Վերջին երկու օրերին հիվանդության դեպքեր հայտնաբերվել են Ավստրիայում. Խորվաթիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Հյուսիսային Մակեդոնիայում: Նոր դեպքերի մասին հաղորդել են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։
Արտակ Բեգլարյան. «Սումգայիթի ոճրագործությունը ադրբեջանահայության ցեղասպանության միայն մեկ դրվագն էր»
Առ այսօր իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, և Արցախի Հանրապետությունը շարունակում է իր հանձնառությունը ադրբեջանահայության ցեղասպանության հատուցման ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին
Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:
«Որեւէ լծակ, որով հնարավոր է ճնշել ՀԿ-ներին, կամ թելադրել ՀԿ-ներին ինչ անել կամ ինչ չանել, ես չեմ տեսնում». Արթուր Հովհաննիսյան
Եթե ՀԿ-ները հաշվետվություն չեն ներկայացնում, պատասխանատվություն է նախատեսվում վարչական՝ 50 հազար դրամ: Եթե սա ճնշում է ՀԿ-ների նկատմամբ, չգիտեմ ինչ պատասխանեմ:
Այստեղ հյուրերը հնարավորություն ունեն մասնակցել քամանչայի պատրաստման և ուսուցման վարպետաց դասերի, վայելել հայկական երաժշտություն և համեղ սնունդ
Գաստրոբակերը յուրօրինակ կոնցեպտով ձևավորված ենթակառուցվածք են: Նրանք հնարավորություն են ընձեռում մարզաբնակ համայնքներին հյուրընկալել զբոսաշրջիկներին և հյուրերին՝ առաջարկելով նրանց ազգային ավանդական ճաշատեսակներ, ըմպելիքներ և մշակութային փորձառություն: Ծրագրի շրջանակում կբացվեն թվով 35 գաստրոբակեր:
Բալային համակարգն որքանով է պակասեցրել զոհերի, վիրավորների ու ՃՏՊ-ների թիվը. խորհրդարանում է ՃՈ պետը
Արման Աբովյանը գտնում է՝ վարորդներին պատճառող անհարմարությունները չվերացրած՝ բալային համակարգ են ներդրել:
«Ժամանակն է, որ մենք վերացնենք մեր մոտ եղած թատերական աղանդավորական սահմանները»․ Ռուբեն Բաբայան
Արայիկ Խզմալյանը նաև նշեց, որ շատ ուրախ է նման ձևաչափի համար, ըստ նրա ամենավտանգավոր երևույթը ստեղծագործող մարդու համար՝ կայուն կենցաղն է, կայուն միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմն է, իսկ այս ձևաչափը ամբողջովին այլ է՝ տարբեր թատրոններից հավաքվել են դերասաններ և ստեղծվել է այնպիսի բազմազանություն, որի համագործակցության շնորհիվ ստեղծված արդյունքը միայն օգուտ է բերելու թե դերասաններին մասնագիտական առումով, և թե հասարակությանը։
«Կոչ եմ անում ուշադրությունը մի քիչ էլ կենտրոնացնել սպայակազմի վրա, նրանց խնդիրները կարծես թե մնացել են անտեր». Գեւորգ Գորգիսյան
Մեզ մոտ այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ սպաներ են անընդհատ բողոքում եւ ինձ անձամբ դիմել են մի քանի սպաներ, որ երբեմն իրենք կաշկանդված են լինում եւ իրենց պարտականությունները կատարելիս խնդիրների են առնչվում՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք երբեմն բավականին գործիքակազմ չեն ունենում զինվորներին իրենց հրամանները կատարելու պրակտիկան կիրառելու հարցում:
Վահագն Վերմիշյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
Կառավարությունը բավարարել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացված հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով արտոնություններից օգտվելու վերաբերյալ:
Վարչապետի հրապարակած նամակի ու ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման մասին
Աշխատակիցների հիմնական մասը տիրապետում է օտար լեզուների, ու ես զարմացած եմ, որ նման կերպ է իրավիճակը ներկայացվել։ Հավանաբար, դա գալիս է ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումից։ Անձնակազմը պետք է բաշխվի իր գիտելիքներին ու մասնագիտական կոմպետենցիաներին համապատասխան։
Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ. ՀՀ վարչապետ
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:
Թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգի համար նոր հարթակ է ստեղծվում. Արմեն Գրիգորյանը վարչապետին լրացնում է
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս հարթակը կնպաստի անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդման, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ ունենալուն:
Կրթության փորձագետ. «Հասկանալի չէ, թե ինչ տեսլականի վրա են իրականացվում փոփոխությունները»
Դեռ անցյալ տարի պետք է ունենայինք կրթության ռազմավարություն, ուսուցիչներին վերաբերող փաստաթղթեր, սակայն ոչինչ արված չէ:
ՌԴ-ն զգուշավոր է վերաբերվում ներհայաստանյան գործընթացներին. Սերգեյ Կոպիրկին
ՌԴ դեսպանը չպատասխանեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի մասին հարցերին
Գլոբալ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է գլոբալ ցուցիչներում ՀՀ-ի շարժի վերաբերյալ զեկույցին
«Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցիչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։
«Վաղ, թե ուշ, Ադրբեջանը եւ ՀՀ-ն հանդիպելու են ՄԱԿ-ի դատարանում». իրավապաշտպան
Ադրբեջանը պետականորեն ռասիստական քաղաքականություն է իրականացնում հայերի հանդեպ: Կարելի է միջպետական գանգատի շրջանակում ներկայացնել սումգայիթյան ջարդերը, ապրիլյան դեպքերը


















































