Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ. «Փաստինֆո»

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առեւանգումը կազմակերպելը։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

Մինչև օրենքը չլինի, հորդորում ենք չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ. Նուարդ Վարդանյան

Սննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ: «Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը: Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում

Արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին

Մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք. Արայիկ Հարությունյւան

Սիրելի՛ հայրենակիցներ, 2016 թ.-ի ապրիլյան պատերազմից ուղիղ երեք տարի է անցել։ Այս ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու որակումներ են եղել, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ այդ փորձությունը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։ Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը

Թողնում եմ ԱՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Արցախպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտարարությունը Դիմելով հանրությանը՝ գեներալ Կարապետյանը մասնավորապես ասել է. «Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ

Բացահայտվել է 49-ամյա կնոջ սպանության դեպքը. հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին

2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով: Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել են «Շտապ բուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից՝ հայտնելով, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում

Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինի` հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար. «Ժամանակ»

Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը:

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է:

Սովորել, սովորել, սովորել

Հայաստանում երբ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ պայքարող խմբերի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, ապա գրեթե անխուuափելի է, որ դրանով նրանք փորձում են «բարոյապես ոչնչացնել» դիմացինին: Առաջին հերթին դա, իհարկե, վերաբերում է քաղաքական բանավեճին: Բայց հանգամանքների բերումով հիմա նման բանավեճ է ծավալվել օպերային թատրոնի շուրջ: Անձամբ ես երբեք որեւէ մեկին «բարոյապես ոչնչացնելու», «չոտկելու», «պորտը տեղը

«Առավոտ». «Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»

Ապրիլի 1-ի առավոտյան մշակութային գործիչները հավաքվել էին Կառավարության  շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։ Նրանց մի մասին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ արվեստագետների թվում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը: «Առավոտը» պարոն Ջավադյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ է

«Առավոտ». «Մենք այդ փաստերը կարող ենք ժխտել»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի՝ հավաքվել է ավելի քան 3600 ստորագրություն, այդ թվում` հայտնի անունների, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Պարոն Ջավադյանի խոսքով, ինչպես Նիկոլ Փաշինյանը զուտ ՀՀ վարչապետ չէ, այլ աշխարհասփյուռ հայության համար առաջնորդ, այնպես էլ

Իրանի հեղեղները շարունակում են ավերներ գործել

Քաղաքի հետ խզված է հեռախոսային կապը, ավերվել են հարյուրավոր տներ, ճանապարհներ ու կամուրջներ,  նաև Սասանյան դինաստիայի շրջանի երկուհազարամյա պատմական հուշարձաններ:

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և

Ճանաչված երիտասարդ գործարարը՝ Գյումրու ամենաշքեղ ու կոլորիտով ռեստորանի տնօրեն

Ճանաչված երիտասարդ գործարար՝ «Դիզայն Բուտիկ» ընկերության հիմնադիր Կարեն Հարությունյանը, որը նաև գլխավորում է Գյումրու պատմական կենտրոնում գտնվող նորակառույց  «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը, նշում է, որ իր սեփական բիզնեսը հիմնելով՝ փորձել է կոտրել այն կարծրատիպը, թե Գյումրիում աշխատանք չկա, գործազուրկների քաղաք է։ Կարեն Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում հաջողակ գործարար լինելու համար նախ և առաջ պետք է լինել հայրենասեր,

Ռոզա Ծառուկյանի անարատ մեղրը, օրենքով գողերն ու Սամվել Ալեքսանյանի դեղերը. Պատգամավորների փորձությունը՝ Ապրիլի 1-ին (տեսանյութ)

Այսօր Ապրիլի 1-ն է, եւ «Առավոտը» «Փորձություն» շարքի շրջանակներում այսօր փորձության ենթարկեց պատգամավորների: Մենք նրանց հայտնում էինք սուտ, աբսուրդի ժանրի տեղեկություններ ու հորդորում մեկնաբանել: Թե ինչպես են արձագանքել՝ մանրամասները դիտեք տեսանյութում: ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերությունում հարկայինը եւ սննդի անվտանգության տեսչությունը ստուգումներ են արել ու մի շարք խախտումներ

Առաջին աշխարհամարտի Հայկական լեգեոնի պատմությունը. «Ամերիկայի ձայն»

Վերջերս լույս է տեսել Սյուզան Փաթիի հեղինակությամբ գիրքը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի օրերին Հայկական լեգեոնի ձևավորմանն ու հետագա գործունեությանը: Մայրաքաղաքում օրերս անցավ այս գրքի շնորհանդեսը: «Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները» վերնագրով գիրքը Սյուզան Փաթիի հեղինակությամբ անդրադառնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական լեգեոնի զինվորների վերապրած օրերին ու նրանց ճակատագրերին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Վաշինգտոնի

«ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի պատասխանների որակի տարբերությունը միեւնույն հարցի շուրջ»

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ Ազգային ժողովը եւ Կառավարությունը որեւէ ձեւաչափով քննարկել կամ պատրաստվում են քննարկել եւ իմպլեմենտացնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության

TI’ME և Chronograph խանութ-սրահները ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին

Baselworld- ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի  աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայի Բազել  քաղաքում:   Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ

ԵՊԼՀ-ում անց է կացվել «Պոեզիայի մրցութային միջոցառում»

Մարտի 29-ին ԵՊԼՀ֊ում տեղի ունեցավ «Պոեզիայի մրցութային միջոցառում», որը բաղկացած էր 3 փուլից. առաջին փուլում հնչեցին հայ բանաստեղծների ստեղծագործություններ, երկրորդ փուլում հնչեցին ռուսերեն (Վ.Բրյուսով) և անգլերեն ստեղծագործություններ, իսկ երրորդ փուլը անակնկալ էր մասնակիցների համար։ Մրցույթի հաղթող ճանաչվեց երրորդ փուլ անցած երեք մասնակիցներից ԵՊԼՀ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը։ Բոլոր մասնակիցները

Մոմերով երթ Գյումրիում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների (Ֆոտոշարք)

Այսօր մեծ թվով գյումրեցիներ ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հարգեցին Պանթեոն այցելելով, ծաղիկներ խոնարհելով  նրանց շիրիմներին, աղոթքներ հնչեցնելով։ Այնուհետ Գյումրու Հայուհու հրապարակից մոմերով երթ կազմակերպեցին դեպի Վարդանանց հրապարակ։ Երթին միացան նաև մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Իսկ Վարդանանց հրապարակում, որտեղ նահատակված բոլոր հերոսների հիշատակին մոմեր վառվեցին՝ նրանց անունները հնչեցնելով ու Հավերժ փառք

Ապրիլյանի ադրբեջանցի ռազմական հանցագործը՝ «լրտեսների գործով» տուժող. «Ռազմինֆո»

2017թ. Ադրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման: Որոշ ժամանակ անց սկսվեց հակառակ գործընթաց. մահապատժի ենթարկվածներից ոմանք արդարացվեցին, իսկ կտտանքներով ուղեկցված սպանությունները կատարած զինվորականների դեմ սկսվեց դատական գործընթաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման: Ադրբեջանում ընդդիմադիր

Որ դեպքում հայկական կողմը կարող է հղում անել Գոլանի բարձունքների հարցին` ըստ Սուրեն Սարգսյանի

Գոլանի բարձունքների հարցի եւ Արցախյան հակամարտության միջեւ զուգահեռ տանելը քաղաքական եւ իրավական առումով ճիշտ քայլ չէ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի սուվերենությունը ճանաչելուն եւ այդ փաստն Արցախյան հակամարտության համատեքստում որպես նախադեպային օրինակ դիտարկելու մասին մի շարք փորձագետների գնահատականներին։ «Գոլանի բարձունքների շուրջ

Բակո Սահակյանը եւ Արմեն Սարգսյանն այցելել են Թալիշ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, բանակաշինությանը, Թալիշի վերականգնմանն առնչվող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արթուր Ասոյանը նշանակել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արթուր Ասոյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։   Նիկոլ Փաշինյան

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով: Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են

Կաշառքի գործով կասկածյալ ՀՀ գլխավոր մանկաբարձը վատառողջ է, աշխատանքի չի գնացել

ՀՀ գլխավոր մանկաբարձի գործընկերները՝փոխնախարարին կաշառք տալու դեպքի մասին

Նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով տեղեկատվության չի տիրապետում, որ Գյումրիում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ

Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ  նախաքննական մարմինն  այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս

Հայկ Այվազյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։ ՀՀ վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ

Հրապարակվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը

Մարտի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031