Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ. հրապարակվել է երկրների ցանկը, ուր խորհուրդ չի տրվում մեկնել

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

«Երեխային չեմ հարվածել իմ մեքենայով, նա է դիպել եւ ընկել». Դավիթ Սանասարյան

Քրեական գործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դ. Սանասարյանի կողմից անչափահաս Ա.Ղ.-ին վրաերթի ենթարկելու փաստը: Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը պարզապես գտել է, որ նա տեխնիկական տեսակետից հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը:

Արգենտինայում վնասել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը. «Ազատություն»

«Ազատություն». Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մի մասը վնասվել է հարձակման հետևանքով: Համայնքի հաղորդագրության համաձայն՝ պատմական տվյալներ պարունակող ցուցանակի վերին մասը պոկել են ու քարի բացված մակերեսին ներկ լցրել: Տեղի հայերը դատապարտեցին դեպքն ու ընդգծեցին, որ անկախ Արգենտինայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ թուրք պաշտոնյաներն ուժեղացրել են ժխտողական գործունեությունը:

Գործարարները դժգոհում են առցանց գնումներից. բացասաբար է ազդում մրցակցության վրա

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ երեկ հրապարակվել է «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտությունը»: Այն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ին: Այս հետազոտությունն իրականացվել է նախորդ տարի, օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝  400 բիզնեսների ղեկավարների եւ այլ պատասխանատու պաշտոնյաների հետ հարցազրույցների միջոցով: Զեկույցն առանձին ոլորտներով ներկայացնում է տնտեսական մրցակցության՝ գործարարների ընկալումը, մրցակցության վրա ազդող մի շարք գործոններ,

Զարեհ Սինանյանը հայրենադարձության խնդրի մասին. «Անցյալում ինչ-որ չափով միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն»

Այսօր կառավարության նիստից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայրենադարձությանը, մասնավորապես հարցին՝ ինչո՞ւ է բարդ հայրենադարձության գործընթացն, ասաց՝ բարդ է, որովհետեւ երկակի խնդիր կա, մեկը՝ օրենքի հետ է կապված. «Այն օրենքները, որոնք կարգավորում են այս խնդիրն, արհեստականորեն այնքան բարդացված են, որ քաշքշուկի տեղիք են տալիս։ Եվ, իմ կարծիքով՝ դա անցյալում

Գործարկվել է թեժ գիծ՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով

կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Գյումրիում վագոն-տնակը լքել է եւս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ: 1988-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքով, շատերի նման, այս ընտանիքը

Ո՞վ է իրականում Էդիկ Գրիգորյանը, որի անունը «կապվում» է Սումգայիթի հայերի ջարդերի հետ

Իրականում նա սովորական հանցագործ էր, որ մինչեւ այդ վեց տարի բանտում էր: Նա քիչ կապ ունի հայերի եւ Հայաստանի հետ

Շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականությունն օտարվել է  հանցավոր խախտումներով

Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն

Հիտլերի « Mein Kampf»-ի, Ֆրիդրիխ Նիցշեի գրքերի վաճառքը կարգելե՞ն. կառավարությունը քրեականացնում է ատելության քարոզը, դրա տարածումը

«Իմ քայլի» պատգամավորները քննադատեցին կառավարության ներկայացրած նախագիծը`ատելության խոսքի որոշ դրսեւորումներ քրեականացնելու մասին եւ կողմ քվեարկեցին դրան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար

37-ամյա Արտակի մահվան գործով բժշկի մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկվեց

Արտակ Բաբախանյանի կինը նախաքննության մարմնին հայտնել էր, որ ամուսինը բուժման համար ապահովված է եղել անհրաժեշտ դեղորայքով, սակայն ամբողջ բուժման ընթացքում 12-մատնյա աղու խոցի մասին խոսակցություն չի եղել եւ բուժումը կատարվել է ենթաստամոքսային գեղձը բուժելու համար: Բժիշկ Ռուբեն Կանայանը երիտասարդ, երկու երեխաների հոր՝ Արտակ Բաբախանյանի մահվան գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ

Փաշինյանը գաղտնի փաստաթղթից մեջբերում արեց. «Կանանց դերի նկատմամբ մեր ընդհանուր ընկալումը սպառնալիք է ազգային անվտանգությանը»

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ինչպես ինքն ասաց, մի գաղտնի փաստաթղթի բովանդակությունը մասամբ բացահայտեց: Դա վերաբերում է գենդերային հավասարությանը: Վարչապետը նիստին անդրադառնալով մի քանի զեկույցներին, նշեց նաեւ գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցը, որը վերաբերում է գենդերային հավասարության խնդրին, եւ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. «Այստեղ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, եւ սա անթույլատրելի, անընդունելի երևույթ է,

«ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել». Արմեն Աշոտյան

Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ

«ՊԵԿ-ը մնացել է նույնը». Սաքունցը անհեթեթ է համարում՝ հեղափոխությունից հետո ո՞նց է ՊԵԿ-ը ՀՀԿ-ականների նախագիծը նորից դրել սեղանին

Հարցրեցինք՝ այսինքն, ուզում են ձեզ վերահսկե՞լ՝ Սաքունցը պատասխանեց. «Չեն կարող վերահսկել, հարցը դա չի: Խնդիրը նրանում է, որ այդ վերահսկման պահանջը, որ կար մինչեւ հեղափոխությունը, այդ միտման տրամաբանական շարունակությունն անհեթեթություն է: ՊԵԿ-ին պետք է հարցնեք, թե ինչու է այս նախագիծը նորից օրակարգում, որովհետեւ ՊԵԿ-ը մնացել է նույնը»:

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

Մինչև օրս կատարվել է բոլոր պոտենցիալ կասկածելի դեպքերի 95 հետազոտություն, որոնցից բոլորը եղել են բացասական: Ներկայումս ունենք 850 հետազոտության տեստ, այսինքն բավարար քանակությամբ տեստեր ունենք և ևս 3000 տեստ շուտով կստանանք:

«Սումգայիթի հայերի սպանություններում ներգրավված էին 7-8 տարեկան երեխաներ». Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպանի համոզմամբ՝ սպանված հայերի հարազատները պետք է ՀՀ-ի հատուկ սոցիալական հոգածության ներքո լինեն, մինչդեռ նորանկախ ՀՀ-ի դիրքորոշմամբ՝ նրանք խուլիգանական գործողությունների զոհեր են պարզապես

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատի է տվել Լեւոն Զուրաբյանին. «Հայկական ժամանակ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի են տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Զուրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Որպես պահանջ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։ Դավիթ Խաժակյանը ՀԺ-ի հետ

Ռեժիսորի առաջին աշխատանքը քաղաքական, կրոնական ու սոցիալական հարցերով աղմուկ հանած գլուխգործոց է

Վերջին շրջանում հաճախ ենք  հանդիպում ուսանող դերասանների կամ ռեժիսորների, որոնց հնարավորություն է ընձեռվում դիպլոմային աշխատանքներն իրականացնել պետական թատրոններում: Հանդիպում ենք նույնիսկ այնպիսի արվեստագետների, որոնք, օրինակ, մինչ ռեժիսորական աշխատանքը, հայտ են ներկայացրել որպես դերասան եւ հաջողել: «Առավոտի» զրուցակիցը դերասան Հրաչյա Գյումբալյանն է, 2018-ին որի առաջին գլխավոր դերը՝ Քրիստոֆերը, համանուն ներկայացման մեջ (ըստ Մարկ Հեդնի «Շան հանելուկային

100 դատավճիռների դեմ՝ 15 բողոք. «Հայկական ժամանակ»

2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ շուրջ 100 դատական գործերով դատավճիռների դեմ Գլխավոր դատախազության կողմից դեռեւս ներկայացվել է 15 բողոք։ Դրանցից 1-ը եղել է նոր հանգամանքի՝ Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, ինչի արդյունքում Սաղաթելյանն արդարացվել է։ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, Մարտի 1-ի այժմյան գործով մեղադրող Պետրոս

Փաշինյան. «Պետական համակարգում կան մարդիկ, որոնք չարացած են»

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաեւ նախարարների պարտականությունն է կաբինետներում այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ իրենց։ Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու։

Ի՞նչ տարբերություն, թե ով եւ ինչպես է դատարկում պետական բյուջեն. «168 ժամ»

Եթե նախկինները տակից էին դատարկում բյուջեն, նորերը դա անում են բացահայտ։ Բյուջեից փող են դուրս գրում, իրենց պարգևատրում են ու համարում, որ բյուջեն այլևս չի թալանվում։ Բայց ի՞նչ տարբերություն, թե բյուջեն ինչպես է դատարկվում՝ գաղտնի՞, թե՞ բացահայտ, օրենքո՞վ, թե՞ անօրինական։ Այսպես թե այնպես, այդ գումարները դուրս են գալիս պետության գրպանից։ Դուրս են գալիս ու մտնում

Նիկոլ Փաշինյան. «Կոչ եմ անում, որ բոլորն իրենց բնականոն կյանքով ապրեն, այս պահին որևէ անհանգստանալու բան չունենք»

Նա ասաց նաեւ, որ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը բուժվում են: «Եթե ծանր դեպքերի մասին խոսենք, ապա մոտավորապես հինգ տոկոս են կազմում ծանր դեպքերը»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով աշխարհում և տարածաշրջանում հիվանդացության վիճակագրությունը։

Կորոնավիրուսի տնտեսական սպասումները. «168 ժամ»

Մեր մամուլում ու սոցցանցերում կորոնավիրուսը հիմնական թեմա դարձավ այն պահից, երբ արձանագրվեց մեր հարևան Իրանում։ Հիմա բոլորն են խոսում այս վարակի մասին։ Նույնիսկ տնտեսությամբ հետաքրքրվողները։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2020-ի համար համաշխարհային տնտեսության 3.3 տոկոսանոց աճ էր կանխատեսել։ Հիմա պնդում են, որ աճի տեմպը կդանդաղի։ Մոլորակի գործարանի համբավ ունեցող Չինաստանում ընթացող գործընթացների տնտեսական հետևանքները հիմա բոլորին

Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ

2028 թվականին լրանում է Հայ Արշակունիների հարստության (66-428 թթ.) հիմնադիր՝ Հայոց արքա Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակը: Այս նշանավոր տարեթիվը ստիպում է վերստին անդրադառնալ Տրդատ Ա-ի գործունեությանը եւ փորձել հասկանալ ու գնահատել նրա դերը հայկական պետականության ամրապնդման եւ զարգացման գործում, մանավանդ որ, կարծում եմ, կա արդարության վերականգնման խնդիր: Խոսքը վերաբերում է Տրդատ  Ա-ի՝ որպես Մեծ Հայքի

«Պատերով տալու» հայտարարության համար քրեական պատասխանատվություն է սահմանվում

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել ատելության խոսքի որոշ դրսեւորումներ

Բարեկամավանում նախկին աշակերտը կրակոց է արձակել դպրոցի պատմության դասասենյակում. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել,

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցերին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ

Չինաստան ուղարկելուց բացի, դիմակները վերավաճառե՞լ են. «Ժողովուրդ»

Բայց այս պահի դրությամբ Հայաստանը կանգնած է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդրի առջեւ։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանը միացել էր միջազգային ակցիային եւ Չինաստան դիմակներ էր ուղարկել, եւ այսօր մենք արձանագրում ենք, որ Հայաստանում դիմակների դեֆիցիտ է, պահեստներն էլ դատարկ են. սա՝ այն դեպքում, երբ դեռեւս մեկ ամիս առաջ պահեստներում մեծ քանակությամբ դիմակներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031