Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

TI’ME և Chronograph խանութ-սրահները ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին

Ապրիլ 01,2019 22:44

Baselworld- ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի  աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեյցարիայի Բազել  քաղաքում:   Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։

«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,նշեց TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 180օ-ը:

« Chrongraph խանութսրահը արդեն 10 տարի է մասնակցում է ժամագործության և ոսկերչության ոլորտում տարվա կարևորագույն ցուցահանդեսն՝ նպատակ ունենալով իր հաճախորդներն առաջարկել սրահում ներկայացված բրենդերի տարվա ամենայուրօրինակ և բացառիկ նմուշները: Սա նաև հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորարական և ամենաարդի տենդենցները, նոր ապրանքանիշեր և ներկայացնել  համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում: »,-ասաց Chrongraph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։

Նշենք, որ TI’ME ընկերությունը գործում են Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, իսկ Chronograph ընկերությունները ներկայացված է Հայաստանում և Վրաստանում։ Երկու խանութ սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին և միավորում է ավելի քան 15 անուն բրենդեր ավելի քան 3000 աշխատակիցներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930