Օրվա լրահոսը
Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Մարտի 28-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել
Ս.թ. մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Քաղաքական որոշումներ» պետք չեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով ԵՊՀ-ի (անունը չտալով) իրական աղաղակող թերությունները, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ գոյություն ունի քաղաքական որոշում՝ ռեկտորին գործից ազատելու: Լավ կլիներ, որ նման բան չասեր, որովհետեւ բուհի ռեկտորը, ի տարբերություն, ասենք, նախարարի, քաղաքական պաշտոն չէ: Անցյալում, ինչպես գիտենք, ընդունվել են բազմաթիվ «քաղաքական որոշումներ», եւ հեղափոխությունը, որքան հասկանում եմ, տեղի է ունեցել
«Ցանկացած ձախողում կոտրվելու է, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ՝ Հայաստանի եւ Արցախի գլխին».
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը՝ ասաց` շատ կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները հասկանան, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետական, ազգային խնդիր է. «Եթե կարողանային այս հարցի շուրջ ստեղծել քաղաքական կոնսեսուս, ինչը, ցավոք, այս պահին չկա, օրինակ՝ իմ առաջարկությունը կյանքի կոչելով, այն է` Ազգային ժողովում հրավիրեին հանրային լսումներ եւ քաղաքական դաշտում, այդ
Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայի հետ հավաքականի խաղի որոշ հատվածներից գոհ մնաց
Մենք պիտի գոլ խփեինք, սակայն պատասխան գրոհի ժամանակ մրցակիցը մեզ առաջին գոլը խփեց:
Ադրբեջանը բարեկարգել, ընդլայնել և ամրացրել է եղած դիրքերը և դիրքեր տանող ճանապարհները, որոշ դեպքերում նոր ճանապարհներ են կառուցվել. «Ռազմինֆո»
Հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է մոտեցնել դիրքերը, ինչի պատճառով փոխհրաձգություն է սկսվել: Ռազմինֆոն ուսումնասիրել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը և պարզել, որ ադրբեջանական կողմը 2018թ. հոկտեմբերից սկսած ինժեներաշինարարական աշխատանքներ է կատարել սահմանի ամենահյուսիսային կետից մինչև Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղ հատվածի առնվազն 17 կետում: Ջաֆարլիից հարավ նման աշխատանքներ չենք արձանագրել:
ԵՎՐՈ-2020. Հայաստանը պարտվեց Ֆինլանդիային` 0:2
ՀՖՖ. Մարտի 26-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Հայաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև: Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով: Գոլեր՝ Ֆրեդրիկ Յենսեն, 14, Պիրի Սոիրի, 78 Զգուշացումներ՝ Անդրե Չալըշըր, 39, Էդգար Բաբայան, 40, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 54 – Գլեն Կամարա, 36, Լուկաս Հրադեցկի, 66, Թիմ Սպարվ, 71 Հայաստանի ազգային հավաքական՝ 16. Արամ
Աշոտյանը Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին. «Սիլի-բիլիները պետք է թողնել մի կողմ»
Իշխանությունները չեն բարձրաձայնում, որ օրակարգում են մնացել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւյան պայմանավորվածությունները:
Ֆիզուլիի ուղղությամբ սպանվել է ադրբեջանցի զինծառայող. razm.info
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, պնդելով, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։
Թոմաս Շրապել. ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե «կա՜մ-կա՜մ»-ի այլ՝ «ե՜ւ- ե՜ւ»-ի սկզբունքով է
Վերջին տարիներին Հայաստանը «շատ խելամիտ արտաքին քաղաքականություն» է վարում
Թրամփն իրավունք չունի սիրիական Գոլանի բարձունքները հանձնել Իսրայելին
Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց ի վեր, Թրամփն արհամարհել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային օրենքները։ Մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն զարմանալիորեն հայտարարեց, որ եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հետաքննի Աֆղանստանում ամերիկացի զինվորների կատարած որևէ իրավախախտում, ապա ԱՄՆ կառավարությունը կարգելի ՄՔԴ-ի դատավորների մուտքը Միացյալ Նահանգներ և պատժամիջոցներ կկիրառի նրանց հաշիվների վրա
Ծաղկաձոր, ռոբոտաշինություն, բակային խաղեր, լողավազան, լեգո. ինչպե՞ս կազմակերպել երեխայի գարնանային արձակուրդները
Երեխաները հանգստանում են, խաղում ու նաև կատարում դպրոցում տրված հանձնարարությունները:
Գյումրին անապատի վերածելու հետքերով․ օգտատերերի և մասնագետների զայրույթն ու գլխավոր ճարտարապետի արդարացումները (Տեսանյութ)
Գյումրու ամենաբանուկ հատվածում՝ Ռիժկովի ճեմափողոցում օրերս կատարված ծառահատումները համացանցում բուռն քննարկման թեմա դարձան․ օգտատերերից քննադատություն հնչեց, թե Գյումրու քաղաքապետարանը տեղի խանութատերերի ու սրճարանատերերի հետ միասին, ամենայն հավանականությամբ, իրականացնում է «Անապատ» ծրագիրը․ Գյումրին անապատի է վերածում։ Այս փաստն առիթ դարձավ, որ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Գյումրի քաղաքի ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում անցկացվի։ Բանախոսներից
Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հաղորդում պետական հանցագործությունների մասին, որը հետաքննություն է պահանջում
Անցյալ շաբաթ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն իրենից, ըստ էության, ներկայացնում է հաղորդում մի շարք՝ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների մասին։ Դատելով շարադրանքից, այդ հանցագործությունները պատճառա-հետեւանքային կապերով փոխկապակցված են, ենթարկվել են կուռ ռազմավարության եւ նպատակաուղղված տարել են մի-քանի նպատակների։ Իհարկե, անհրաժեշտ է շեշտել հարցի իրավական կողմը, որ
Արմեն Աշոտյան. Ցավոք սրտի Եվրամիության անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը
Հայաստանը Եվրոպայի ճանապարհին չէ, այլ՝ Եվրամիության հետ համագործակցության ճանապարհին է
Ռուբեն Ռուբինյան. Վիզայի ազատականացման հարցն ավելի շատ քաղաքական է եւ կախված է ԵՄ անդամ երկրների քաղաքական որոշումից
Ռուբինյան. Հայաստանը եւ նրա եվրոպական գործընկերները խոսում են նույն լեզվով
«Վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ` ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր»
Aravot.am-ի զրուցակից է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը -Մեղրու զորամասում աննախադեպ բան կատարվեց, զինվորները դուրս եկան փողոց եւ հրաժարվեցին սափրվել, ձեր կարծիքով, թուլացե՞լ է վերահսկողությունը զորամասում։ – Չեմ ուզում ուժեղ երեւալ եւ ձեր ամենացավոտ հարցին պատասխանել սառնասրտորեն, չեմ կարող, որովհետեւ պիտի ասեմ՝ այդ դեպքի մասին իմանալուց հետո ես չեմ կարողանում քնել, ես մտահոգ եմ, անհանգիստ, ես
«Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան». Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և
Հակոբ Սերոբյան. «Չորս մասնակից, չորսն էլ՝ եզրափակչում: Սա 100 տոկոսանոց արդյունք է»
Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի փուլումՀայաստանի հավաքականը հանդես եկավ չորս մարզիկով, որից երեքը մեդալակիր դարձան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նրանք ամփոփեցին մասնակցության արդյունքները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բավարարված է իր սաների մրցելույթներով: «Աշխարհի գավաթի այս փուլը մեր համար շատ լավ ստացվեց: Չորս մասնակից, չորսն էլ՝ եզրափակչում: Սա հարյուր տոկոսանոց արդյունք է: Կարող եմ
Վարչապետի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում
Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մարտի 26-ին արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, աշխատանքային խմբի անդամները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս
Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունը
Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Սամուել Սեւյանը Դոմինգեսի, Նակամուրայի, Սոի եւ Սյունի հետ միասին չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 1-ից 5-րդ տեղերը: Վարուժան Հակոբյանն իր անվան դիմաց գրանցել է 2 միավոր: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը 3,5 միավորով երրորդ հորիզոնականում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ». Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետե խորացող հարաբերություններին և իր
Դավիթ Անանյանի համակուրսեցին՝ օպերի Արմենը Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել. Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց
«Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է»:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրություններ
Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի
Ավտոբուսում ուղևորի պայուսակից դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց
Մարտի 25-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 3 հասցեի կանգառից գողացել են կնոջ դրամապանակը: Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բաժին են հրավիրել 42-ամյա կնոջը, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ին, Հանրապետության հրապարակում թիվ 63 երթուղու