Օրվա լրահոսը

Սերգեյ Շնուրովը դարձել է կուսակցական և կմասնակցի ՌԴ Պետդումայի ընտրություններին

Տեղեկությունների համաձայն՝ Կրեմլում՝ որպես ընդդիմադիր նոր առաջնորդների ցանկանում են տեսնել Յուրի Դուդին և Սերգեյ Շնուրովին:

Հայաստանի և արտերկրի օպերաների աշխատաձևի մեջ վիթխարի տարբերություններ կան․ Ժիրայր Բաբազյան

Մեկ այլ խնդիրն էլ կապված էր դերասանների, երգչախմբի, նվագախմբի հետ, որոնք չեն ուզում մի քանի փորձեր կատարել, նրանք ցանկանում են մեկ փորձով արդեն բարձրանալ բեմ, ինչն էլ շատ խնդիրների է հանգեցնում:

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ՀՖԿՍՊԻ-ում բացվեց առայժմ միակ ներառական լսարանը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հայկական պետական ինստիտուտում բացվեց իր տեսակի մեջ հայաստանյան բուհերում միակ ներառական լսարանը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար: Լսարանն անվանակոչվել է Հայաստանում բազկամարտ մարզաձեւի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով: ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նոր էի ստանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը, երբ ՀԱՕԿ նախագահի

3400 հա պետական գույքը «կորցրել են». Գեղարքունիքի մարզպետի բացահայտումները

Պետական շենք-շինությունների ապօրինի օտարումների մասին մարզպետը խոստացավ առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ ներկայացնել:

«Պետք է բացառվի, որ քաղաքականացված մարդիկ լինեն նոր ՍԴ-ում». Քննարկում, թե ինչ պետք է գրեն նոր Սահմանադրությունում ու ինչը պետք է հանեն

Ստեփան Գրիգորյանն ասաց. «Նախկին իշխանությունները մի սովորություն ունեին Սահմանադրությունում անել փոփոխություն, երբ կուսակիցներից մեկը իրեն պաշտոն էր ուզում ու չկար: Այդպես ստեղծվեց Անվտանգության խորհուրդը, Հանրային խորհուրդը, 5-րդ հարկ ստեղծեցին դատական մարմիններում՝ ԲԴԽ-ն»:

Վարչապետն ակնկալում է, որ 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի

3 մլրդ 447 մլն դրամ կհատկացվի  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար

«Ամունդի». վեց տարի Հայաստանում

Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և, հատկապես, Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ին։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր  ցուցանիշներով, ունեցած ակտիվներով և հաճախորդների քանակով է ցույց տվել իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը: «Ամունդի»-ն արդեն վեց տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն է այս ընկերությանը Հայաստան

«Իրականում իմ որդուն կրակել է Հայկ Սարգսյանը, ի՞նչ հանգամանքում`չգիտեմ». Աշոտ Սիմոնյան

Դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկվել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար

Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժշկական հսկողության ներքո, իսկ նրանք, ովքեր ունեն անգամ թեթևակի ջերմություն՝ հոսպիտալացվում են և կազմակերպվում բոլոր հետազոտությունները:

«Փաշինյանի ասածն ավելի ընկալելի էր, թեեւ տարածքային ամբողջականության հանդեպ եւս դրական վերաբերմունք կա. Նավասարդյան

Ինչ վերաբերում է Փաշինյանի հիշատակմանը, որ Արցախյան հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի Արցախի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, Բորիս Նավասարդյանը նշեց՝ այդ մոտեցումը բանակցային գործընթացում գործնական առաջարկների չի կարող հանգեցնել

«Սա պետության զավթումն ամրագրող Սահմանադրություն է». Սաքունցը վստահեցնում է, որ միջազգային կազմակերպությունները մեզ բան չեն ասի այն փոխելու համար

Այստեղ կա մի կարեւոր հարց՝ արդյոք գործող Սահմանադրությունը տվե՞ց լուծումներ: Ո՛չ, չտվեց, աբսուրդ է քաղաքական մեծամասնության պարագայում փոքրամասնության վարչապետ ընտրելը: Փաստեր կան, որոնք խոսում են Սահմանադրության անպիտանության մասին: Սա մեկ կուսակցության կառավարման մոդելն է

«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված ջրանջատում փետրվարի 20/21-ին

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք

Բացի վերը նշված ռազմական տեխնիկայից, ըստ վարչապետի, նախորդ տարի Զինված ուժերը համալրվել են նաև հրետանային միջոցներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով, որոնք, ամենայն հավանականությամբ, ևս ձեռք են բերվել միանգամից վճարով, քանի որ վարկային միջոցներից օգտագործված 65,8 մլն դոլարը հազիվ բավականացներ 4 հատ «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համալիրների գնման համար։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր

Մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

Արցախահայությունը կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն. Արցախի ԱԳՆ

Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք։

Մահացել է Յուրի Դավթյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավար Յուրի Դավթյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:

«Շները մարդ են ուտում․ գյուղերում մարդիկ զուգարան չեն կարողանում մտնել»․ Ազատանի համայնքապետի ահազանգը

Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը դժգոհեց, որ թափառող կենդանիների վնասազերծումը քրեորեն պատժելի դարձնելուց հետո խայտառակ իրավիճակ է ստեղծվել թե՛ իրենց, և թե՛ կողքի համայնքներում։ «Օրենք ընդունեցին, որ թափառող կենդանիներին որսալու իրավունք չունենք, այլընտրանքային տարբերակ չկա երկրում, շները մարդ են ուտում։ Բնակիչներն ամեն օր ինձ են ահազանգում, եթե ստերջացում ենք անելու, ո՞վ պիտի այդ

 Լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով

Պետությունը փոխում է մոտեցումը սպորտի նկատմամբ. այսուհետ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պետությունը կպարգևատրի 5 մլն-ական դրամով: Այդ նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից Կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել  է 50 մլն դրամ` 2019 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պարգևատրելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ ԿԳՄՍ

Հույսի ավանի բնակիչները բողոքի ցույց են անում

Հույսի ավանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում. նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է. զեկույց

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է 2019թ. աշխարհի ամենառազմականացված երկրների ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին հորիզոնականում Իսրայելն է, որին հետևում է Սինգապուրը, Հայաստանը,Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։ Աղյուսակում ընդգրկված է 154 երկիր, որոնք դասակարգված են մի քանի չափանիշներով՝ ռազմական ոլորտի ծախսեր, զինված ուժերի, սպառազինության և բնակչության, ՀՆԱ-ի

Շրջափակման պատճառով «Լիդիան Արմենիա»-ն չի կարողացել ներգրավել Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում. «Լիդիան Ինթերնեյշնլ»

«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է

Պետության առաջնահերթությունը բնակչության առողջության պահպանումն է

Բաց նամակ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին Հարգելի պարոն Թունյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել սույն թվականի  փետրվարի 13-ին ԱԺ-ում հակածխախոտային օրենքին կողմ քվեարկելու համար: Ձեր վերջին ելույթի ժամանակ դուք նշեցիք, որ օրենքում կան խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, ինչպես նաեւ նպատակահարմար եք գտնում  ստեղծել հանձնաժողով  այդ վնասների գնահատման

Հրանտ Դինքին սպանած Սամասթը ժանդարմերիայի հրամանատարի ցուցումով է նկարվել թուրքական դրոշով. Ermenihaber

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 2013-ին վերաբացված դատավարության հերթական նիստը: Վերաբացված դատավարությանը ներգրավված են մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննաված Սամսունի ժանդարմերիայի նահանգային նախկին հրամանատար Սերդար Յուջելը խոստովանել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ ժանդարմերի շենքում լուսանկարվելու

«Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որոնք իմաստության ու մարդկայնության չկրկնվող դասեր էին». Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավ ապրեցի՝ իմանալով տաղանդավոր արվեստագետ, դերասան և ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան մասին։ Հայրենադարձվելով Հայաստան՝ Մանարյանը շարունակեց Թեհրանում հայտնի դերասան ծնողների ավանդույթը, դարձավ տաղանդավոր արվեստագետ­ների մի մեծ ընտանիքի նահապետը։

Եթե իր դիմաց նստած լիներ Հայաստանի ավելի պատրաստված ղեկավար, ապա Ադրբեջանում Ալիևի հրաժարականի պահանջով շարժում կձևավորվեր

Ձախողված պոպուլիստները պիցցայի գովազդ են անում. ե՞րբ է գալու Փաշինյանի հերթը Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ իրապես շատ կարևոր մի իրադարձություն, և նույն հարթակի վրա մենք տեսանք Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին յուրօրինակ «քաղաքական battle»-ի ժամանակ: Ադրբեջանի նախագահը թողեց խոր միջակության տպավորություն, ում գիտելիքները ղարաբաղյան հարցում հինգերորդ-վեցերորդ դասարանի երեխայի գիտելիքներից այն կողմ չէին անցնում: Ալիևը

«Շնաբարո դուրսպրծուկ, ասֆալտին փռել». ատելության խոսքի սահմանները՝ ըստ Բորիս Նավասարդյանի

Եթե խոսքն ասֆալտին փռելու մասին է, ես պատկերացնում եմ, որ ոստիկանի հրահանգին չհետեւող վարորդին ոստիկանը կարող է եւ պառկեցնել: Բայց երբ բառեր են հնչում, որոնք չեն կիրառվում, դառնում են բոլորին վերաբերող արտահայտություններ

Այս օրը խիստ խորհրդանշական է ՀՀ նորագույն պատմության և համայն հայության համար, այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ. Հրայր Թովմասյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Սահակյան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և

«Ասում են՝ 97 տոկոս բացահայտում ունեն ու իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր». Նինա Կարապետյանց

Կարապետյանցի խոսքով, պիտի լսեն այդ մարդկանց, որպեսզի քրեական գործերով ունենան նաեւ այլընտրանքային տեսակետ

Նոր Հայաստանում նախադրյալներ կան, և մեծագույն անարդարությունը «Ա1+»-ի նկատմամբ, որ նախորդ տասնամյակում տեղի է ունեցել, պետք է հաղթահարվի. Աշոտ Մելիքյան

Աշոտ Մելիքյանը փաստեց՝ լրատվամիջոցի գործունեությունը չէր համընկնում իշխանությունների ակնկալիքներին, և դա պատճառ դարձավ, որ «Ա1+»-ը եթերազրկվի և հետագա 13 մրցույթներին միշտ թե′ Ռոբերտ Քոչարյանի, թե′ Սերժ Սարգսյանի օրոք պարտվող էր ճանաչվում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031