Օրվա լրահոսը

Թոմաս Շրապել. ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե «կա՜մ-կա՜մ»-ի այլ՝ «ե՜ւ- ե՜ւ»-ի սկզբունքով է

Վերջին տարիներին Հայաստանը «շատ խելամիտ արտաքին քաղաքականություն» է վարում

Թրամփն իրավունք չունի սիրիական Գոլանի բարձունքները հանձնել Իսրայելին

Միացյալ Նահանգների նախագահ դառնալուց ի վեր, Թրամփն արհամարհել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային օրենքները։ Մի քանի ամիս առաջ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն զարմանալիորեն հայտարարեց, որ եթե Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հետաքննի Աֆղանստանում ամերիկացի զինվորների կատարած որևէ իրավախախտում, ապա ԱՄՆ կառավարությունը կարգելի ՄՔԴ-ի դատավորների մուտքը Միացյալ Նահանգներ և պատժամիջոցներ կկիրառի նրանց հաշիվների վրա

Ծաղկաձոր, ռոբոտաշինություն, բակային խաղեր, լողավազան, լեգո. ինչպե՞ս կազմակերպել երեխայի գարնանային արձակուրդները

Երեխաները հանգստանում են, խաղում ու նաև կատարում դպրոցում տրված հանձնարարությունները:

Գյումրին անապատի վերածելու հետքերով․ օգտատերերի և մասնագետների զայրույթն ու գլխավոր ճարտարապետի արդարացումները (Տեսանյութ)

Գյումրու ամենաբանուկ հատվածում՝ Ռիժկովի ճեմափողոցում օրերս կատարված ծառահատումները համացանցում բուռն քննարկման թեմա դարձան․ օգտատերերից քննադատություն հնչեց, թե Գյումրու քաղաքապետարանը տեղի խանութատերերի ու սրճարանատերերի հետ միասին, ամենայն հավանականությամբ, իրականացնում է «Անապատ» ծրագիրը․ Գյումրին անապատի է վերածում։ Այս փաստն առիթ դարձավ, որ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Գյումրի քաղաքի ճարտարապետական դեմքն ու բնապահպանական խնդիրները» թեմայով քննարկում անցկացվի։ Բանախոսներից

Վարչապետը մարզադաշտից հետևել է Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպմանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հաղորդում պետական հանցագործությունների մասին, որը հետաքննություն է պահանջում

Անցյալ շաբաթ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն իրենից, ըստ էության, ներկայացնում է հաղորդում մի շարք՝ ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների մասին։ Դատելով շարադրանքից, այդ հանցագործությունները պատճառա-հետեւանքային կապերով փոխկապակցված են, ենթարկվել են կուռ ռազմավարության եւ նպատակաուղղված տարել են մի-քանի նպատակների։ Իհարկե, անհրաժեշտ է շեշտել հարցի իրավական կողմը, որ

Արմեն Աշոտյան. Ցավոք սրտի Եվրամիության անդամ երկրները չեն արագացրել համաձայնագրի վավերացման գործընթացը

Հայաստանը Եվրոպայի ճանապարհին չէ, այլ՝ Եվրամիության հետ համագործակցության ճանապարհին է

Ռուբեն Ռուբինյան. Վիզայի ազատականացման հարցն ավելի շատ քաղաքական է եւ կախված է ԵՄ անդամ երկրների քաղաքական որոշումից

Ռուբինյան. Հայաստանը եւ նրա եվրոպական գործընկերները խոսում են նույն լեզվով

«Վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ` ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր»

Aravot.am-ի զրուցակից է նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը -Մեղրու զորամասում աննախադեպ բան կատարվեց, զինվորները դուրս եկան փողոց եւ հրաժարվեցին սափրվել, ձեր կարծիքով, թուլացե՞լ է վերահսկողությունը զորամասում։ – Չեմ ուզում ուժեղ երեւալ եւ ձեր ամենացավոտ հարցին պատասխանել սառնասրտորեն, չեմ կարող, որովհետեւ պիտի ասեմ՝ այդ դեպքի մասին իմանալուց հետո ես չեմ կարողանում քնել, ես մտահոգ եմ, անհանգիստ, ես

«Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան». Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։ Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին և

Հակոբ Սերոբյան. «Չորս մասնակից, չորսն էլ՝ եզրափակչում: Սա 100 տոկոսանոց արդյունք է»

Դոհայում կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի փուլումՀայաստանի հավաքականը հանդես եկավ չորս մարզիկով, որից երեքը մեդալակիր դարձան: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նրանք ամփոփեցին մասնակցության արդյունքները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բավարարված է իր սաների մրցելույթներով: «Աշխարհի գավաթի այս փուլը մեր համար շատ լավ ստացվեց: Չորս մասնակից, չորսն էլ՝ եզրափակչում: Սա հարյուր տոկոսանոց արդյունք է: Կարող եմ

Վարչապետի հանձնարարականով ձևավորված անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մարտի 26-ին արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, աշխատանքային խմբի անդամները: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս

Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունը

Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Սամուել Սեւյանը Դոմինգեսի, Նակամուրայի,  Սոի եւ Սյունի հետ միասին չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ բաժանում է 1-ից 5-րդ տեղերը: Վարուժան Հակոբյանն իր անվան դիմաց գրանցել է 2 միավոր: Կանանց առաջնությունում Տաթեւ Աբրահամյանը 3,5 միավորով երրորդ հորիզոնականում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Տեղերում ժողովրդավարության հզորացման նպատակով մենք անհրաժեշտ ենք համարում հեղափոխական էներգիան ուղղել դեպի համայնքներ». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է դեսպան Թրեյսիին, շնորհավորել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանին կհաջողվի նոր զարկ հաղորդել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող ու հետզհետե խորացող հարաբերություններին և իր

Դավիթ Անանյանի համակուրսեցին՝ օպերի Արմենը Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել. Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց

«Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է»:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրություններ

Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի

Ավտոբուսում ուղևորի պայուսակից դրամապանակ գողացողը բերման ենթարկվեց

Մարտի 25-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 3 հասցեի կանգառից գողացել են կնոջ դրամապանակը: Նշված վայրից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բաժին են հրավիրել 42-ամյա կնոջը, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ին, Հանրապետության հրապարակում թիվ 63 երթուղու

Նազելի Բաղդասարյանը սպառնում է կոռումպացված չինովնիկների անուններ տալ ու կոչ է անում նրանց օր առաջ իրերը հավաքել ու տուն գնալ

«Ես չեմ վախենա հենց այս ամբիոնից անուններ հնչեցնել, որովհետեւ մարդիկ, որոնք տարիներով կոռուպցիայի մեջ թաթախված են եղել, այսօր փորձում են քաղաքացիների խնդիրներին ոչ միայն լուծում չտալ, կարեւորը՝ մեկնաբանել, թե գիտեք, հեղափոխություն եղավ, դրա համար ձեր խնդիրները չեն լուծվելու: Իրենք վստահ են, որ քաղաքական հայրերը հետ են գալու ու փորձում են այդ ռեինկարնացիան ապահովել՝ չի՛ լինելու»:

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պետությանը պատճառվել է 1.587.000 դրամի վնաս

2018թ. հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» Նորաշենի անտառպետության «Կծոծկուտ» հանդամասում 8 հաճարենի ապօրինի հատելու մասին: Մարտի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է 1992 թ. ծնված

«Դատախազը նշում էր՝ իբր ես ասել եմ՝ խուզարկությամբ կհայտնաբերվեն նյութեր, որոնք կհաստատեն պարոն Քոչարյանի մեղավորությունը». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հավանաբար ապրիլի 11-ին դատարանը որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես Չարենցի տուն-թանգարանում

«Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսը կրող Հայ օգնության միության նախաձեռնությամբ այսօր Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Հայ օգնության միությունը, որն աշխարհի 27 երկրներում ունի 17.000 անդամ, Հայաստանում գործում է 26 տարի։ Գործունեության հիմնական նպատակը, ՀՕՄ-ի ներկայացուցիչ Համեստ Սասունյանի խոսքով, ծառայելն է՝ կարիքավորին, վիրավորին, զինվորին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին. «ՀՕՄ-ը իր աջակցությունն

Իրանից կներմուծենք էժան լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, կաղամբ, Հայաստանից կարտահանենք տավարի միս, հանքային ջուր, տրիկոտաժ. նոր համաձայնագիր

Բաբայանը թվարկեց՝ Հայաստանի համար արտահանման ներուժ ունեն այս ապրանքները` մարտկոցներ, դեղամիջոցներ, տրիկոտաժի արտադրանք: Դեղամիջոցների մասով իրանական կողմը մինչեւ 25 տոկոս նվազեցված մաքսատուրք է ներկայացրել:

Հայկական թեմայով ցուցահանդես՝ Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում

Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին։ «Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Էդիրնեում գործող հրեական Մեծ սինագոգում։ Ցուցահանդեսի համար, որում ներկայացված էին լուսանկարներ և բացիկներ, հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից հայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից ֆրանսաբնակ Ռոյ Առաքելյանի՝

Գյումրիում երեք քաղաքացի թունավորվել է

Մարտի 25-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը

Վարորդները շարունակում են բողոքել. «Ա1+»

Երևան-Արմավիր երթուղու 26 վարորդները երեկվանից բողոքի ակցիա են անում՝ պահանջելով, որ իրենց գծում այլ մեքենաներ չլինեն։ Երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը պնդում է՝ արդեն բավականին ժամանակ է, որ իրենք բարձրաձայնում են այս խնդրի մասին, բայց անօգուտ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:     

Հայ պատանին մասնակցում է «Տարվա աշակերտ» մրցույթին

Կամչատկայի երկրամասում եւս անցկացվում է «Տարվա աշակերտ» մրցույթը, որի եզրափակիչ փուլ է անցել  Պետրոպավլովսկ-Կամչատսկի թիվ 11 դպրոցի ազգությամբ հայ աշակերտ Արտյոմ Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կամչատկայի երկրամասի կրթության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության կայքից: Ռուսաստանի լավագույն  աշակերտները դեռ պետք է մասնակցեն  «Ես լիդեր եմ», «Բաց բանավեճ», «Ինտելեկտուալ մրցամարտ» մրցույթներին, ներկայացնեն իրենց երկրամասերի ավանդույթներն ու առօրյան:

Արայիկ Հարությունյան. Հայաստանից դուրս գտնվող հայագիտական կենտրոններում հսկայական նյութ է կուտակված, որն ուսումնասիրված չէ

ԳԱԱ ընդհանուր ժողովում գիտնականների ելույթներից հետո, նրանց կողմից բարձրացված հարցերին ու խնդիրներին ամփոփիչ խոսքում անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մեր առաջիկա կարևոր անելիքներից է «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը, որով մենք մի շարք նոր լուծումներ ենք առաջարկում: Ի սկզբանե արձանագրել ենք, որ գիտահետազոտությունը կամ ընդհանրապես դուրս է մնում,

«Վարչապետն այդ հայտարարությամբ բոլոր բուհերին հորդորել է սթափ լինել». Հովհաննես Հովհաննիսյան

«Նախկինում եղած արատավոր երեւույթները չպետք է կրկնվեն, երբ համակարգը ծառայում էր մեկ քաղաքական շահի»

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031