Օրվա լրահոսը

Քննարկվել են զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները. ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Տիգրան Մանվելյանի հարազատներին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ: Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է

Նշվեց, որ դատարանը եւս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ-ին եւ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին:

Հայտնաբերել է մոտ 130 000 «ապագայի» մակնշմամբ ձու, ոչնչացվել՝ 54 000 ժամկետանց

Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում: Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է: ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի

Ֆելիքս Թոխյան. «Ես գնահատում եմ Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն ոչ այնքան սահմանադրական իրավունքի ոլորտում»

«Սահմանադրական դատարանում ոչ Վահե Գրիգորյանի՝ հունիսին եկած ժամանակ, ոչ հիմա որեւէ ճգնաժամ չի եղել եւ չկա»:

Դեբորա Գրիզերը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը: Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության

ԲՀԿ պատգամավորը Ջանջուղազյանին հարցրեց թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու իրենց խոստումից, հանրության արյունալի սպասումներից՝ հիշեցնելով, որ ինքը նախկին կառավարության անդամ է եղել

Եթե դեպքեր կան, որտեղ կան անարդյունավետ, չհիմնավորված, օրենքի խախտմամբ կատարված ծախսեր, որոնք վերականգնման ենթակա են, պետք է վերականգնվի: Որքանով դա պետք է լինի արյունալի, ես կարծում եմ, մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ հետեւաբար ամեն ինչը, նույնիսկ այդ վերականգնելը պետք է լինի օրենսդրության սահմանված կարգով: Իսկ ձեր այն դիտարկմանը, որ ես նախկինում էլ եմ աշխատել, այո՛, ինչպես տեսնում եք, ես երեկ չեմ ծնվել եւ հետեւաբար կարող էի նախկինում էլ աշխատած լինել, դա տրամաբանական է:

«Անվտանգության գոտի». հնարավոր կլինի՞ Արցախում կիրառել հաջողված փորձարկումը

 ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Սիրիա, Լիբիա… Ո՞վ է հաջորդը: «Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, մենք հարցը կլուծենք». Չավուշօղլու: Անվտանգության գոտու Արցախյան բանաձևը «Խաղաղարար» Թուրքիան Ոտքը՝ ադրբեջանական խողովակներին Հարցը պետք է լուծվի տարածաշրջանում. կարևորը՝ Իրանը դեմ չլինի։ «Հայերը նույնպես ահաբեկիչ են»։ Նախադրյալներն ամբողջականացվում են: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ Թուրքիայի ջանքերով Սիրիայի հյուսիսում ստեղծվեց «անվտանգության գոտի»: Սա կարծես թուլացրեց սիրիական հակամարտության

«Նազիկ Ամիրյանի մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերն անընթեռնելի են». պաշտպան

Հետաքրքիր է, որ նորմալ վիճակում են այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են դատավարական գործողություններին, իսկ ահա վկայի ցուցմունքը կամ այլ ակտեր անընթեռնելի են

Արմեն Գևորգյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել իրավունքների խախտումը

վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդում է ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին

«Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի». Անդրանիկ Քոչարյան

Բանակում կան անհավասարության խնդիրներ, որը ծնում է նման դեպքեր, մենք այդ հարցերը քննարկել ենք: Սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարության գործոն, կամ ինչ-որ մեկի երեխա լինելը: Հրամանատարը պետք է լիարժեք լինի, ինքը համար մեկ պատասխանատուն է:

Վարչապետ. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով»

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

«Հայաստանյան բուժկենտրոնները չեն կարող բուժել Մանվել Գրիգորյանին». պաշտպան

Ակնկալում ենք, որ այնպես, ինչպես մեղադրող կողմը միջնորդեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխել, այնպես էլ այս դեպքում կմիջնորդի թույլատրել բուժումն անմիջապես արտերկրում կազմակերպել:

Քրեական մշակույթը բանակում է, դա պետք է սպաներին՝ իրավիճակը վերահսկելու համար. Իրավապաշտպանը՝ Փաշինյանին

Համակարգից հեռացված քննիչները իրավապաշտպան են դառնում եւ հասարակությանը մոլորության մեջ գցում. Պերճ Այվազյան

Լեւոն Քոչարյան. «Շատ մեծ հիմարություն է, որը արվում է պարզապես սեփական մարդկանց Սահմանադրական դատարանում ունենալու համար»

«Այս հակաիրավական, հակասահմանադրական, հակապետական գործընթացին անձամբ ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ»

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության` 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, սպառնալիքի ու պետական սահմանն

Բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք. ԳՇ պետը՝ սպաներին պատժելու տաբուների, բանակում արտոնյալների եւ ՌՈ պետի մասին

Դիտարկմանը՝ չնայած ասում են, որ բանակում արտոնյալներ չպետք է լինեն, բայց վերջին դեպքերը վկայում են այն, որ կան, ԳՇ պետը պատասխանեց. «Այո, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, հաշվառումներ ունենք ե՛ւ օպերատիվ ճանապարհով ստացած, ե՛ւ զորամասում աշխատողներ»:

Արամ Շահբազյանը` Հովհաննես Գալստյանին. «Չեմ ցանկանում ցածրամակարդակ փոխհրաձգության մեջ մտնել իր «տաք տեղը» կորցրած մարդու հետ»

Բայց երեկ երեկոյան ինձ զանգահարել էին Կապանի մեր հայրենակիցները և վրդովված՝ հայհոյանքներ էին տեղում իրենց քամահրած իմ ոչ բարով գործընկերոջը: Ես, իհարկե, չեմ բարձրաձայնի այդ հայհոյանքները, բայց իմ բարի խորհուրդը ստատուսագիր Հովհաննես Գալստյանին՝ չերևալ Կապանի կողմերում:

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առաջացել է 1936թ. Ստալինի կամքով. Զեյնալ Իբրահիմով

Ադրբեջանցի հրապարակախոս, գրող Զեյնալ Իբրահիմովը, որն այժմ բնակվում է արտասահմանում, Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանրային բանավեճին: Նախևառաջ, ադրբեջանցի գրողն անօգուտ է համարում նման ձևաչափով քննարկումը. գրողի կարծիքով՝ տարածքային վեճերը նման ձևով լուծում չեն ստանում: Անդրադառնալով Խոջալուի վերաբերյալ հայտարարություններին՝ Իբրահիմովը գրել է. «Խոջալուի

Բանակում զոհերի հետ կապված ունենք սպայական կազմի ե՛ւ պաշտոնից հեռացումներ, ե՛ւ զորացրումներ, կարգապահական տույժեր. ԳՇ պետ

Ունենք նաեւ խրախուսում, որ կանխել են ինքնասպանությունը, դա նույնպես ծառայողական քննության արդյունքներով կա: Մենք ունեցել ենք գնդապետի մահ՝ հիվանդության պատճառով, 93-ից ծառայող էր, ո՞ւմ պիտի մենք պատասխանատվության ենթարկենք, 1-2 տարի հիվանդ էր, փորձում էինք ամեն տեղ բուժել՝ իմանալով, որ մահանալու է եւ մահացավ:

Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել

Ոստիկանություն հրավիրված կինը հայտնել է նաև, որ 2019 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցում, ամսական մոտավոր հաշվարկով, սեռական ծառայություն է մատուցել 15-ից 20 հաճախորդի և նշված ժամանակահատվածում հյուրանոցի աշխատակցուհուն փոխանցել է մոտավորապես 120․000 դրամ։

Դատավորը Յուրի Խաչատուրովի պաշտպանին թույլ չտվեց հայտարարություն անել

«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստը հետաձգվեց. Թարգմանիչը չէր եկել դատարան

Բանակը քաղաքական ենթամշակույթի զոհ. Ռուբեն Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն» ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բանակում վերջին շրջանում կատարված սպանությունների ու ինքնասպանությունների համար իշխանության ներկայացուցիչները փորձում են մեղադրել Զինված ուժերի ղեկավարությանը` խստապահանջ ու պրոֆեսիոնալ չլինելու, քրեական ենթամշակույթի դեմ անհրաժեշտ պայքար չտանելու և այլնի համար: Ինչ-որ առումով չի կարելի չհամաձայնել նրանց հետ… Բայց միանգամից հարց է ծագում` իսկ

ԳՇ պետը հաստատում է պաշտոնանկությունների լուրը. «Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, պատրաստ ենք կատարել»

Արտակ Դավթյանն ասաց, որ Արցախի ՊՆ նախարարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չի, դա Արցախի նախարարի խնդիրն է:

Վրաստանի օրինակը լավագույններից է, որից պետք է դասեր քաղել՝ կանխելու գալիք հնարավոր ողբերգությունը Հայաստանում. Վահե Սարգսյան

Սահմանադրության 25 փոփոխություն, բռնատիրություն և փախուստ. սա՞ է սպասվում Հայաստանին և Փաշինյանին ՀՀ իշխանությունները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության գալու երկրորդ տարում արդեն փոփոխություններ են կատարում երկրի Սահմանադրության մեջ: Երկրի մի շարք հեղինակավոր հաստատություններ (ՀՀ փաստաբանների պալատ և այլն) իրավական առումով ի սկզբանե խնդրահարույց համարեցին Սահմանադրության՝ փաշինյանական փոփոխությունների ողջ գործընթացը: Եվ չնայած այն հանգամանքին, որ իշխանական

«Փետրվար ամսին այն, ինչ տեղի ունեցավ մեր ԶՈՒ-ի հետ կապված, մեզ բոլորիս ստիպել է եւ ստիպում է ամեն ինչ անել բանակի համար». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են այնպիսի հարցեր, որոնք ունեն գաղտնիության ռեժիմ:

Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում. «Սասնա ծռեր»

Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների: Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում և փրկվեց հայ քաղաքական ու մտավորական դասի այն հատվածը, առանց որի աշխարհասփյուռ հայությունը կկորցներ իր ազգային ինքնությունն ու

Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ. «168 ժամ»

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ներմուծման, այլ արտահանման առաջանցիկ աճ։ Այն, ինչ ունենք վերջին 2 տարիներին՝ ամենևին էլ տնտեսության օգտին չէ։

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանին ճանաչվել է մեղսունակ. «Հայկական ժամանակ»

Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանու՝ 16-ամյա Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով։ ՀԺ-ի հետ զրույցում հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին քննիչը կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Դրանից հետո Գալստյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Հ. Գալստյանը, հիշեցնենք, մեղադրվում է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-23-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկը սպասվում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031