Օրվա լրահոսը

Փաշինյանը վստահեցնում է՝ բալային համակարգը «թյունինգի» կենթարկեն, կկատարելագործեն

Որոշում կկայացնենք՝ ի՞նչ անենք, որ չտուժեն օրինապահության ներքին ձգտում ունեցող վարորդները, եւ որ ավելի բարձր մակարդակի հասնի հանրային անվտանգությունը

«Սա պետություն է, որի հետ մենք գործ ունենք». այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան օրն է

«Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են եւ դա ամենեւին չի փոխվել». Տարոն Հովհաննիսյան

Սոցիալական կայքերում կեղծ խոստումներ տալով 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ, յուրացում և կողոպուտ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության կատարման մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով

«Արգումենտի ի ֆակտի»-ն անդրադարձել է թերթի մասին Փաշինյանի և Ալիևի հայտարարություններին

«ԱիՖ»-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ թերթը միջազգային հարթակում գովազդելու համար:

ՀՀ Նախագահի հրամանագրերը՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ի՞նչ իրավասություն ունի վարչապետը արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամանակ. Նոր օրինագիծ է մշակվել՝ սահմանելով, որ ուժային կառույցները կարող են միանալ ԱԻՆ-ին եւ օգնել նրան

Մաթեւոսյանը պատասխանեց, որ նախկինում արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, աղետի գոտի է հայտարարվել. «Այս օրենքում առաջին անգամ առանձին նշված է վարչապետի իրավասությունները, որտեղ գրված է, որ ուժային կառույցները կարող են միանալ ԱԻՆ աշխատակիցներին եւ օգնել նրան՝ վարչապետի որոշմամբ»:

Օսման Քավալան արդարացվելուց հետո կրկին ձերբակալվել է

Թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալան, որը փետրվարի 18-ին արդարացվել էր 2013թ. հակակառավարական ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է: Silivri բանտից, որտեղ Քավալան անցկացրել է 2 տարի, նրան տեղափոխել են ոստիկանական տեղամաս: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝  դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ, այս անգամ 2016թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի կասկածանքով: Քավալան ակտիվորեն մասնակցել է

Կես շիշ օղի խմածներ եւ «դռռիկներով» մեքենա քշողներ. Փաշինյանի տվյալները՝ կարգազանց վարորդների մասին

Այս պահի դրությամբ բալային համակարգով որեւէ մեկը չի զրկվել վարորդական իրավունքից: Ոստիկանության տվյալներով՝ դա կլինի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին

«Դատախազը մի հատ ճտացրեց, դատարանը խափանման միջոցը փոխեց»․ Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ա1+

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, որոշել է վերջինիս՝ անօրինական կալանքով խոշտանգման փաստի հետ կապված գործը առաջնային կարգով չլսել։ Այս մասին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ այն կլսվի սովորական ընթացակարգով։ Փաստաբանը ընդգծում է, որ Գրիգորյանը, խափանման միջոցը փոխվելուց հետո, շարունակում

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել մարզերի ավելի քան 118 երեխաների

Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքի երեխաներին,

Դավիթ Անանյանը բացառում է, որ հայտնի օլիգարխները զուգարանի թղթի անվան տակ հիմա կարագ ներկրեն, լուցկու անվան տակ էլ՝ ձկնկիթ

Ճշտեցինք, այսինքն, դուք բացառո՞ւմ եք կոռուպցիան մանր օղակներում՝ նա պատասխանեց. «Բացառում եմ ձեր ասած пересортица-ն»: Հիշեցրինք, որ առաջ էլ էին դա բացառում, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Դե հիմա, հարց տվեցիք, ասում եմ: Մաքսային հսկողության շրջանակներում հնարավո՞ր է այս կամ այն ապրանքը որակվի ուրիշ»:

Կինոկենտրոնի տնօրեն. «Նախկինում մեր կինոգործիչները հարթակ չունեին ներկայանալու Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում»

Այժմ արդեն հայկական նոր ֆիլմերը կներկայացվեն Բեռլինում, իսկ Վաշինգթոնում անդրադարձ կարվի կինոժառանգությանը:

Ինչո՞ւ եք վատ աշխատում, որ վարչապետը ստիպված է լինում ՀԴՄ չտալու համար ստատուս գրել. Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ի հասցեին քննադատության մասին

Հարցրեցին՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո այդ զանգերի թիվը մեծացե՞լ է՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ենթադրենք, երեկ ստատուս է գրել, ես ամսվա ընթացքում ստացված հեռախոսազանգերը պետք է վերցնեմ ու համեմատեմ վարչապետի ստատուսի ամսաթվի հե՞տ, լավ, էլի»:

ԱԱԾ-ն բացահայտել է 2019 թ. ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժը 2019 թ. դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը՝ 10.000 ԱՄՆ դոլարը, այն փոխանցել է իրավասու պաշտոնատար անձին, որն էլ կարգավորել է զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարով տարկետում ստանալու հարցը։

Ադրբեջանի ընտրությունները, Ռուսաստանի արձագանքը և Արցախի շահերը. ԻՔՄ-ի անիմացիոն տեսանյութը

Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցել են բազմաթիվ խախտումներով։ Խախտումների և ոչ մրցակցային պայմանների մասին ադրբեջանցի ընդդիմադիրների և միջազգային դիտորդների հնչեցրած ահազանգերի ֆոնին, սակայն, բավական տարօրինակ էր Ռուսաստանի արձագանքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Եթե բանակում կադրային փոփոխություններին զուգահեռ մեծ բարեփոխումներ չսկսվեն, ապա այդ փոփոխությունների իմաստը կկորի»

«Առավոտի» հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը – Ի՞նչ տպավորություն ստացաք Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանավեճից: Ի՞նչ ցույց տվեց այդ բանավեճը` երկու երկրների եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման համատեքստում, քանի որ բանավեճն ընթանում էր Մյունխենի անվտանգության համաժողովի համատեքստում, որտեղ քննարկվում էին համաշխարհային անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր: – Այդ քննարկումներից առաջին տպավորությունս այն

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ. Ermenihaber

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020): Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորի այդ նախաձեռնությունը և մեկնաբանել մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հավատարիմ լինելու

Հայաստանը հիբրիդային պատերազմի փուլում է եւ սա դավադրությունների տեսությունից չէ. Խոսրով Հարությունյան

Քրեական ենթամշակույթը երեկ չի ծնվել, բայց այսօր է գլուխ բարձրացրել. պետք է մտածել`ինչո՞ւ

ՀՀ նախագահը ստացել է ռազմական ոստիկանության պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը

ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

«Այս պայմաններում մասնակցել հանրաքվեին՝ նշանակում է մասնակից դառնալ սահմանադրական կարգի տապալմանը». Խոսրով Հարությունյան

Հիշեցնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված դատավորների անփոփոխության սկզբունքը, Խոսրով Հարությունյանը նկատում է, որ դա հենց դատական իշխանության անկախության երաշխավորման սկզբունք է

Հարկադիրը դիմել է «Առավոտին»՝ վճարովի հերքում տպագրել Փաշինյանի հիմնադրած լրատվամիջոցի հրապարակման համար

«Առավոտը» գրեթե ամեն օր ստանում է քննչական տարատեսակ բաժիններից, իրավապահ մարմիններից, ուժային կառույցներից, դատարաններից ծանուցումներ, պարզաբանումներ, պատասխաններ, հիշեցումներ՝ լրատվամիջոցում տպագրված որեւէ հրապարակման վերաբերյալ: Վերջին երեք-չորս տարիներին մի տեսակ «մոդայիկ» էր դարձել, երբ լրատվամիջոցին բարոյական, քաղաքացիաիրավական պատասխանատվության դաշտ էին փորձում տանել միայն նրա համար, որ լրատվամիջոցը հրավիրվել էր մամուլի ակումբներ, լուսաբանել մամուլի ասուլիսներ: «Ասուլիսային» վեճերին փոխարինելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց

Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջենք` հստակ ներկայացնել Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը. Խոսրով Հարությունյան

«Ալիեւն օգտագործեց առիթը եւ ներկայացրեց «փուլ առ փուլի» իր կոնցեպտը, վարչապետը չարեց»

Պանթյուրքիզմի երկու խոչընդոտները

Իրատեսակա՞ն է արդյոք պանթյուրքիզմը, թե ոչ, կամ կհաջողե՞ն արդյոք պանթյուրքիստները իրենց պլաններում, թե ոչ, դա այլ հարց է: Սակայն կարևոր է այն, որ պանթյուրքիզմ իրականացնելու որևէ փորձ, թեկուզ անհաջող, կարող է աղետի վերածվել այլ ժողովուրդների, հատկապես հայերի և քրդերի համար:

Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում. ՍԱՏՄ

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի
մանրէներ և բորբոսասնկեր

Ֆաշիստ ձեւացած ու զղջման գնացած բարձր նորաձեւության ասպետը

Սկանդալային ռոմանտիկ Ջոն Գալիանոյի կարիերայի վայրիվերումները Մեր ժամանակների լավագույն դիզայներներից մեկի՝  իր էպատաժային կոլեկցիաներով հռչակված Ջոն Գալիանոյի կյանքը գլխապտույտ վերելքների ու ցավոտ անկումների մի ամբողջ շղթա է: kulturologia.ru-ն որոշ ուշագրավ դրվագներ է ներկայացրել նրա բուռն կյանքից ու կարիերայի վայրիվերումներից:       ղ Ջոն Գալիանոյի հայրն  իտալական արմատներով անգլիացի սանտեխնիկ  էր, իսկ տնային տնտեսուհի մայրը` ազգությամբ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 12:40-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգավորության պաճառով։ ՏԿԵՆ

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։

2017թ. Այազ Մութալիբովն Al-Jazeera-ին պատմել է ՝ ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում

2017թ. Al Jazeera-ին տված հարցազրույցում նույն Այազ Մութալիբովը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր դեմ 1992-ին թակարդ են հյուսել «Ազգային ճակատ» ադրբեջանական ընդդիմադիր ռազմական խմբավորման անդամները: «Նպատակն էր անցնել սահմանը և դիմավորել փախստականներին, որոնք գալիս էին Խոջալուից…Դա տեղի չունեցավ, քանի որ գնում էր պայքար իշխանության համար: Ինչքան վատ է Մութալիբովը, այնքան լավ են նրա հակառակորդները»,-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:

Ծառայությունների ոլորտում ամենամեծ ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը

Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն` մոտ 1․7 անգամ պակաս): Գերազանցում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեությանը (ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։ Գերազանցում է հիվանդանոցների գործունեությանը (ընդհանուրի 2.7 տոկոս):

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031