Օրվա լրահոսը

Ազատ ոճայինները սկսեցին ԵԱ նախապատրաստության վերջին փուլը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի թեկնածուները գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ «Օլիմպավանում» սկսել են Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլը: Նրանց հետ համատեղ մարզվում են նաեւ երիտասարդները: Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի Բուխարեստում ապրիլի 8-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բարեփոխումները պետք է ուղղված լինեն շոշափելի արդյունքների. ԵԽԽՎ համազեկուցողներ

Հայաստանի իշխանությունները քաջատեղյակ են, որ բնակչությունը փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունի: Հետևաբար կարևոր է, որպեսզի նոր ձևավորվող բարեփոխումները ուղղված լինեն կոնկրետ և շոշափելի արդյունքների: Այս մասին ասել են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) 2019թ. մարտի 12-14-ը Հայաստան կատարած այցից հետո: Համազեկուցողները ողջունել են Հայաստանի պատգամավորների պատրաստակամությունը՝ կենտրոնական դեր տալ Ազգային

«Վահան Շիրխանյանի բաց նամակի առնչությամբ ՀՔԾ-ում այս պահին քրեական գործ հարուցված չէ». Մարինա Օհանջանյան

«Այս պահին ՀՔԾ-ն այլ մանրամասներ հրապարակել նպատակահարմար չի գտնում»,-ասում է ՀՔԾ մամուլի խոսնակը

Արմեն Գյուլբուդաղյանց. «Հավատը հաղթանակի նկատմամբ հայկական ֆուտբոլում պետք է մանկապատանեկան տարիքից սերմանել»

Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման նախօրյակին հրավիրված ասուլիսում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսելով վաղվա մրցակցի մասին ասաց, որ Ֆինլանդիան շատ է առաջադիմել: Ու չնայած նրանց մարզիչը հայտարարել է, թե հաղթելու են Հայաստանին, վստահեցրեց, որ իր թիմը խաղադաշտ մտնելու է լավ արդյունք գրանցելու եւ ազգին ուրախացնելու նպատակով: «Մենք յուրաքանչյուր խաղից առաջ կենտրոնանում ենք

Գարիկ Սարգսյանն այցելել է այրվածքներ ստացած երեխային, ծանոթացել նրանց հատկացված կացարանի պայմաններին

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Մարզպետը տեղում ծանոթացել է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ: Մայր Աթոռ Ս. Էջմիածին,

«Դուք կարծում եք մենք կառավարությունում էդ թեմայով քննարկում չենք ունեցե՞լ ու մեզանից պատիվ չե՞ն պահանջել». Դավիթ Անանյան

Հայկ Գեւորգյանը նրանից հետաքրքրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ կապված դեպքից: Դավիթ Անանյանը պատասխանեց. «Երբ որ մի շղթա անջատվում է ու սուտ տեղեկատվություն է դրան գումարվում ու դա հանրությանը մատուցվում է՝ որպես ճշմարտություն՝ այդտեղ մենք անելիք չունենք, բացի հերքելուց, որ այդպես չի իրականությունը: Բանը նրանում է, որ ես այսօր, թե որ մասն է դրա ճշմարտություն, որ մասն է սուտ, տարանջատումը չեմ կարող անել»:

ԵԽ պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

Մաքրվել են մարզերի 300-ից ավելի հուշարձանների տարածքներ

Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր ստորաբաժանումներով: Մայրաքաղաքում մաքրվել է Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող թվով 11 հուշարձանի տարածք: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբից մաքրել են նաև հարակից  այգու տարածքը, ձորը: Ակտիվությամբ աչքի են ընկել նաև ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները: Որոշ մարզերի հուշարձանների տարածքներում առկա ձյունը նույնիսկ չի խանգարել աշխատանքների իրականացմանը:

Օսիպյանը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին Նարեկ Սարգսյանը զանգել է ոստիկանապետին

Արամ Հարությունյանը Հայաստանո՞ւմ է թե՝ երկրից դուրս, չեն ասում

«Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել». Գալուստ Սահակյանը՝ քաղաքացու օրվա մասին. «Ա1+»

Գործող իշխանությունների կողմից «Քաղաքացու օր» տոնի հաստատման մտադրության կապակցությամբ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանն ասաց, որ միամիտ մտածողության արդյունք է, իսկ բոլոր օրերը Հայաստանում քաղաքացու օր են: «Բնականաբար ծիծաղելի բան է: Քաղաքացու օր չի լինում: Էդպես, որ լինի, երբեմն, կարելի է գյուղացու օր հայտարարել, տենց հերթականությամբ գնալ»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել  Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին  առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ,  ինչը, սակայն,  ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան:

«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ». Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար: Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք: «Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը

«Չկա նման սենսացիա, «Զիգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ». Դավիթ Անանյանը՝ Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի բիզնեսի մասին

Դավիթ Անանյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերին, ասաց, որ նրա բոլոր բիզնեսների վճարած հարկերի հանրագումարը եթե նայենք, կտեսնենք, որ 2018-ին նա էականորեն ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ տարիներին:

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2019-2020թթ. մրցույթին մասնակցելու համար

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:

Հայաստանը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երկու մեդալ

Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց «Անատոլի Խառլամպիևի մրցանակների» խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ: Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ: Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի: Իսկ մարտական

Գյումրեցի տատիկը՝ գովազդի հերոս

Ինչպե՞ս են ուսանողները սովորում գովազդ նկարել:

Նիկոլ Փաշինյան. Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել օրակարգում ընդգրկված  2 զեկուցվող և 5 չզեկուցվող հարցերին: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց

Մհեր Մարգարյանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

Մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվեց Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ՝ 2020-2021թթ․ կայանալիք 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար։ Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում

Պահանջում են կանխել Կրթության ազգային ինստիտուտի կարգավիճակին վերաբերող հապճեպ, չհիմնավորված որոշումների կայացումը. բաց նամակ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Մեծարգո պարոն վարչապետ Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավա­տալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկան­խատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները: Իրավիճակի հակասականությունը պայմանավորված է հետևյալով: Նախ՝ ԿԱԻ-ի  կառավարման խորհուրդը կայացրել է մի որոշում, որի հիման

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կհանդիպեն մարտի 29-ին Վիեննայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ կկայանա մարտի 29-ին Վիեննայում, Ինտերֆաքսին հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքի աղբյուրը: «Հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում: Այն կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնություն են տվել հանդիպել ԵԱՀԿ

Պահանջում ենք կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ. հաղորդում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՊԱՐՈՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ   Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից ՀՀ քաղաքացի, ծնող՝ Հայկ Այվազյանից   22.03.2019թ.   Հանցագործության մասին հաղորդում   Հարգելի՛ պարոն Վանեցյան,   2016 թվականի մարտի 17-ին, ՀՀ Կառավարության N10 որոշման համաձայն հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը։ Որոշման հավելված 3-ի համաձայն Մարդու պապիլոմավիրուսի (այսուհետ` ՄՊՎ) դեմ պատվաստանյութի ներարկումը կատարվելու

Հակոբ Արշակյան. Հյուսիս-հարավի 17 կապալառու ընկերություն 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից

Իսպանական ընկերության սնանկության կառավարիչն առաջիկայում կգա Հայաստան

Աղմուկ հանած ցուցահանդես Երեւանում` «Ղրիմյան գարուն»

Ռիբինսկին էլ իր հերթին ավելացրեց, որ իրենք պատրաստ են աջակցել Արցախին ինքնորոշման հասնելու համար։ Իսկ հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել լուսանկարները, վերջինս ժպտաց, ասելով` ըստ ճաշակի։

Ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին. Արփինե Հովհաննիսյան

Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031