Օրվա լրահոսը
9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառաողները, մոտենալով
Զոհրաբ Մնացականյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարն ուղենշել են հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։ Զրուցակիցները շեշտեցին երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորեցին քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ուղենշեցին հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, 17-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարի հետ
Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում
Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանա միջազգային բաց քննարկմանը․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով երեկ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջը տեղի ունեցած պանելային քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատից հիասթափված եմ: Արցախյան հարցում Փաշինյանից դրական առաջընթաց կամ լուծումներ երբևէ չեմ ակնկալել ու դրա մասին ասել եմ: Մյունխենում տեղի ունեցած ցաքուցրիվ, սարկազմախառը խոսքուզրույցը, մեղմ ասած կոտրեց հնարավոր հույսերը:
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերությանը Լիտվայի շարունակական աջակցությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և լիտվացի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսության պահպանումն ու ամրապնդումը՝ ի շահ մեր երկրների: Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական
«Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակիցը Աթենա Մանուկյանն է․ «1 Լուրեր»
Հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակցի անունը: Հանրային հեռուստաընկերության հայտարարած ազգային ընտրության արդյունքում հաղթող ճանաչվեց Աթենա Մանուկյանը: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում էր կայացրել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն անցկացնել և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց երգերը։ Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել
ԼՂ հարցը չունի ռազմական լուծում․ Նիկոլ Փաշինյանի հռչակած մյունխենյան սկզբունքները
Մյունխենյան սկզբունքներ. 1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար»․ Նիկոլ Փաշինյան
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար
Պետք է պարզել, թե որտեղից են գալիս այս երևույթի հիմքերը. Դավիթ Բաբայանը` բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վերջին օրերին բանակում ողբերգական դեպքերն իմ խորին համոզմամբ շատ լուրջ ահազանգ են, այսպիսի բան բանակում չի եղել։ Մենք պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք, բայց նախ պետք է համապարփակ ուսումնասիրել իրավիճակը, թե ի՛նչն է պատճառը, ո՛վ է մեղավոր, կա՞ն թերություններ բանակում՝ սկսած
Սեյրան Օհանյան․ «Բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել»․ Tert.am
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է,
«Ի՞նչ անենք, շարենք պատերի տակ, գնդակահարե՞նք»․ Շիրակի մայր բուհի ցածր աշխատավարձերի ու անվանարկողներին պատժելու մասին
Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը, ինչպես միշտ, տևեց մի քանի ժամ։ Օրակարգի հարցերից մեկը ՇՊՀ տարեկան բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։ Երբ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ներկայացրեց բյուջեն՝ նախատեսված եկամուտներն ու ծախսերը, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ Աիդա Գարեգինյանը, որը բուհի աշխատակից է, հետաքրքրվեց՝ դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրագործվում
Քաղաքական գործիչների արձագանքը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած պանելային քննարկման վերաբերյալ
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանն արձագանքել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ նախագահի խորհրդականը։ Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու
«Ադրբեջանը կխոսի ԼՂ-ի հետ՝ պայմանով». Ալիեւի պայմանը Փաշինյանին եւ վերջինիս արձագանքը
Նրա տեսակետից՝ դրանք տարածքներ են, իսկ Ղարաբաղի տեսակետից՝ դա անվտանգություն է: Հնարավոր չէ անվտանգությունը զիջել։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր անմասն մնաց մեդալներից
Մեր տղաներից երկուսը՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը երեկոյան մրցահերթում գոտեմարտեցին բրոնզի համար, սակայն երկուսն էլ պարտվեցին: Այդուհանդերձ, մեր ընտրանին եւս երեք մեդալի հույս ունի: Վաղը մեր մարզիկներից Արսեն Հարությունյանը (61 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Աշոտ
ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր
2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն
Փաշինյանն ակնարկեց Ալիեւին. «Սա ընկալեք որպես երկուստեք անելիք, ՀՀ-ն եւ Արցախը պատրաստ են»
ՀՀ-ն Արցախը չի ներկայացնում բանակցային գործընթացում, բայց ՀՀ-ն եւ Արցախը պատրաստ ենք ջանքեր գործադրելու՝ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման համար
Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար. Ռեֆորմիստների կուսակցություն
Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա: Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն, ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունը, այս հանրաքվեն իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն, շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա
ԱՀԿ գլխավոր տնօրենն Արմեն Սարգսյանին ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է` լուրջ քայլեր են
Ինչպես Մյունխենում Փաշինյանը պատասխանեց Ալիեւի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է» թեզին
Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է, մեկ միլիոն ադրբեջանցի փախստական է, մեր ժողովուրդն էթնիկ զտման ենթարկվեց: Տեղի ունեցավ Խոջալուի ցեղասպանությունը
Իրավապաշտպան․ Պետք է ունենանք երաշխիքներ, որ երեխան գնալու է բանակ, և ինքնասպանված դիակը հետ չեն վերադարձնելու․ «Ա1+»
Վերջին ամիսների ընթացքում բանակում են զինծառայողների մահվան դեպքեր գրանցվում։ Այս հանգամանքով անհանգստացած՝ մի քանի իրավապաշտպաններ այսօր հավաքվել էին Բաղրամյան մեկ հասցեում: Հանդիպման նպատակն էր իրենց հետագա քայլերը քննարկել և պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց՝ ափսոսում է, որ թեեւ ֆեյսբուքյան էջում նախապես հայտնել էին հանդիպման մասին, սակայն
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել․ «Ռազմինֆո»
Փետրվարի 15-ին, ադրբեջանական կողմի պնդմամբ հայկական գնդակից, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu): Կորստի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Արեւիկ Սարիբեկյան. «Փառատոնի ֆիլմերը մենք սիրով ենք ընտրում»
Փետրվարի 15-ին Ջոաննա Հոգի «Հուշանվերը» ֆիլմով «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը: Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ արդեն 16-րդ անգամ անցկացվող փառատոնը կտեւի մինչեւ փետրվարի 21-ը: Իսկ փետրվարի 17-22-ը ֆիլմերը կներկայացնի հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանող փառատոնի հատուկ հյուր, կինոլրագրող եւ կինոքննադատ Իեն Հեյդն Սմիթը: Փառատոնի ծրագրում են նաեւ «Տղերքով լող», «Կենդանիներ», «Գվեն», «Լինել
Որոշել եմ առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանին․ Գրիգորի Սահակյան
Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել՝ առաջիկա նախագահական ընտրություններում սատարել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին՝ ում գաղափարներն ու սկզբունքները կիսում եմ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում աջակցելու եմ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին: Մեզ բոլորիս մաղթում եմ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆ «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԳՆԴԱՊԵՏ, ՄԱՐՏԱԿԱՆ
Եվ երդվեց՝ իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա․․․ ու հանուն իր առաջնեկի՝ ամեն ինչ կանի, որ էլ բանտ չվերադառնա…
Սերը Աստծո տված պարգեւ է։ Սիրո կարիք ունեն հատկապես նեղյալները, մանավանդ երբ անազատության մեջ են։ Բոլորի թիրախում ու օրակարգում դու ես՝ քո կատարած հանցանքով, բայց քչերն են ի վիճակի լինում հասկանալու քո հոգեվիճակը, քչերն են, որ կարողանում են իրենց սերն ու գորովանքը փոխանցել քեզ։ Ի սեր Աստծո, բանտում գտնվողներս էլ զգացմունք ունեք, իրավունք ունենք սիրելու
Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս
Փետրվարի 15-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանի երեք ըմբիշ հասել է ԵԱ կիսաեզրափակիչ
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հինգ ըմբիշներից երեքը հասել են կիսաեզրափակիչ փուլ: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նախավերջին մրցափուլում ուժերը չափելու է ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւի, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը՝ շվեյցարացի Սամուել Շերրերի, 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն՝ լեհ Ռոբերտ Բարանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետի, այնուհետև Լիբանանի փոխվարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի
Պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով․ Արսեն Թորոսյան
Անհետաձգելի բուժօգնության սենյակներ (Emergency Rooms) ունեցող 40 բժշկական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ոչ հիվանդանոցային անհետաձգելի դեպքերի վարման բուժօգնության ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Այս պետական ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզերում: Անհետաձգելի վիճակների ցանկը հետևյալն է` ծակած, կտրած, կծած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք


















































