Օրվա լրահոսը
«Ինչպէ՞ս կրնաք փարատել իմ կասկածներս այն ուղղութեամբ, թէ ատելութեան այս յարձակումներու հետեւանքով յարձակումի ենթարկուած անձերը քրիստոնեայ են». Կարո Փայլանի հարցումը
ԹՈՒՐՔԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ Կը խնդրեմ, որ հետեւեալ հարցումներուն գրաւոր կերպով պատասխանէ ներքին գործոց նախարար պարոն Սիւլէյման Սոյլու՝ ըստ սահմանադրութեան 98-րդ եւ Ազգային ժողովի ներքին կանոնագրութեան 96-րդ եւ 99-րդ յօդուածներուն։ Կարօ ՓԱՅԼԱՆ Տիգրանակերտի պատգամաւոր 14 փետր. 2020 թուականին, Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկէ եկեղեցւոյ գերեզմանատան մէջ պատահած է ատելութեան յարձակում մը, որու հետեւանքով անյայտ անձեր
ԿԳՄՍ նախարար պարոն Հարությունյան, քա՛յլ արեք
ԿԳՄՍ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է
Եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը և հասարակությունը, սա պետք է դառնա նաև Կառավարության առաջնային գերակայությունը
Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինքնագոհ և փուչ խոսքերին հաջորդած
Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան
Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։
Ալիևին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ. Վահե Հովհաննիսյան
Իրականում ճակատագրական որևէ ձախողում չի եղել, և պետք չէ դա սարքել առանցք։
Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ. Աննա Հակոբյան
Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և
Ոստիկանությունը ցրել է Բաքվի ընդդիմության հանրահավաքը. Jan-news
Հանրահավաքը կազմակերպել են «Հանրապետական այլընտրանք» և «Մուսավաթ» կուսակցություններն ընդդեմ ընտրությունների ժամանակ կատարված զեղծարարությունների
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»:
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է
Փետրվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Մեծ կազմակերպություն, թե՞ ստարտափ. որտեղի՞ց սկսել կարիերան
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը օրեցօր աճում է, և աշխատանք ընտրելիս հաճախ հարց է առաջանում՝ փորձե՞լ աշխատանք գտնել մեծ կազմակերպությունում, որն արդեն հաջողության է հասել և ունի քիչ թե շատ երաշխավորած ապագա, թե՞ ռիսկի դիմել՝ ընտրելով ստարտափ կազմակերպությունը և փորձել գրեթե զրոյից հաջողության հասնել փոքր թիմի հետ միասին։ Արման Քուչուկյանը իր կարիերան սկսել է, երբ դեռ
Լեւան Բերիանիձեն նույնպես անմասն մնաց մեդալից
Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները, որոնց մեջ էր նաեւ Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանիձեն: Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող դաղստանցի Ջամալադդին Մագոմեդովի հետ եւ վերջին 4 վայրկյանին ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ անմասն մնաց մեդալից: Այսպիսով, այսօր Հայաստանի հավաքականից մեդալի հավակնում էր հինգ
Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր լուսանկարվում․ Արայիկ Հարությունյանը՝ Գերման Ավագյանի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Եթե նրա ստվերը տեսնում էիր, ուրեմն այդտեղ պատմություն էր գրվում կամ լուսանկարվում: Քիչ առաջ տեղեկացա մեր պետության պատմությունը լուսանկարող Գերման Ավագյանի հանկարծամահ լինելու մասին: Շատ եմ ցավում: https://www.facebook.com/photo.php?fbid=10158022717908501&set=a.10150460716863501&type=3&theater
Մարզպետ Գալստյանը բավարարվեց ԵԱ 5-րդ տեղով
92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայ մարզիկը երրորդ տեղի համար գոտեմարտում զիջեց բելառուսցի Ամարհաջի Մագամեդովին ու բավարարվեց 5-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ծիսական պարերով, ուտեստներով ու կրակթռուկով Տյառնընդառաջի տոն Գյումրիում (Ֆոտոշարք)
Մի քանի օր է՝ Գյումրիում մեծ տոնակատարությամբ նշվում է Տյառնընդառաջը․ խարույկ վառվեց կենտրոնական Վարդանանց հրապարակում, Շիրակի մարզպետարանի դիմաց, առանձին թաղերում ու բակերում։ Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ որպես քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոն։ Երեկ տոնակատարությանը բնորոշ բոլոր ծիսակարգերի պահպանմամբ այն նշվեց Գյումրու «Երիտասարդների
«Ոսկե կաթ»՝ առողջություն պարգևող կենսատու հեղուկ՝ Հնդկաստանից
«Ոսկե կաթը» Հնդկաստանից եկած ավանդական ըմպելիք է, որի հիմքում քրքումն է՝ վառ դեղին գունավորում ունեցող համեմունքը, որն այնքան սիրված է Արևելքում։ Քրքումն օժտված է հակաբակտերիալ և հակաօքսիդանտային հզոր ազդեցությամբ, կաթն էլ իր հերթին առանձնանում է իր օգտակար հատկություններով և այս երկու բաղադրամասերի ներմուծումն ամենօրյա սննդակարգ օգնում է հոգ տանել սեփական առողջության մասին և կանխարգելել մի
Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը
Այսօր 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը: Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Գերման Ավագյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների շրջանակներում։ 2002 թ․-ին Գերման Ավագյանն ԱՄՆ-ում արժանացել է «Ֆիֆտի
Ինչպես խուսափել ֆեյսբուքյան «տոքսիկից». «30+»
Ցանկացած մարդ, որը որեւէ առնչություն ունի ժամանակակից հայկական մեդիայի հետ՝ ինչպես սոցիալական, այնպես էլ՝ ավանդական, հանդիպում է բոլոր նորմալ մարդկանց համար հիմնական գլխացավանքի եւ մարտահրավերի՝ կիբերխունվեյբինների հետ: Խունվեյբինը, ինչը չինարենից թարգամանած նշանակում է «կարմիր պահապան», Մշակութային Հեղափոխության հիմնական դեմքն էր. դա Չինաստանի պատմության մեջ մի այլանդակ ժամանակաշրջան էր՝ կոմունիստական իշխանության հաստատումից անմիջապես հետո: Խունվեյբինը դարձավ
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր եւ ազնիվ մարզիկ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Հռոմում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Պիլիդիսին ու նվաճեց բրոնզե մեդալ: Գոտեմարտի վերջնամասում մրցակիցը ծնկի վնասվածք ստացավ, ինչը չվրիպեց հայ ըմբիշի աչքից, ու նա պահպանելով ազնիվ մրցակցության կանոնները՝ չշարունակեց ճնշումը մրցակցի վրա՝ միեւնույն ժամանակ
Ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ Քաղավիացիայի կոմիտե
Հարգելի քաղաքացիներ, Այսօր ռուսական «Նորդ Վինդ» ընկերության Ա321 ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան – Մոսկվա չվերթը չի կայացել: Ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց օդանավակայանի կայանատեղի: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները չեն տուժել: Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ ուղևորները կսպասարկվեն սահմանված կարգով: Ավիաընկերությունը նախատեսում է նոր ինքնաթիռով Երևան-Մոսկվա թռիչքը իրականացնել ժ.01:20։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ https://www.facebook.com/118681645240747/photos/a.151784291930482/864634167312154/?type=3&theater
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. ներսում կան ավտոմեքենաներ
Փետրվարի 16-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել. ներսում կան ավտոմեքենաներ: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Ժամը 20:55-ին
Այդ շահարկումն այնքան կիրառվեց ներսում, որ արդեն օգտագործվում է մեր դեմ մեր հակառակորդի կողմից․ Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Մեկ այլ առիթով կանդրադառնամ այն հանգամանքին, թե ինչից է, որ արդեն Ալիևն է ՀՀ նախկին իշխանություններին, որոնց հետ շատ դժվար և պարտվածի դիրքերից է բանակցել, նույն ՀՀ վարչապետի ներկայությամբ անտեսելով դիվանագիտական կոռեկտությունը՝ որակում որպես «նախկին ՌԵԺԻՄ»: Հակառակորդից այդպիսի որակման կիրառումը և այն սեփական
Հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ պաշտոնապես մերժվել է․ Վիտալի Բալասանյան
Հարգելի հայրենակիցներ, Երեկ` 15.02.2020թ., Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց
Հրդեհ Սիփանիկ գյուղի եղեգնուտում
Փետրվարի 16-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի 17-րդ փողոցում այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի (չբնակեցված) մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել`
Սիրիայի դեսպան. «Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը եւ դատապարտելը քաղաքական որոշում է, սակայն Սիրիան իրականում այդ քայլն արել է վաղուց»
Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Մոհամմեդ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հինգշաբթի օրն ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բանաձեւին՝ ասաց. «Սիրիան երկրորդ երկիրն է Լիբանանից հետո, որ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը Միջին Արեւելքում կամ Արաբական երկրների շարքում: Հինգշաբթի օրը Սիրիայի Ժողովրդական Ժողովի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բանաձեւը եղել է
Արծվիկ Մինասյան. «Համահայկական ներուժի համախմբումը վեր է նույնիսկ վարչապետի աթոռից» (ֆոտոշարք)
Այսօր ՀՅԴ ԳՄ կից Հայրենադարձների խորհրդատվական գրասենյակը, հասարակական եւ ուսանողական այլ կազմակերպություններ «Երթ շնորհակալություն» խորագրով քայլերթ կազմակերպեցին դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունման առիթով: ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սա Սիրիայի խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված երախտագիտության երթ է, որոնք ճշմարտությունը վեր
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, ժամը 14:43-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը: Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա
Կարևոր է այս ամենից այլ դաշտերում Փաշինյանի եւ Հայաստանի ստանալիքը, որը լինելու է․ Ստեփան Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․ Գեղեցիկ, արևոտ Մյունխենից բարի լույս հայեր ջան։ Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել, թե Ղարաբաղին նվիրված նիստից ինչ են խոսում Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչները և մասնակիցները, որոնց մեծ մասը ներկա էին գիշերային փարթիին։ Դա անում եմ սիրով, ու նաև տեղյակ լինելով մի
ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում», միջազգային հանրության առջև կարծես արդարանում էր արցախյան հարցով․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մյունխենյան քննարկմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ Լսեցի Փաշինյան- Ալիև հրապարակային «զրույցը»։ Գուցե տարբեր տրամաչափի փորձանքագետներ, ներեցեք՝ փորձագետներ իրենց մասնագիտական «փորձառությամբ» ինձ կհակադարձեն, թե ես դիվանագիտությունից բան չեմ հասկանում։ Ամեն դեպքում տպավորությունս այսպիսին էր՝ ինչպես ասում են «За державу обидно»։ ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում»
Շերտավոր կարկանդակներ՝ գունավոր բանջարեղենով
Ձմռան այս ամիսներին վիտամինների պակասը լրացնելու համար պատրաստեք այս գեղեցիկ եւ շատ համեղ նախուտեստը եւ մատուցեք ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին: Անհրաժեշտ մթերքները Շերտավոր խմոր- 500 գրամ Ձվի դեղնուց- 1 հատ Գլուխ սոխ-1 հատ Պրաս (лук порей)- 1 հատ Սխտոր-3 պճեղ Գազար-1 հատ Թարմ կարմիր պղպեղ-1 հատ Բրոկոլի-1 փոքրիկ գլուխ Դդմիկ-1 հատ Ֆենխել-1 հատ
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում


















































