Օրվա լրահոսը
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական
«Նստած սպասելով ոչինչ չի լինի, քայլ անելու դեպքում անսպասելի հնարավորություններ են բացվում»
Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի հետ – Պարոն Վարդանյան, «Առավոտի» 05.11.2019թ. համարի «Շուտով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը» հոդվածում հայտնել էիք, որ 40-ամյա օպերային ստուդիան 2020-21թթ. կազդարարի թատերաշրջանի մեկնարկը, իսկ մինչ այդ 2020-ի գարնանը, շուրջ 8 տարիների լռությունից հետո, հանդիսատեսը ներկա կլինի կոնսերվատորիայի վոկալիստ
Հայկ Ասրյանը հրազենային վնասվածք է ստացել ճակատի շրջանում․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի
«ԱԺ-ում կա լոբբիզմ. որոշ խմբեր նպաստում են ծխախոտի արդյունաբերությանը». Դավիթ Պետրոսյան
Պատգամավորը չպետք է որեւէ առանձին բիզնեսի մասին մտածի, նա երկրի եւ ժողովրդի շահերի մասին պետք է խոսի: Ամեն մեկն իր դեմքը ցույց տվեց
Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին, ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ
Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին
Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսակետից քննարկվեցին «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում
«Հայկական թրաֆիքինգի» քննարկվող հեղինակը. Համբարձում Համբարձումյան
Թարգմանիչ, սցենարիստ, գրող Համբարձում Համբարձումյանն ընդամենը 23 տարեկան էր, երբ «Կատյան», «Վերադարձ», «Ութերորդցիները» պատմվածքների համար 2007-ին նախագահի երիտասարդական մրցանակ ստացավ: Ինչպես ինքն է ասում՝ «այդ մրցանակն ինձ համար շատ պատվաբեր էր, որովհետեւ Հրանտ Դինքի հետ միաժամանակ էի ստանում, հետո իմ կուրսի ղեկավարը՝ Ռուբեն Հովսեփյանը, մրցանակ ստացավ, փաստորեն, ես իր ուսանողն էի, երիտասարդականը ստացա, ինքը՝ մեծերինը:
Մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը չափազանց խոցելի է դարձնում մեր անվտանգությունը․ «Փաստ»
«Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: -Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։ -Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի,
Արմեն Աշոտյան․ «Վենետիկի հանձնաժողով» բառակապակցությունն իրենց վրա ազդում է, ինչպես արծաթն ու սխտորը՝ վամպիրների․ «Հրապարակ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երեկ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման տեսագրության հայերեն թարգմանությանը, պարզել էր, որ այնտեղ չկա Անգելա Մերկելի խոսքի այն հատվածը, որտեղ նա Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը։ Մենք մի քանի հարց ուղղեցինք Արմեն Աշոտյանին՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահի։ – Որքանո՞վ է ընդունված պաշտոնական տեքստերի
«Աստված քեզ ստեղծել է ճիշտ իմ ուզածի նման»
Ռոլան Բիկովի խենթ սերը Կինոյի եւ թատրոնի անվանի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ռոլան Բիկովին լովելաս էին համարում, իրականում նա միասեր էր, գրում է kulturologia.ru-ն: Ելենա Սանաեւային նա սիրահարվեց առաջին իսկ հանդիպման ժամանակ: Ելենան վստահ էր, որ «Докер» ֆիլմում խաղալու է Բիկովի հերոսի կնոջ դերը: Այդ ժամանակ Բիկովը բաժանված
Աշոտ Ոսկանյան․ «Կարծում եմ, որ առայժմ պետք է մնա խորհրդարանական կառավարման մոդելը և ապացուցի իր կենսունակությունը»․ «Ժամանակ»
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը նախքան ՀՀ վարչապետի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հրապարակելն առաջարկում էր վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին, այսինքն՝ այն Սահմանադրությանը, որն ընտրվել էր 1995թ․ հուլիսի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեով: Դրան ի պատասխան արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով Կապանում հրավիրած մամուլի ասուլիսում, որ կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է, և այս տարբերակը
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերբիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Սերբիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սերբիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որոնց խթանող ուժն են մեր ընդհանուր պատմությունը, միմյանց նկատմամբ
Բանասիրությունը շատ գրավիչ մասնագիտություն է, որը գովազդի կարիք ունի․ «Ժամանակ»
Վահան Տերյանի 135-ամյակի օրը՝ փետրվարի 9-ին, բանաստեղծի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, ահազանգել էր, որ «Վահան Տերյանը և հայ գրականությունը» առարկան հանվել է ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից։ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը նշել էր, որ այլ առարկաներ էլ են հանվել։ Այդ առթիվ ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը լրատվամիջոցներում պարզաբանել էր, որ մագիստրատուրայի առաջին կուրսում ընդամենը 7
«Կարող են Ադրբեջանին համոզել, որ համաձայնվի «Նախիջևանը՝ Թուրքիային, Արցախը՝ ՌԴ-ին» սցենարին»
Հայկ Գաբրիելյանը՝ Չավուշօղլուի հայտարարության մասին
Ռուբեն Մելիքյան․ «Այս քայլով հանրաքվեի ողջ հակաիրավական անհեթեթ գործընթացը պահում ենք մեր եւ հասարակության ուշադրության ներքո»․ «Հրապարակ»
Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Ոչ»-ի հարթակը զբաղեցնելու է իրավական համքարությունը՝ որպես մասնագիտական պայքարի մարտիկ։ Եթե չանեին, ապա հանրաքվեի ընձեռած հնարավորությունները կփոշիանային` անվճար եթեր, հանձնաժողովի անդամներ նշանակել, հանրաքվեն վերահսկել: «Իշխանությունները չպետք է մնան առանց վերահսկողության. մեր նախաձեռնության շրջանակն ընդգրկում է այն մարդկանց, ովքեր մեկ շաբաթ առաջ խնդրագիր ներկայացրին հանրապետության նախագահին` չստորագրել
Պարոն վարչապետ, մի պահ կտրվեք Էդմոն Մարուքյանի հետ «ռազբորկաներից» և լրջորեն զբաղվեք բանակով․ «Ազգ»
«Չպարզված հանգամանգներում» մահացած երկու զինծառայողի մահվան լուրն այս անգամ անտարբեր չթողեց շատերին` տարին նոր է սկսվում, սա առաջին նման լուրը չէր, նախորդել էին ձնահյուսի պատճառով մահացած երեք զինծառայողի դեպքը, այսպես կոչված` «էլիտար» զորամասի դեպքը, որի առիթով կան ձերբակալվածներ: Նոր լուրը հունից հանեց շատերին: Մարդկանց համար անընդունելի է հենց այդ «չպարզված հանգամանքներում» մահացու «հրազենային վիրավորումը»: Հատկապես
Սարգիս Գասարճեան․ Սիրիայի ժողովուրդը սրանով ուղերձ հղեց Թուրքիային․ «168 ժամ»
«Երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ընդունված Ցեղասպանության
Պետականության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը,
Եթե բերված մեքենաները չվաճառվեն, բնակչության գնողունակության անկումը կխորանա․ «Ազգ»
2015 թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունը համաձայնություն ձեռք բերեց, որ մինչեւ 2019 թ.-ը երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների, այդ թվում մեքենաների համար գործեն հին մաքսային դրույքաչափերը: Եվ ահա 2019 թ.-ը ավարտվեց, իսկ այս տարվանից Հայաստան ավտոմեքենաներ ներկրողների` ֆիզիկական անձանց համար գործում են ԵԱՏՄ միասնական` ավելի բարձր մաքսադրույքները: Ի՞նչ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար կարող է ծախսվել 2.5-2.7 մլրդ դրամ․ «Ժողովուրդ»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետներն այժմ հաշվարկ են իրականացնում՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվելու ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ վերջնական հաշվարկները կավարտվեն մի քանի օրից, իսկ արդեն կառավարության առաջիկա նիստում այն կներկայացվի գործադիրի հաստատմանը։ Սակայն, ըստ նախնական հաշվարկների, այդ գումարը կարող
Ճիշտ ժամանակն է, որ Հրայր Թովմասյանն աստվածաշնչյան ոգով ասի՝ «Տեր, հեռացրու ինձնից այս բաժակը» եւ հեռանա․ «Ազգ»
Մի պահ զգաստանանք եւ հարց տանք մեզ՝ ինչո՞ւ համար այս հանրաքվեն: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարեցմա՞ն, մյուս վեց դատավորների պաշտոնազրկմա՞ն, դատավոր Վահե Գրիգորյանի եւ մյուսի (անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ) գահակալման համա՞ր: Ինչո՞ւ այս հանրաքվեն, այսքան ջանք ու եռանդ, այսքան ծախս, աշխատանք, այսքան ճառ, հոխորտանք, հայհոյանք: Քաղաքներից, գյուղերից, արտերից ու այգիներից, գրասենյակներից ու
Ծխելու դեմ պայքարը մանր խնդիր չէ
Հինգշաբթի օրը Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը: Երբ այն ստորագրվի նախագահի կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում ուժի մեջ կմտնեն տարբեր տեսակի արգելքներ եւ, մասնավորապես, 2022 թվականի մարտի 15-ից hանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ բաց, կիսաբաց եւ փակ, արգելվելու է ծխելը: Երկու տարի ժամկետն, ըստ երեւույթին,
Ի՞նչ ասել է «քաղաքական…»
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու հազար տարուց ավելի է մարդկության փիլիսոփայական և պատմական միտքը գտնվում է հասարակական հարաբերությունների կարգավորման լավագույն ձևի փնտրտուքի մեջ: Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ ու բազմապիսի հասարակարգեր են փոփոխվել: Պետություններում հասարակական հարաբերությունների կարգավորման նույնքան և ավելի շատ կառուցակարգեր են սահմանվել ու կիրառվել: Անտիկ աշխարհի փիլիսոփաներից
Զոհրաբ Մնացականյանն ու Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարը քննարկել են հայ-խորվաթական օրակարգը
ԱԳ նախարարի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ Փետրվարի 14-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին: Գործընկերները
Հայկ Ասրյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է
Ս.թ. փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ ՀՀ Քննչական Կոմիտե
Վահագն Վերմիշյանը ԱԱԾ է տարվել իր շինարարական խոշոր ընկերության գրասենյակից
Այդ մարդն այնքան ներդրում ունի երկրի տնտեսության, շինարարության զարգացման մեջ, որ անգնահատելի է. Գուրգեն Մինասյան
Երևանի միայնակ աղջիկները տոնում են Վալենտինը միասին
Սուրբ Վալենտինի օրը եկեղեցական տոն է Անգլիական և Լյութերական եկեղեցիներում։ Սակայն վերջին տարիներին այս տոնը Հայաստանում լայն տարածում է ստացել: Սիրահար զույգերը ամեն տարի փետրվարի 14-ին նշում են սիրո տոնը, միգուցե անգամ ավելի մեծ հետարքրքությամբ, քան Սուրբ Սարգիսը: Իսկ ինչպե՞ս են անցկացնում Սուրբ Վալենտինի օրը Երևանի միայնակ աղջիկները: Մեր զրուցակից Աննան պատմեց. «Ես և ընկերուհիներս
Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, Մխեյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտին
Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Նա վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, իսկ Գեւորգ Մխեյանը 70 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել: Վաղը Հայաստանի ազգային հավաքականից պայքարի մեջ ներգրավվելու են 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշայինները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը. պարզաբանում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին և 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու


















































