Օրվա լրահոսը

Արցախի ՊԲ արևելյան զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում պայմանագրային զինծառայող մահացու հրազենային վիրավորում է ստացել

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և

Նոր զարգացումներ՝ Վյաչեսլավ Հարությունովի գործով. դատախազը չի հեռացվի վարույթից

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետո իր խոսքերից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանն ասաց՝ դատաքննության մեկ-երկու նիստի ընթացքում դատախազի և դատարանի վերաբերմունքը համեմատելով՝ կհասկանան՝ այդ անձինք շարունակո՞ւմ են կողմնակալ վերաբերմունք դրսևորել, թե՞ ոչ:

«Հանրաքվեի «ոչ»-ը պոտենցիալ հաղթող է». Արմեն Բադալյան

«Ինչպես հասկանում եմ «ոչ»–ի շտաբը ձևավորելու է քաղհասարակությունը և կարծում եմ «ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, քանի որ 650 հազար հոգի պետք է «այո» քվեարկի և մոտավոր 1 միլիոն 200 հազար մարդ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Արմեն Բադալյանը:

Դոդոնը՝ Փաշինյանին. «Ձեր պաշտոնական այցի շրջանակում կարող ենք նաև գործարար համաժողով կազմակերպել»

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին

«Մեր բանակին պետք են լուրջ ռեֆորմներ»

Ինչպե՞ս նվազեցնել բանակում ինքնասպանությունների տոկոսը: ՇՊՀ  կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանը նշեց. «Մեր բանակին պետք են լուրջ ռեֆորմներ։ Բանակը փակ մի մարմին է, որտեղ ընկնում են 18-20 տարեկան երիտասարդները և սկսում են ենթարկվել տարբեր մանիպուլյացիաների։ Այսօր բանակում կա քրեական ենթամշակույթ: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ բանակում ինքնասպանությունների մեծ մասը ուղղակի այդ քրեական ենթամշակույթի կեղտոտ

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1381-ի. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Չինաստանից վերջին օրերին ստացվում են չափազանց մտահոգող տեղեկություններ կորոնավիրուսի մասին, երբ հայտարարվում է, որ այստեղ հայտնաբերվել է հիվանդության եւս 1800 դեպք: Սակայն նրանց մի մասն իրականում նոր հիվանդներ չեն, այլ նախկինում չհայտանբերվածները: Նշանակում է, որ հիմա բոլորն են ուշադիր զննություն անցնում: Եվ ահա հինգշաբթի օրը հայտարարվեց հիվանդությունից բուժված առաջին յոթ հիվանդների մասին: Նրանց

Լյուքսեմբուրգում նախատեսվում է անցկացնել ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Յոհաննես Հանի հետ

Մեր ոսկին քանդում՝ տանում եք, դրա տեղն ի՞նչ եք տալու գյուղացուն. Ազատեկի բնակիչները՝ հանքը շահագործել ցանկացող ներդրողին

Ազատեկի բնակիչները հանք շահագործելու մտադրություն ունեցող ընկերության առաջ պայմաններ դրեցին

Կառավարող ուժը անցումային արդարադատության տխրահռչակ հաղթարշավը սկսել է վեթթինգով և վեթթինգով էլ ավարտել է. Միքայել Նահապետյան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց, թե այս պահին իր համար ակնհայտ է, որ համակարգված կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ ստորին համակարգում այն չկա:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Զրուցակիցները դրական գնահատեցին Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակեցին վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես

Թմրանյութերի ապօրինի շրջանառության առթիվ քննվող քրեական գործով պարզվել է հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Արտաշատի բնակչին ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութեր առերևույթ իրացրած անձի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք

Երևանում նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով

Ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի և Երևան քաղաքի դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

«Արսեն Թորոսյանը չէր կարողանում աչքերիս մեջ նայել՝ ձեռքերը տրորելով…». Դավիթ Սանասարյանը գտնում է, որ նախարարին ճնշել են

Դավիթ Սանասարյանն ասաց, որ ունի ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որտեղ ինքը Արսեն Թորոսյանին գրում է՝ «չգիտեմ ինչ կազմակերպության մասին ես դու ասում», մինչդեռ Թորոսյանը պնդել է, որ Սանասարյանն իմացել է՝ այդ կազմակերպությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, Սամվել Ադյանին է պատկանում. «Չգիտեմ Թորոսյանին ինչ են տվել դրա դիմաց, ինչ են ասել, ոնց են ճնշել…կարող է բժիշկները ինչ-որ դեղ են տվել, ես ի՞նչ իմանամ»:

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն: ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես,

Ըմբշամարտի ԵԱ-ում Միհրան Ջաբուրյանը հասել է կիսաեզրափակիչ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած հինգ ըմբիշներից առայժմ պայքարում մնացել է 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը տարել է երկու հաղթանակ եւ հասել է կիսաեզրափակիչ: Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 65 կգ, Գեւորգ Մխեյանը՝ 70 կգ, Արման Ավագյանը՝ 79կգ, Սարգիս Հովսեփյանը՝ 97 կգ, տարբեր փուլերում պարտություն են կրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ես Կադիրովի ֆան կլուբի անդամների վերաբերյալ չեմ ուզում բան ասեմ». Դավիթ Սանասարյանը՝ Վանեցյանի մասին

Լավ է, որ իմ խոսքը նախորդել է նոր հրապարակ դուրս եկած այդ խոսակցություններին, լավ է, որ ես նախապես էի զգուշացրել ու նախապես ասել էի, թե ինչեր են տեղի ունենում: Վարչապետին տեղեկացրել եմ, թե ինչ է արվում նրա կողմից:

Ավարտվել է կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը., կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև՝ Դիլիջանում գտնվող ռեստորանային

ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները մրցանակներ են ստացել

Փետրվարի 14-ին Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին։ «Տարվա լավագույն գիրք մրցանակաբաշխությունը մեր ամենահարգի մրցանակաբաշխություններից մեկն է, որը կրում է մեծանուն գրողների անունները, և ես նկատել եմ, որ մեր գրողները շատ սիրով իրենց կենսագրության մեջ նշում են այդ մրցանակները․ բնականաբար դա կենսագրության լավագույն մաս է

Համաձայնեցվել են ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի հետ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության ծրագրերը

ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի՝ Հայաստան այցի նպատակը ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պիլոտային ծրագրերի ներդրման վերաբերյալ քննարկումների անցկացումն է

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թիվը 2019թ.-ին աճել է շուրջ 6.7 տոկոսով

Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները և զարգացման միտումները  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թվականի Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: Ստորև ներկայացված դիագրամներում արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները: Այսպիսով՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP» հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ,

«Պարապուրդի չենք մատնվում. քաղաքական որոշում է չմասնակցել մի գործընթացի, որն ի սկզբանե դուրս է եղել իրավական հարթությունից». Նաիրա Զոհրաբյան

«ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին»,-քիչ առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ այս որոշումը միաձայն ընդունվել է քաղխորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների, պատգամավորների կողմից: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը խնդիրը տարավ քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի

Նախագահի դերն ԻԻՀ արտաքին քաղաքականությունում

Իրանի  Իսլամական հեղափոխության հաղթանակից ու այդ երկրում կառավարման իսլամական համակարգ հաստատվելուց հետո հիմնովին փոփոխության ենթարկվեց նաև արտաքին քաղաքականությունը։ Այս ոլորտում 1-2 տարվա ընթացքում ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք առ այսօր Իրանի արտաքին քաղաքականության հիմնասյուներն են և ուղղակիորեն ու անուղղակիորեն իրենց արտացոլումն են գտել երկրի Սահմանադրության մեջ։ Դրանք են ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան, հակաիմպերիալիստականության, հակաիսրայելականության

ԿԸՀ են հանձնվել Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը

Քիչ առաջ ԿԸՀ են հանձնվել Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածու գրանցման փաստաթղթերը: Այդ առթիվ նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հետևելով «Ազատ հայրենիք» կուսակցության՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին կայացած 7-րդ համագումարի որոշմանը և հարգելով հանրությանը տված իմ

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովրդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ  դեպքում չի կարող մասնակից լինել  օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին

Սիրիայի ժողովուրդը վերահաստատեց ավելի քան 100 տարի առաջ իր նախնյաց հանձնառությունը, որոնք Հայոց ցեղասպանության դժնդակ տարիներին ապաստան տվեցին հայրենազրկված ու տարագրված մեր ազգի զավակներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Սիրիայի նախագահին

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ հղեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դատապարտումը և ժխտողականության մերժումը այն ամուր երաշխիքն է, որով հնարավոր է կանխարգելել կրոնական և

Չինաստանից Շիրակի մարզ վերադարձած 12 անձի նկատմամբ հսկողություն է սահմանվել

Նրանք հիմնականում գյումրեցիներ են, մեծամասամբ ուսուցիչներ, որոնք որոշ ժամանակ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ բնակվել են Չինաստանում, ընդ որում տարբեր քաղաքներում։

Կասեցվել է ծխախեղդ լինելու հետևանքով անկած կենդանիների մսի վաճառքի փորձը

Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը: Արդեն մորթված

Գառնահովիտ գյուղի մոտ իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, գտել են բքի մեջ կորածներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանում՝ «40 աղբյուր» ջրագծի սառած ջրաղբյուրների վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է «BV206» վթարափրկարարական ամենագնաց տեխնիկա: Ժամը 09:55-ից մինչև ժամը 12:25-ը Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի «BV206» վթարափրկարարական ամենագնացն էվակուատրով տեղափոխվել է Գառնահովիտ գյուղ, իսկ ժամը 12:30-ին մեկնել է («Վեոլիա

Առևտրային արտոնությունների մասին ԵՄ զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանին

ԵՄ-ն հրապարակվել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին՝ որպես GSP+ համակարգի շահառուի: GSP-ն զարգացող երկրների համար դեպի ԵՄ արտահանման մասով ներմուծման տուրքերի վերացում է ենթադրում: Արտահանման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով՝ այն օգնում է նշված երկրներին հաղթահարել աղքատությունը և ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ հետևողական լինելով կայուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031