Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հայաստանը սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է երկու մեդալ

Մարտ 25,2019 17:45

Մարտի 22-ին և 23-ին Մոսկվայում անցկացվեց «Անատոլի Խառլամպիևի մրցանակների» խաղարկությունը, որն ունի Սամբոյի Աշխարհի գավաթի կարգավիճակ:
Հայաստանի ներկայացնող 6 մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալ:

Աշխարհի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որ մարզական սամբոյի 52կգ քաշային կարգի փոխարեն այս անգամ հանդես եկավ 57 կգ քաշային կարգում, եզրափակչում պարտություն կրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանից և արժանացավ արծաթե մեդալի:

Իսկ մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սամվել Բադալյանը:

Սամբո մարզաձևի հիմնադիրներից Անատոլի Խառլանպիևի հուշամրցաշարին, որն  անցկացվում է 1980թ-ից, իսկ 1982թ-ից ստացել է միջազգային մրցաշարի կարգավիճակ, այս տարի մասնակցում էր 200 մարզիկ աշխարհի 33 պետությունից:

Ի դեպ, ՌԴ ներկայացնող Եգոր Մղդսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը դարձան գավաթակիր:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031