Օրվա լրահոսը

Վարդան Արամյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Արշակ Հովսեփյան. Երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքները ու մարդկային բարձր որակները չգնահատվեցին և չզգացվեց դրանց կարիքը

Այս ամենը դժբախտաբար որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ, ուստի շատ չմանրանալով, հայտնում եմ Ձեզ, որ շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը:

Արմեն Աշոտյանը՝ Քաղաքացու օր հռչակելու մասին. «Եկեղեցական օրացույցների նման մի հատ էլ հեղափոխական օրացույց ստեղծե՞նք»

«Որքան էլ մարազմատիկ է հնչում, Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, մինչդեռ պետական տոները պետք է միավորող լինեն, պատմության փորձություն անցնեն: Ինչպես չէր կարելի հետհեղափոխական էյֆորիայում ընտրություններ կազմակերպել, այդպես էլ չի կարելի հետհեղափոխական էյֆորիայում հեղափոխության օրերի կամ հիշատակի օրերի հետ կապված տոներ սահմանել: Նման փորձ պատմությունն ունի՝ Ֆրանսիական հեղափոխությունը, Մեծ Հոկտեմբերյան կոչվածը … ինչ տոն էլ

Սերգեյ Մովսիսյանը միավորներով հավասարվեց Սամվել Տեր-Սահակյանին

Մակեդոնիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության իններորդ տուրում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց եւ 6,5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Վաստակած միավորներով նրան հավասարվեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը (լուսանկարում): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի և ԱՄՆ Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցվել է համապատասխան հռչակագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող

Բրիտանիայի վարչապետը հրաժարական տալու պատրաստակամություն է հայտնել

Հանդիպման մասնակիցները լրագրողների հետ զրույցում ենթադրել են, որ Մեյի առաջարկի էությունը հետևյալն է. խորհրդարանն այս շաբաթ կհաստատի համաձայնագիրը, որով Բրիտանիան մայիսի 22-ին դուրս կգա ԵՄ-ից: Թերեզա Մեյն անմիջապես հրաժարական կտա, և կսկսվի նոր վարչապետի ընտրության գործընթաց:

ՀՀԿ փոխնախագահ. «Անկախ իմ, կուսակիցներիս հանդեպ քաղաքական հետապնդումներից, շահագրգիռ եմ, որ կառավարությունը հաջողի»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Օրբելի» կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասաց, որ հետեւել է «Նորավանք» հիմնադրամի լուծարմանը, իսկ «Օրբելի» կենտրոնի ստեղծումը փորձում են ներկայացնել որպես վերջինիս շարունակություն: Ասաց նաեւ, որ «Օրբելի» կենտրոնի բացմանը հավանաբար իրեն հրավիրել են այն հանգամանքից ելնելով, քանի որ ինքը այն գործիչների թվում է, որը մամուլ է կարդում՝ ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան, նաեւ

Ռուս զբոսաշրջիկները խոստովանել են՝ ոչ սթափ վիճակում լողավազան են մտել, չթույլատրված վայրերում սեքսով են զբաղվել

Ի՞նչ կանոններ են հյուրանոցներում փորձում խախտել ռուս զբոսաշրջիկները ճամփորդությունների ժամանակ

Արմեն Աշոտյան. «Մեզ մեղադրում էին մի բանում, որ իրենք ավելի «լավ» են անում»

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում բուհերի կառավարման խորհուրդներում՝ պաշտոնյաների ընդգրկվածության եւ դրանց կուսակցականացված լինելուն, մի բան, որի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ես ուրախ եմ, որ այսօրվա իշխանությունները դեգերելով տարբեր ոլորտներում լուծումների փնտրտուքների մեջ՝ էլի գալիս են մեր օրոք մշակված լուծումներին: Այո, մեզ մեղադրում էին բուհերի

Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը

Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարությանը և վերլուծաբաններին հրավիրել է մասնակցել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք միջազգային մեծ ճանաչում ունեցող Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի հայկական տարբերակին, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի հովանու ներքո:

Արմեն Աշոտյան. «Նիկոլ Փաշինյանը վերջապես խիզախաբար ասաց, որ այդ ամենն իր քաղաքական որոշումն է՝ «պատվերը»

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացման շնորհանդեսին հրավիրված էր նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Լրագրողների հետաքրքրությանը՝ արդյոք հրավեր ունի, նա պատասխանեց, որ ինքը հարգում է տարրական բարեկրթության կանոնները, եւ երբեք առանց հրավերի որեւէ տեղ չի գնում: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թ բյուջեն իննսուն միլիոն դոլարով ավելանալու

ՀՀ վարչապետ. «Մեր բոլոր խնդիրների լուծումը մտավոր ոլորտի է». (Ֆոտոշարք)

Հայաստանում ստեղծվել է ուղեղային կենտրոն՝ «Օրբելի»

«Արսենալը» կարող է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է ամռանը մեծացնել տրանսֆերային միջոցները՝ թիմի օղակներն ամրապնդելու նպատակով: Դրա համար, ինչպես նշում է Mirrօr-ը, նա կարող է այդ ժամանակ հրաժարվել իր թիմի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի ծառայությունից: Իսկ այդ դեպքում ո՞ւր կարող է գնալ Հայաստանի ազգային հավաքականի ավագը, դեռ հայտնի չէ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Կիրթ մարդը վկա, ինչու՞ գրել վատ բաներ ու նախաձեռնել վատ բանաձեւեր, եթե ինքնակամ կարվի ամեն պրետենզիա». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությանը, հայտարարել է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են եւ զրո պրետենզիա։ Այլեւս Երջանիկ երկրի վարչապետը կամ չգիտի, կամ նրան չեն զեկուցում, որ միջազգային

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չկայացավ

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեի անդամները պատրաստվում էին վարչապետին ներկայացնել Արցախի հարցի կարգավորման իրավական փաթեթը

Ոստիկանության պատասխանը՝ 6-րդ վարչության զինված աշխատակիցների Արմաշի ալյուրի գործարան մտնելու մասին

Նյութեր են նախապատրաստվում՝ առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններից խուսափելու կապակցությամբ

Գյումրիում ռեստորանի դռան պատճառով կոնֆլիկտ է հասունանում․ Գրքիկյան ընտանիքն ընդդեմ Սամվել Բալասանյանի

Գյումրու «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող Աբովյան ճեմափողոցում՝ Ստեփան Ալիխանյանի անվան  տիկնիկային թատրոնի կողքին, քաղաքի նախկին առանցքային պաշտոնյաներից մեկի՝ Հովհաննես Գրքիկյանի ընտանիքը ռեստորան է կառուցել, որի մուտքը, սակայն, Գյումրու քաղաքապետարանը չի օրինականացնում։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գրքիկյանը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու օրոք եղել է բնակկոմունալ բաժնի պետը։ Aravot.am-ին է դիմել Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Հովսեփ Գրքիկյանը՝ ներկայացնելով

Մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ

Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին: «Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա

6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան

Ընկերության սեփականատերն ասում է՝ ոստիկաններն ահաբեկել են աշխատակիցներին

ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահն անդրադարձել են ԵԽ-Հայաստան համագործակցության ընթացքին

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների

«Վախենալու բան չունենք». փոխվարչապետը՝ «Լիդիան»-ի կողմից արբիտրաժային դատարան դիմելու մասին

«Այժմ ջրաերկրաբանական հետազոտություն է կատարվում Ամուլսարում, եւ այն կտա որոշ պատասխաններ,-ասում է Տիգրան Ավինյանը

Մոսկվայում ՀՀ քաղաքացի գործարար է սպանվել

Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: 

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը փոփոխությունների կարիք ունի

Կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը առանցքային նշանակություն ունի հասարակության համար. ԵԽԽՎ նախագահ

Ադրբեջանի սահմանային ծառայության պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր

Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության պետ Էլչին Ղուլիևը ստուգել է սահմանային ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում: Ինչպես հաղորդում է minval.az-ը՝ վկայակոչելով սահմանային ծառայության մամուլի հաղորդագրությունը, հրահանգներ են տրվել ամրապնդել պաշտպանական դիրքերը: Բացի այդ, հրահանգվել է Ղազախի և Աղստաֆայի շրջանների պաշտպանական միջոցների կատարելագործման համար ստեղծել ժամանակակից սահմանային ենթակառուցվածքներ, կառուցել նոր ծառայողական շինություններ, զինվորական զորանոցներ, մարտակետեր

Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը շարունակական ընթացք է. Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության

1000 դրամների հիմնադրամից ամենամսյա օգնություն են ստանալու 2008-ից հետո վիրավորված զինծառայողները, զոհված զինվորների ընտանիքները. Փաշինյան

Վարչապետն ասաց, որ դա շոշափելի աջակցություն է ու սոցիալական խնդիրներ կլուծի: Այդպիսի աջակցություն կստանան նաեւ մարտական հերթապահության ընթացքում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները:

Ավինյան. «Համոզված չեմ, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը նախարարության տեսքով արդյունավետ կաշխատեն»

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ուշանում է, որովհետեւ նման խորքային ու լուրջ որոշումները կարիք ունեն լայն շերտերի քննարկումների:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031