Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։ Տիկին դե Բոլն ուրախությամբ նշել է, որ, նկատի ունենալով կարճ ժամանակում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը, Եվրոպական միության անդամ պետություններն իրենց համաձայնությունն են արտահայտել Հայաստանի հետ Եվրապոլի մանդատի շրջանակում համագործակցության իրավական

Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից. հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական

Հյուսիսային Օսիայում գեղասահքի հայ մարզիչներին փորձում են աշխատանքից հեռացնել՝ ազգային պատկանելության պատճառով. «Ազատություն»

Հյուսիսային Օսիայում գեղասահքի հայազգի մարզիչների դեմ արշավ է մեկնարկել, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրանց ստիպում են հեռանալ աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Ազատության» հյուսիսկովկասյան ծառայությունը: Լրատվամիջոցի հետ զրույցներում նման պնդումներ են արել գեղասահքով զբաղվող երեխաների ծնողները, ովքեր փորձում են կանխել պետական պաշտոնյաների ճնշումները: Նրանք տեսաուղերձով դիմել են հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովին, Սպորտի նախարարությանը և հայ համայնքին՝

ԵԱՏՄ անդամ երկրները վետոյի իրավունքից կհրաժարվե՞ն առանց հանրային քննարկման

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ։ «Որովհետեւ եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա դա նրան թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե

ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները 

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները «Շահավետ» ավանդի շրջանակներում և ավանդաբար անցկացրել վիճակահանություն: «Շահավետ Ամանոր» ակցիան մեկնարկել է 2019 թվականի վերջին և նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակցիայի ընթացքում (25.11.2019 – 30.12.2019) ձևակերպել են ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 1 տարի ժամկետով` տոկոսագումարների ստացումով ավանդի ժամկետի ավարտին: Հաճախորդները ստացան տարեկան 10% բարձրացված տոկոսադրույք

2019 թվականին Արցախում ծնվել է 1994 երեխա՝ 1015 տղա և  979 աղջիկ

2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝աղջիկներ: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4: Հարկ է նշել, որ  Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում 

ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Նախագահ Սարգսյանը և

«Ֆիլմում էժանագին հումոր չկա». ռեժիսորը՝ «Դասարանցիների» մասին

Մենք ներկայացնում ենք մի դասարանի հետաքրքիր առօրյան, երկխոսություններում կատակներ կան, բայց զերծ ենք մնացել կարծրատիպային հումորներից, որոնք հանդիպում են տարատեսակ նախագծերում։

Մեղադրողն ուշադրություն հրավիրեց՝ Արմեն Բիլյանը հայտարարել է՝ զինված ապստամբությունը շարունակելու է

Վստահեցնում եմ, որ դեռ անելիք ունեմ ՀՀ-ում եւ փախուստը բացառում եմ: Փախուստը կնշանակի, որ ես իմ ձեռքով մեղքս ապացուցում եմ

Աչաջրի ու Արծվաբերդի ծննդատները պահելու համար բանակցում են հնարավոր աջակիցների հետ. Տավուշի մարզպետ

Հայկ Չոբանյանը՝ Աչաջրի եւ Արծվաբերդի ծննդատները փակվել-չփակվելու մասին

ԳՇ պետն ԱԺ-ում մասնակցում է «ապրիլյան» հանձնաժողովի փակ նիստին

Նա ապրիլյան դեպքերի ժամանակ ԳՇ օպերատիվ վարչության պետն էր, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է 2018-ին

Արքմենիկ Նիկողոսյան. «Կուզեի, որ քաղաքական գործունեությունը առիթ չլիներ կարդալը թարգելու համար»

«Հեղափոխությունից հետո ոգեւորված էինք, որ հեղափոխությանը մասնակցել են եւ իշխանության են եկել մարդիկ, որոնք կարդացած են, տեղյակ են ժամանակակից գրականությունից: Կուզեի, որ այդ կարծիքը առիթ չունենայինք փոխելու»:

Հրդեհ Թեղուտ գյուղի անտառային հատվածում. այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Փետրվարի 7-ին, ժամը 08:00-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից: Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք և խաշամ: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ

Սահմանադրագետ. «ԱԺ-ի որոշումը հակասահմանադրական է»

Միայն ԱԺ-ի կողմից Սահմանադրությունում կատարվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պետք է ուղարկվեն ՍԴ, որի դրական որոշումից հետո՝ ԱԺ՝ երկրորդ ընթերցման, որից հետո՝ նախագահին՝ ստորագրելու եւ ուժի մեջ մտնելու

«ՀՀ-ում ստեղծել անցումային կառավարություն՝ Գագիկ Ծառուկյանի վարչապետությամբ, Արցախում հայտարարել արտակարգ դրություն». Գառնիկ Իսագուլյանի կոչը

Նա չի բացառում, որ Հայաստանում լինի հանրաքվե այն օրը, երբ ընտրություններ լինեն Արցախում:

Ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ամբողջությամբ փլուզվել է

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից իջեցրել քարերը

ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 7-ին ստորագրել է՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացում կատարելու մասին» և «Համատիրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների փաթեթը,

Անտառի թալանման պրոցեսը կտրուկ կանգնեցրինք. Տավուշի մարզպետ

Հայկ Չոբանյանը վստահեցնում է՝ մեր երկրում ապօրինի անտառհատում չի լինելու

Անասնաբույծները գլխաքանակը համալրելու, ներդրումներ անելու իրենց ծրագրերը հետաձգում են` մինչեւ խնդիրները չլուծվեն

Այսօր կառավարությունը նիստում քննարկելու է սպանդանոցների կառուցման, անասունների տեղափոխման, մեքենաների գնման համար արտոնյալ պայմաններ ստեղծելու եւ ներդրողներին օգնելու հարցերը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթը պարտադիր էր մսամթերքի արտադրության եւ արտահանման բոլոր ոլորտներում, սակայն անասնապահությամբ ու մսի իրացմամբ զբաղվող քաղաքացիների բողոքի ցույցերի հետեւանքով գործընթացը ժամանակավորապես կասեցվեց մինչեւ հուլիսի 1-ը: Անասնապահական բիզնեսով զբաղվող տնտեսվարողները

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT–ում. «Sputnik Արմենիա»

Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։

Համատեղել ջանքերը՝ Հայաստանը ժամանակակից տեխնոլոգիաների երկիր դարձնելու. ՀՀ նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս

Հակամարտության կողմերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի՝ դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ հարցին Հարց. Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն առնչությամբ, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: Արդյոք կա՞ նման զարգացում:

Չեչնիայում ծեծի են ենթարկել «Նովայա գազետա»-ի լրագրողին և նրա փաստաբանին

Փետրվարի 6-ին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում՝ «Կոնտինենտ» հյուրանոցի մուտքի մոտ, հարձակում են գործել «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինայի և նրա փաստաբան Մարինա Դուբրովինայի վրա: Փաստաբան Դուբրովինան ծեծի է ենթարկվել:  Հարձակումն իրականացրել են մի խումբ անհայտ տղամարդիկ և կանայք, հարվածներ հասցրել են հիմնականում կանայք: Հարձակում գործած անձիք տեսանկարահանել են իրենց գործողությունները: Միլաշինան և Դուբրովինան դիմել են Չեչնիայի

Ոստիկանությունը հաղորդում տված դատապարտյալին ձայնագրիչ էր տրամադրել՝ նրան ձայնագրելու համար

ՄԻԵԴ որոշման մանրամասները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործի» մասին մենք տեղեկացրել էինք անցյալ տարվա դեկտեմբերի հինգին, երբ ՄԻԵԴ որոշումը եղավ (aravot.am/2019/12/ 05/1081659): Գանգատաբերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ ՄԻԵԴ-ը արձանագրել էր Կ.Համբարձումյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, մասնավոր կյանքի իրավունքի խախտումը: Դատարանը որոշել էր տալ փոխհատուցում՝ 1200 եվրոյի չափով: Նշեմ, որ

«Եթե Արմեն Սարգսյանը չստորագրի, 24 ժամում պաշտոնանկ կանեն. նա կդառնա հերոս». Վահան Բաբայան

Ինչ վերաբերում է փաստին, որ Արմեն Սարգսյանը երեկ չի ստորագրել երկու օրենք եւ դիմել է ՍԴ-ի եզրակացություն ստանալուն, Վահան Բաբայանը համոզված է՝ նախագահն այդպես է վարվել,  որպեսզի իշխանությունը կարողանա ցույց տալ՝ «բաներ կա՝ ստորագրում է, բաներ կա՝ ոչ»

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է և ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու

«Մինչեւ Վանեցյանի հրաժարականը զսպումներ կային. նրան ուզել են ներքաշել որոշ գործընթացներում». Լիկա Թումանյան

Կարելի է ենթադրել, որ եղել են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց խախտումը եւ չկատարումը հանգեցրին իր պաշտոնը լքելուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031