Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 11-12-ը

Նախկին «տերերի» չկշտանալու մոլուցքը դարձել է իմ եւ Կոնդի բնակչության համար սպառնալիք

Նկարչուհու նամակը Երեւանի քաղաքապետին    Լեոյի 76 հասցեի տունը, որի սեփականատերն եմ, պատմամշակութային կառույց է եւ գտնվում է նախկին հիդրոմետ ծառայության շենքի հարեւանությամբ, որն այժմ վերակառուցում են՝ որպես հյուրանոց: Ինձ եւ Կոնդի բնակիչներին հասած տեղեկություններով՝ շենքը պատկանում է Գալուստ Սահակյանի տղային՝ Արման Սահակյանին (պետական գույքի կառավարման վարչության պետ 2011- 2018թթ.), որի թեթեւ ձեռքով սեփականաշնորհվել է (իհարկե՝

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝ ինչ անել կորոնավիրուսային վարակի դեմ

Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:

Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանին է. Էլինար Վարդանյան

Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

«Վանեցյանը կփորձի համախմբել հեղափոխությունից հիասթափված մարդկանց». Վահան Բաբայան

Վահան Բաբայանը կարծում է՝ շատ լավ կլինի, որ Վանեցյանի նման պրոֆեսիոնալները զբաղվեն քաղաքականությամբ, բայց խնդիրն այլ է. «Ի՞նչ կարգի ընտրողի վրա է հույսը դրել Վանեցյանը»

Հայկական ու եվրոպական իրականություն

Զուգահեռներ «դրսում» պրակտիկա անցնող Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներից Ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները պրակտիկա են անցնում արտասահմանում: «Առավոտը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ, որոնց պրակտիկան դեռ շարունակվում է: Հեղինե Խաչատրյանը` մարքեթինգի ֆակուլտետից, պրակտիկա է անցնում Շվեյցարիայում: Ասում է՝ ընդհանուր առմամբ, շատ տպավորված է, բայց մի բան կար, որ ամենաշատն էր իրեն տպավորել. «Մարդիկ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ. «Միայն մեկ հարցի համար չպետք է հանրաքվե հրավիրել». «Ժամանակ

Դիտարկմանը, թե նախկին ռեժիմի կողմից կա վտանգ, նախկինները ձգտում են ռևանշի, այդ իսկ պատճառով էլ համառորեն դիմադրում են, Նորիկ Եղիազարյանն արձագանքեց․ «Ո՞րն է վտանգը։ ՍԴ-ի միջոցո՞վ են փորձում, ինչո՞վ կարող է ՍԴ-ն նպաստել ռևանշիստական ուժերի ակտիվացմանը։ Ելնելով ՍԴ-ի իրավական կարգավիճակից, լիազորություններից՝ նման վտանգ ես չեմ տեսնում։

Խորհրդարանական ընդդիմությունն ամբողջ կազմով ստորագրի և դիմի ՍԴ. ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ. «ՉԻ»

Երկար փնտրտուքներից հետո, կարծես իշխանությունը գտել է ելք ու եւ կազմակերպում է վերջնական գրոհը: Ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ այդ գրոհի ճանապարհին: Երկրորդ.  Խորհրդարանական ընդդիմությունն ամբողջ կազմով ստորագրի և դիմի ՍԴ։ Հակամարտությունը մտել է վճռական փուլ, կողմերից ոչ մեկը մյուսին չի խնայելու։ Չի փորձելու պահել մյուս թիմում ներդրված ականներին։ Հայտնի է, որ ներկայումս կան հարուցված

Օրումեջ մատնագրեր են գրում կամ Մոսկվա՝ «հավաստի տեղեկություններ ներկայացնելով», թե այս իշխանություններն արեւմտամետ են. «Հայկական ժամանակ»

Մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հանրությանը հիշեցրեց դեռեւս անցյալ տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած «համազգային 6 կոնսենսուսները», ու շատերի մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ ենթատեքստ ուներ այդ հիշեցումը։ Ըստ երեւույթին պատճառներից մեկն էլ այն էր, որ օգոստոսի 5-ից հետո Հայաստանում շատ բան է փոխվել՝ հատկապես ներքաղաքական լարվածության եւ իշխանությունների դեմ նախկինների սանձազերծած քարոզչական

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նվազելու է 18-20 աստիճանով. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա օրերին ենթարկվելու ենք ջերմային սթրեսի։ Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով»:

«Արցախի Արմենական» կուսակցությունը նախագահական ընտրություններում կաջակցի Արայիկ Հարությունյանին

Սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Արցախի Արմենական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ: Կուսակցությունը պաշտոնական դիրքորոշմամբ իր աջակցությունն է հայտնել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ միանում է նաև այդ կուսակցության շուրջ ձևավորվող նախընտրական քաղաքական դաշինքին: «Սույն թվականի մարտի 31-ին նշանակված են Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի հերթական ընտրություններ: Մենք կարեւորում

Աչքի ու խելքի վարպետը. Սուրեն Մանվելյան

Ֆիզիկոս, գիտությունների թեկնածու, «Արեգնազան» կրթահամալիրում ֆիզիկայի ուսուցիչ, լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը 2002-ին 26 տարեկան էր, երբ Ֆիզիկա անվանակարգում իր գիտական թիմի հետ ՀՀ նախագահի մրցանակ ստացավ քվանտային տեխնոլոգիաների հետազոտությունների շուրջ հրապարակած հոդվածների շարքի համար։ «Մրցանակը ստանալու օրը լրագրողները բոլորիս մի կողմ քաշեցին, միկրոֆոնները դեմ տվեցին՝ ինչի՞ վրա եք ծախսելու գումարը… Հիմա մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցին։

Կետամին՝ սուրճի փաթեթներում. ՊԵԿ-ը կանխել է հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում՝ հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետև` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել,

«Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է. «Ժողովուրդ»

Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել։

Երեկ առիթ ստեղծվեց՝ միտինգ անելու. սա՛ էր ամենակարևորը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։ Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։ Ոտքի

Խառնաշփոթը պետք է դադարեցվի

Հայաստանն ու Արցախն Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում ամուր դիրքում մնալու համար ունեն բավարար հիմքեր Փետրվարի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Համազգային 6 կոնսենսուսները, որոնք առաջարկել էր 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում՝ որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձեւ: Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ

Սիփան Փաշինյանն Արթուր Վանեցյանի մասին. «Այն մարդիկ, ովքեր մեջքից հարվածել գիտեն, ամեն ինչի ընդունակ են». «Ժողովուրդ»

Իրենց համար դրականը փողն է, մեծ ավտո, լավ ֆենով արված սանրվածք, բրասլետ, մեկ էլ չինական կուրտկա։

Ադրբեջանը մտադիր է շարունակել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Ալիև

Ադրբեջանը մտադիր է շարունակել ռազմական գործակցությունը Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ հանդիմանը: Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայումս ակտիվ աշխատանք են տանում տնտեսական օրակարգի ուղղությամբ: «Լավ արդյունքներ կան առևտրատնտեսական ոլորտում: Անցած տարի Ռուսաստանից

Քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներին փոխարինելու են գալիս մեղադրանքները, ատելությունն ու թշնամանքը. «Փաստ»

Հայաստանում քաղաքական մշակույթն աղճատման է ենթարկվում, քանի որ քաղաքական ուժերի միջև դիսկուրս, որպես այդպիսին, չկա, եղածն էլ ավելի ցածր է շրիշակային մակարդակից։ Քաղաքական օրակարգի կարևորագույն թեմաներին փոխարինելու են գալիս մեղադրանքները, ատելությունն ու թշնամանքը միմյանց հասցեին, որը ժամանակի հետ տարածվում է հասարակության լայն շերտերի վրա։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ քաղաքական բառապաշար է մուտք գործում

Չարենցավանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով

Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  իր

Սա չի կարող համապատասխանել իրականությանը՝ այն դեպքում, երբ համատարած կրճատումներ են գնում պետական կառույցներում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի մի մասից շատերին անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ։ Դրանցից շատերն ուղղակի կապ չունեն կառավարության գործունեության հետ եւ հեռու են իրականությունից։ Փաստերի մեջ տեղ են գրավում նաեւ դրույթներ, որոնցով Փաշինյանն ուզում է ցույց տալ, ընդգծել իր առավելությունը նախորդ իշխանությունների նկատմամբ։ Սակայն դրանցից շատերն ակներեւ սուտ են։ Օրինակ. «Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ

Մտավախություն կա, որ ՍԴ-ն հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի մինչև հանրաքվեն. Սեդա Սաֆարյան. «Ժամանակ»

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս կարծում է, որ նման վտանգ կա և այդ մտավախությունից հնարավոր չէ օբյեկտիվ հիմքերից ելնելով հեռանալ։ «Մարտի 1-ի գործում մեծ է եղել նաև Սահմանադրական դատարանի դերը։ Եթե նրանցից որևէ մեկին մեղադրյալ չեն ներգրավել, որովհետև հանցադեպի առնչությունը քրեաիրավական ընթացակարգով չի հիմնավորվել, դա չի նշանակում, որ արձանագրվելու է,

Քամու հետևանքով հանրախանութի տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ

Դուք կարող եք Ձեր կողմնակիցների հետ շահել այս հանրաքվեն, բայց տանուլ տալ Հայաստանի Հանրապետության ապագան. Ավետիք Չալաբյան

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր եւ ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ

Կանցկացվեն ծառայողական քննություններ. ԶՈւ զորամասերում անսպասելի ստուգայցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ

Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։ Բացահայտվել են մի շարք խախտումներ։ ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ, զինվորական կարգապահության վերահսկողության հարցում թերացած հրամանատարների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ,

Ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հավատարիմ կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու հերթական դեպքը: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի

Վարդենյաց լեռնանցքը և Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Կայք, Վարդենիս, Եղիպատրուշ, Վարդաբլուր, Ծաղկահովիտ գյուղերի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները: Կապան-Գորիս

Հանրաքվե՝ «Հրայր Թովմասյանի հարցով»

Իմ մանկության տարիներին մի մուլտֆիլմ կար (ցավոք, չեմ գտնում youtube-ում). մեկը կացինով մի ամբողջ հսկայական ծառ է ջարդում՝ մեկ հատիկ լուցկի ստանալու նպատակով: Վերջում էլ այդ լուցկին կոտրվում է: Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելը եւ այդ նպատակով համաժողովրդական հանրաքվե անցկացնելը դրա նման մի բան է: Այդքան ջանք եւ ռեսուրս (առաջին հերթին՝ քարոզչական)

ԱՍԵԿՈՍԵ

Անբարոյական է այն պաշտոնյան, ով ուսուցչի ու բժշկի աշխատավարձից առաջ կբարձրացնի իր աշխատավարձը: ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Ին­չո՞ւ է այդ­քան շատ իշ­խա­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք վե­րահս­կե­լի ՍԴ ու­նե­նա­լը, այդ ի՞նչ աշ­խար­հա­ցունց ո­րո­շում է կա­յաց­նե­լու. «Իրատես»

Ե­թե նման բան չկա, ժո­ղո­վուր­դը մինչև այս պա­հը նույ­նիսկ չգի­տեր էլ, թե ՍԴ-ն ընդ­հան­րա­պես իր կյան­քում ինչ է փո­խում, որ հի­մա էլ նոր ան­դամ­նե­րով ՍԴ ու­նե­նա­լու հա­մար «հան­րա­յին պա­հանջ» ձևա­կեր­պի։ Պետք է հան­րու­թյա­նը հս­տակ պա­տաս­խան տր­վի, թե ին­չու է պետք ու­նե­նալ «սե­փա­կան» կամ վա­տա­գույն դեպ­քում «չե­զո­քաց­ված» ՍԴ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031