Օրվա լրահոսը
Դատապարտում ենք Աժ ամբիոնից հնչեցված վարչապետի այն միտքը, թե հանրաքվեի հարցում կառավարող ուժին սատարող բոլոր ուժերը նվիրյալներ են, իսկ դեմ հանդես եկողները՝ դավաճաններ․ հայտարարություն
«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը Սահմանադրական դատարանի հարցի վերաբերյալ Հայաստանը հռչակելով որպես հանրապետություն՝ ժողովուրդը ամրագրել է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներով ապրելու իր կամքը։ Դա ենթադրում էր ունենալ սահմանադրություն, որտեղ արտացոլված կլինեն մարդու իրավունքները և դրանք պաշտպանելու մեխանիզմները։ Այսօր կարելի է արձանագրել, որ ոչ միայն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանված չեն եղել, այլև այդ սկզբունքները պաշտպանելու
Արտակարգ իրավիճակի մէջ յայտնուած լիբանանահայութիւնը կարիքը ունի Հայաստանի պետութեան գործնական նեցուկին». Սեւակ Յակոբեան
Հայրենիք իր աշխատանքային այցելութեան ծիրէն ներս Ռամկավար Ազատական Կուսակցութեան Լիբանանի Շրջանային վարչութեան ատենապետ եւ «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ ընկ. Սեւակ Յակոբեան երէկ հանդիպում մը ունեցաւ ՀՀ Սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատար Պրն. Զարեհ Սինանեանին հետ: Պրն. Սինանեանի ազնիւ ընդունելութեան ընթացքին ընկ. Յակոբեան ՀՀ Սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարին ներկայացուց Լիբանանի ներկայ իրավիճակը եւ խնդիրներու մէջ յայտնուած լիբանանահայ
Փաստաբան Տիգրան Խուրշուդյան. «Ես մինչեւ օրս չեմ տեսել, որ ժողովուրդը ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու լուրջ պահանջ ներկայացնի»
«Ցանկացած խնդիր սահմանադրությամբ եւ գործող օրենքներով հնարավոր է լուծել: Չկա որեւէ գործընթաց, որ քաղաքական ուժերը, ԱԺ-ն կամ կառավարությունը փորձեն ընթացք տալ եւ որեւէ մեկը դրա լուծումը ճիշտ չգտնի: Կա սահմանադրությունը, որով որոշակի գործընթացներ են սահմանված, որոնք ընդամենը պետք է պահպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Խուրշուդյանը: «Ես նայել եմ ԱԺ արտահերթ նիստը
Շատ ուսուցիչներ աշխատում են օրենքի խախտումով` առանց վերապատրաստվելու. Նունե Ամիրյան
2014 թվականի նախաատեստացիոն վերապատրաստումներ անցած ուսուցիչները, ովքեր 2019 թվականին, ըստ օրենքի պետք է վերապատրաստվեին և ատեստավորվեին, աշխատում են օրենքի խախտումով:
Սլովենիան հայտնել է ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ․ ԱԳՆ
2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան,
Ծաղկի շուկայի վարձակալը որևէ առնչություն Ռուբեն Հայրապետյանի հետ չունի. «168 ժամ»
«168 ժամ» – Իշխանություններն ամեն կերպ ջանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ներքաշել որևէ քրեական գործի մեջ, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ կալանավորել նրան: «Բջնի» հանքային ջրերի գործարանում բազմաթիվ ստուգումները և Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված հարուցված քրեական գործը կարծես թե ցանկալի արդյունքը չեն տալիս: Եվ, ըստ ամենայնի, անհրաժեշտություն է առաջացել նոր
Շատ խոցելի մոտեցում է, պարոն Զաքարյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անհանգստացած է ԼՂ կարգավորման բանակցային գործընթացից եւ համեմատություն է անում, թե իրավիճակը «շատ նման է Արցախի պատմության որոշ դրվագներին, որի արդյունքում մոտ 250 տարի առաջ Արցախում հաստատվեցին թրքական ցեղեր… եւ միայն զենքով ու ազատամարտով (Արցախը) վերագտավ իր լիարժեք անկախությունն ու ազատությունը» եւ ամփոփում. «Կարողանո՞ւմ
Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով․ Արսեն Թորոսյան
Կրկին ամփոփելով 2017-2019 թթ. ոլորտային տնտեսական ցուցանիշները, փաստում ենք, որ. Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով: Առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվը աճել է 3.4%-ով կամ 1377-ով: Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով կամ 46500 դրամով: Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1140221466164117?__xts__[0]=68.ARB-fazatrbxSDfAnBKjKa2dvzkdR8H80ostSISKsX12vUFApqJ-ophkyniz4JvNK0ndsVo1jZxl-rtOyy7VuMWLtp6CKQgFj9RClq3J7LFrUlg58Z_NxwKaGUM4Bz0S9MvL9PofQv-BJsenAw3OGL9D3I7yvy2pCOohAqRBuxvQQlhW5ukPA_SNXNOt9e-1037NFyoi3QSxa_8eKsbQNuLL-CLC1GrNRgeBmeepK1DnRmNjKOKdnHAroJvil-JEa5e0uZRL3xAjdWArT23_4fMdDTswHKuWGYDMWik0tkNRmLf7CneVo08qwEwMbU-bnHrxWtn73o7q6kRb1dUwl0hF5w&__tn__=-R
27-ամյա երիտասարդը բարձրացել է աշտարակն ու սպառնացել ցած նետվել
Փետրվարի 8-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Վերջինս կապ
Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավելի քան 150 մեքենա կանգնած է․ Shamshyan.com
Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում: Shamshyan.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Մի ժամից ավելի է, սպասում ենք, որ Սիսիանի Ճանշինը ճանապարհը բացի, սակայն մինչև այս պահը ճանշինի ոչ մի աշխատող չկա, միայն ճանապարհային ոստիկաններն են, ովքեր մեր նման սառած սպասում
Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ
Փետրվարի 8-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին բարձրաստիճան սպաներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց
Բեռնատարը երկկողմանի փակել է Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհը
Փետրվարի 8-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ երկկողմանի փակելով ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում. ինչ են ցույց տալիս թվերը և փորձը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հունվարի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական և լեզվական անվտանգությանը: ՀՌԱՀ նախագահը դա հիմնավորեց նրանով, որ մենք «օտար հեռարձակողի վրա որևէ ազդեցություն չունենք», և եթե, օրինակ, այդ հեռուստաալիքներից մեկի հսկիչ փաթեթը գնի Ադրբեջանը և սկսի հակահայկական
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը (ֆոտոշարք)
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն
Արմեն Սարգսյան. «Իսրայելում պաշտոնական հանդիպումների ժամանակ իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին «Առավոտ» օրաթերթին, «Շանթ» հեռուստաընկերությանը և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հարցրեցին․ «Փոքր երկիր է նաեւ Իսրայելը: Ինչպես Իսրայելում, այնպես էլ ցանկացած պետության դեպքում բախվում են իդեալիզմը և ռեալիզմը: Մի կողմից՝ պատմական արդարություն, հումանիզմ, մյուս կողմից՝ տնտեսական և քաղաքական շահեր: Ո՞րն է հաղթելու», որին նախագահը պատասխանեց. «Ի վերջո, հաղթում են մարդկությունը և
Ձեզ թուրքը բաժանել չի կարողացել, Երևանում այսօր գահակալածներն ո՞վ են, որ դա կարողանան անել․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Արցախում սպասվող ընտրություններին և այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ Մինչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսը, իսկ Հայաստանում՝ իրավական վակխանալիան, հայկական երկրորդ պետությունում թեժանում են նախընտրական կրքերը: Չեմ կարող ցավով չարձանագրել, որ սկսել են նշմարվել վիրավորանքի, ատելության, անհանդուրժողականության այն ցավալի տենդենցները, որոնք առ այսօր քայքայում են
Կոռուպցիայի կանխարգելման hանձնաժողովը մինչ օրս չի իրականացնում իր լիազորությունները․ հայտարարություն
Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է
«Սուրբ Աստվածածին» եկեղեցուց սրբապատկեր են գողացել
Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։ Գողոնը
«Փոքր, բայց հաջողակ երկիր Մալայզիայի վարչապետը հատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ». Արմեն Սարգսյան
«Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հետ հանդիպման ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանին հարցրեցին. -Վերջերս դուք հանդես եք եկել փոքր, բայց հաջողակ երկրների պաշտոնական ակումբ ստեղծելու գաղափարով: Երբվանի՞ց էր այդ գաղափարը ձեւավորվել, ինչպե՞ս են սահմանվելու հաջողակ երկիր լինելու չափորոշիչները եւ, եթե նման միավորում ստեղծվի, Հայաստանի դերն ինչպե՞ս եք տեսնում՝ կոորդինատորի՞, թե… -Հավանում եմ ձեր մոտեցումը՝
Շմոլ գազից թունավորման դեպքեր Հայաստանի տարբեր շրջաններում
Փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: ***
Արմեն Սարգսյան. «Դուբայում եւ Աբու-Դաբիում գործարար շրջանները Հայաստանը չեն դիտարկում որպես երկիր, որտեղ կարելի է ընդամենը հող կամ բնակարան գնել»
«Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կատար եւ ՄԱԷ կատարած այցելությունների գործնական արդյունքների մասին հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը նախընտրում է խոսել արդյունքներ լինելուց հետո: Սակայն նշեց. «Արդյունքը մեկ օրվա չի լինում: Բայց Կատար իմ այցի հաջորդ օրը հայտարարվեց, որ ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճանապարհորդել: Շատ
59-ամյա մի տղամարդ կտրել է մոտ 20 տարեկան ծիրանի ծառ
Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն,
Փետրվարի 2-ից 8-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց
Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Քննիչը, աշխատասենյակի դուռը ներսից փակելով, մեր պաշտպանյալի կամքին հակառակ իրականացրել է առերես հարցաքննություն․ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ
Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբանական խմբի հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2020թ․ փետրվարի 6-ին, կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսայինի մի շարք աշխատակիցներ։ Վարչապետը հայտարարել է, որ «Մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել
Թուրքահայաստանի մասին լենինյան դեկրետը
Սկիզբը՝ այստեղ Մանիպուլյացիա 2. անհամարժեքների համահարթեցում Անհամարժեք երեւույթներն իրար կողքի դնելու միջոցով արժեքավորը նվաստացնելը մանիպուլյացիայի վաղուց հայտնի եւ կիրառված տեսակ է. Հիսուսի հետ միաժամանակ խաչեցին նաեւ երկու ավազակի: Այսօր էլ խրամատավորված ճամբարները միմյանց ոչնչացնող քարոզչությունն անելիս տասնյակ կեղտոտ ապատեղեկատվությունները համեմում են որոշ ճշմարիտ տեղեկույթների հետ, ինչպես մայրն է փոքրիկին դառը դեղը խմեցնելիս հետը խառնում հաճելի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Հայաստանն ինչ-որ չափով Պարսից ծոցի երկրների ուղիղ խաչմերուկում է եւ չօգտագործել այդ հնարավորությունը սխալ կլինի»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի, «Շանթ» հեռուստաընկերության եւ «Մեդիամաքս» գործակալության հարցերին: – Պարոն նախագահ, վերջին շրջանում դուք բավականաչափ այցեր ունեցաք արաբական երկրներ: Առնվազն երկու անգամ եղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, այնտեղ համաժողովի մասնակցեցիք: Այց կատարեցիք նաեւ Կատար: Ինչո՞ւ է կարեւորվում հենց այս ուղղությունը: -Ամեն ինչ հարաբերական է: Ձեր տեսակետից ես բազմաթիվ այցելություններ ունեցա:
ՃՈ հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի
Մոսկվան նավթի գնի զեղչ չտրամադրեց Մինսկին. Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են անարդյունք
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում անցկացված բանակցություններում չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական նավթի զեղչի հարցով: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ նավթի գինը Մինսկի համար կմնա շուկայական: Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը Բելառուս 2020թ. սկզբին, իսկ գազի մատակարարման պայմանագիրն ավարտվում է
«Անօրինական նախաձեռնություններ են. ԱԺ-ն կոպտորեն օգտագործվում է»
«Ի՞նչ է նշանակում խաղաղության պատրաստել ժողովուրդներին, ի՞նչ է նշանակում բանակցային դետալների գաղտնիության կոչը, երբ խոսքը գնում է Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ծրագրի իրականացման մասին». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: – Երեկ խորհրդարանն արտահերթ նիստում պետք է քննարկեր «ՍԴ ճգնաժամը լուծելու» մասին նախագիծը` ԱԺ կանոնակարգ-օրենքի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 8-ին կեսօրից հետո, 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին


















































