Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մոսկվայում ՀՀ քաղաքացի գործարար է սպանվել

Մարտ 27,2019 19:04 Share

Հայտնում ենք, որ ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մ.Սարաջյանի դին։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Մ.Սարաջյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

ՌԴ-ում ՀՀ ՔԿ ներկայացուցիչը մշտական կապ է պահպանում ՌԴ իրավապահ մարմինների հետ։

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել