Օրվա լրահոսը
«Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է». արձագանքներ Միխայիլ Ավագյանի արձանի բացմանը. jam-news.net
«Խոջալուի դահճին Վրաստանում հուշարձան են կանգնեցրել», – այսպիսի վերտառությամբ նորությունն արտատպում էին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ։
Բանակի օրվա առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած
Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում. Արման Թաթոյան
Շնորհավորական ուղերձ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար: Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը
Մշակույթն ու սփյուռքը մեր թեւերն են
Քանի Ազգային ժողովը դեռ «ժամանակ ունի» կառավարության վերջնական ձևավորման համար, մի «վերջին անգամ» հիմնավորեմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ։ Ի տարբերություն «ժողովրդի պահանջի», մեր մոտեցումը մասնագիտական է և անկախ լուծումից, հարցը պետք է բարձրաձայնվի։ Որքան էլ պարզ է, որ խոսելը իմաստ չունի, բայց չխոսելը «գործելու» «ամուր» հիմք է դառնում «Իմ քայլի» ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԻ
Սիրելի Տիար Մանսուրյան, Մեր ժողովրդի շնորհաշատ զավակիդ բացառիկ արվեստը՝ լուսեղեն մեղեդիներով ու բարձրաճաշակ հնչերանգներով, արտահայտում է նաև մեծանուն հայորդուդ հոգևոր խորին ապրումները, Աստծո հետ աղոթական հաղորդակցությունն. Գարեգին Բ
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին ծննդյան 80-ամյակի առիթով: «Մեծարգո Տիար Մանսուրյան, Հայրապետական օրհնությամբ Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի ուրախալի առիթով։ Ձեր կյանքի նշանակալի այս հանգրվանը Դուք
Գարեգին Բ. Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ
Ն. Ս. Օ. Ս. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի
«Արմավիր» ՔԿՀ-ում նորից դատապարտյալ է մահացել
Մեր տեղեկություններով, կեսգիշերին մոտ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել։ 61-ամյա Արամ Ա.-ի ինքնազգացողությունը առավոտյան վատացել էր, սակայն նա հրաժարվել էր շտապ օգնություն կանչելուց։ Ի դեպ, քրեական աշխարհում մահացողը հայտնի է «Կիլիկիացի Արամ» մականունով: Ըստ մեր աղբյուրի՝ երբ երկրորդ անգամ իրեն վատ է զգացել, ՔԿՀ-ի բուժակն ու պատասխանատուները շտապ օգնություն են կանչել։ Բայց
Բակո Սահակյան. Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Ողերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Մենք մեծ ոգեւորությամբ ենք նշում այս տոնը՝ մեկ անգամ եւս արժեւորելով ու կարեւորելով հայոց բանակի առանձնահատուկ տեղն ու դերը
Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս
Սպանեք, բայց արժեքներից մի՛ խոսեք
Կրկնեմ, ուրախ եմ, որ պետական շատ բարձր պաշտոնյաներից ու իրենց գործավարուհիներից յուրաքանչյուրը, կոռուպցիայից հեռու մնալու համար, որպես պարգևատրում մեկ օրում ստացել են իմ տարեկան աշխատավարձից պատիկային ավելին: Մաղթում եմ, որ է՛լ ավելին ստանան. ավելին, քան աղետի գոտու բոլոր անօթևանների տների գինն է: Թող ինքնահավելավճարվեն, ինքնապարգևատրվեն, եթե դա է իրենց երջանիկ և ազատ անհատ դառնալու միակ ճանապարհը: Վճարվեք, հարստացեք, մորթեք, բայց արժեքներից մի՛ խոսեք:
Արսեն Խանջյանը կրկնեց Ֆերդինանդ Կարապետյանի ճակատագիրը
Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի «Grand Prix»-ում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ 90 կգ քաշային Արսեն Խանջյանը նույն ճանապարհով ընթացավ, ինչպես նրա թիմակից Ֆերդինանդ Կարապետյանը: Արսենը պայքարը սկսեց երկրորդ մրցափուլից, որում առավելության հասավ տատամիի տերերից Նադավ Զուրաթի նկատմամբ (նկարում): Երկրորդ գոտեմարտում, որտեղ Խանջյանի մրցակիցը ամերիկացի Քոլթոն Բրաունն էր, պասիվ մարտի համար մեր մարզիկը երեք անգամ դեղին քարտ ստացավ, եւ
Իսրայելի ՊՆ-ն արտահանման արտոնագրեր է կասեցրել դրոնների սկանդալային գործի շրջանակներում․ Արմեն Աշոտյան
Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը դրոնների սկանդալային գործի շրջանակներում` կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ: Դեռևս 2017 թվականի նոյեմբերին Արեւելյան գործընկերության Խորհրդարանական Վեհաժողովը ընդունել էր իմ հեղինակած և հայկական պատվիրակության կողմից ներկայացված «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձև: Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական
Լեւոն Արոնյանը Ջիբրալթարում կրկին առաջատարների շարքում է
Ջիբրալթարում ընթացող շախմատի «Gibraltar Chess Festival»-ում 5-րդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը մի փոքր բարելավել էին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Արոնյանը 4 միավորով 12-րդն էր, Մելքումյանը՝ 40-րդը (3,5): Այսօր վեցերորդ տուրը դեռ չի ավարտվել, սակայն Լեւոն Արոնյանը սեւերով 51-րդ քայլում հաղթել է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջըլ Շորթին եւ կրկին միացել առաջատարներին: Աշոտ
Վարչապետն ու իր տիկինն այցելել են Տիգրան Մանսուրյանին (ֆոտոշարք և տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր
Երեկ պաշտոնապես բացված Աշոցքի դահուկավազքի կենտրոնում այսօր տրվեցին առաջին մեկնարկները (ֆոտոշարք)
Դահուկավազքի եւ առողջ ապրելակերպի տասնյակ սիրահարներ, որոնք եկել էին Երեւանից, Չարենցավանից, Հրազդանից, Գյումրիից, անգամ՝ Ռուսաստանից, այսօր աշոցքցիների հետ միասին ամբողջ օրն անցկացրին դահուկների վրա: Սիրողական դահուկավազքերում դահուկուղիներն առաջինը փորձարկեցին մինչեւ 14 տարեկան պատանիներն ու աղջնակները, այնուհետեւ մեկնարկի հրավիրվեցին կանայք, հետո՝ տղամարդիկ, իսկ միջոցառումը եզրափակեցին Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ իր գրասենյակի աշխատակիցների, Հայաստանում գործող միջազգային կառույցների
Ջազմենները հիշել են Չիկոյին, նաեւ նրա հիշատակին ֆիլմ է նկարվել
Հունվարի 28-ը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրահայտ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, թմբկահար, Հայաստանում հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիրներից Արմեն Թութունջյանի` Չիկոյի ծննդյան օրն է: Երկնային կյանքով ապրող ջազի վարպետը դառնում է 75 տարեկան: Երեւանյան ակումբներից մեկում ջազմենները վաղը կնշեն Չիկոյի ծննդյան օրը՝ ցավոք, առանց նրա: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց
«Դուք միշտ արդիական եք»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: «Մեծարգո Տիգրան Մանսուրյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ
Կարօ Փայլանը Անթիլիասի Մայրավանքին մեջ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց Թուրքիոյ Խորհրդարանի հայազգի երեսփոխան Կարօ Փայլանը, ընկերակցութեամբ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ Ալեքսան Քէօշկէրեանի եւ Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Մարտիկ Ժամկոչեանի։ Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման քննարկումներուն առանցքը, բնականաբար, հայ-թրքական յարաբերութիւնները, Ցեղասպանութեան հարցը, Սիսի Կաթողիկոսարանին դատը, Թուրքիոյ հայութեան պարզած ներկայ վիճակը
Լավատեսորեն տրամադրվելով տեղի ունեցող փոփոխություններին՝ ցանկանում եմ, որ այն հենվի անցյալի հաղթանակների, ձեռքբերումների վրա․ Սեյրան Օհանյան
Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, մեր սահմանները անառիկ պահող զինվորներ, Արցախյան հերոսամարտի հարգելի ազատամարտիկներ, Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերաններ, հանուն հայրենիքի նահատակված մարտիկների հարազատներ, եղբայրներ, քույրեր․ Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների փառաբանման, համայն հայության հպարտանալու և ապագան պայծառ հայացքով դիմավորելու հուսադրող օրը: Արցախյան պատերազմի դաժան ոլորաններում մաքառած հայ ժողովուրդը բանակ է կառուցել
Հրդեհ Հնաբերդ գյուղում․ վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Հունվարի 27-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնաբերդ գյուղի 16-րդ փողոցի 6-րդ շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել` 18:43-ին: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արմեն Սարգսյանը՝ բակի երեխաների հետ (լուսանկար)
«Կիրակին մեր բակի երեխաների հետ»․ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այս գրառումով լուսանկար, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ երեխաների հետ։ https://www.facebook.com/Armpresident/photos/a.259879127994698/310419132940697/?type=3&theater
Ռիմա Վարժապետյան. «Մարդկությունը չպետք է մոռանա ողբերգությունները, որպեսզի հետո դրանք չկրկնվեն»
Հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հայաստանի հրեական համայնքը եւս անմասն չի մնացել այդ օրը հիշատակելուց: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց, որ ՄԱԿ-ի որոշմամբ այս օրը նշվում է որպես Հոլոքոստի հիշատակի օր, եւ այն կապվում է նաեւ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարից մարդկանց ազատագրման oրվա հետ: Տիկին
Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բանակի օրվա առիթով (ֆոտոշարք)
Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ-մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ
Տիգրան Մանսուրյան. «Բոլոր իտալացիները մեր գրաբարով երգեցին աղոթքները»
«Կարճ ժամանակ առաջ Իտալիայում էի՝ Ֆլորենցիայում, Սան Մինիատո եկեղեցու 1000-ամյակն էին տոնում ամբողջ մի տարի: Սան Մինիատո, այսինքն Մինաս, համարում են, որ այդ եկեղեցու հիմնադիրը հայ է, ու հազար տարեկան է այդ եկեղեցին: Ինձ առաջարկել էին այդ համերգներից մեկի համար մի գործ գրել, ես գրեցի Ներես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթաշարից աղոթքների շարք, յոթ աղոթքներ՝ մեծ
Մեր կառավարությունը հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ
44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի մահը ապտակ է ՀՀ դատական իշխանությանը․ Արա Ղարագյոզյան
44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է
Արաքս Մանսուրյան. «Լեգենդ բառը չեմ սիրում, բայց Տիգրան Մանսուրյանը լեգենդ է»
Ճանաչված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը Հայաստան է ժամանել, որ մասնակցի եղբոր՝ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ութսունամյա հոբելյանին: Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց, որ ինքնաթիռի տոմսը հատուկ վաղ էր գնել, որպեսզի այլ բաներ հետո չծրագրավորեր: Նշեց, որ քույրն ու եղբոր դուստրն էլ հատուկ այդ առիթով են ժամանել արտասահմանից։ «Շատ հուզիչ օր էր, շատ շնորհակալ եմ, որ
Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը․ Դավիթ Խաժակյան
Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի թիվ տրված պարգևավճարներից: Հիշեցնեմ, որ պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը: Այսպիսով քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը: Քաղաքապետի
Տիգրան Մանսուրյան. «Չպետք է հասնել ինքնահիացումի հանգրվանին»
Հունվարի 27-ը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է, մաեստրոն դառնում է 80 տարեկան:
Չփորձե՛ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվել․ Մհեր Եղիազարյանի որդի
Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՜ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա… Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5-ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ