Օրվա լրահոսը

Բացահայտվել է Էջմիածնում կատարված սպանությունը

Երկու անձ ձերբակալվել է

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ,  այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ: Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանի աշխատանքների, օրակարգի և միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Պատգամավորները

Փաշինյանը ողջունել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը

Վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով: Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի

«Կարո՞ղ է այնպես լինել, որ «Գազպրոմ»-ում ընտրություններից առաջ ավելորդ հաստիքներ գրանցեն՝ ձայներ ստանալու համար». վարչապետ

Համարո՞ւմ ենք, որ ՀՀ-ում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, եւ այդ ընկերությունները լինեն ոչ արդյունավետ

Վարչապետ. «Եթե այսպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքների խախտման մասին»

«Որովհետեւ ըստ Սահմանադրության՝ վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո նա պաշտոնանկության ենթակա չէր»,-նկատում է Նիկոլ Փաշինյանը

«Զարթոնքի» պատերազմը, քաղաքացու օրն ու ԱԺ մեծամասնությունը. Լիլիթ Գալստյան

Ֆեյսբուքյան իր էջում հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը գրում է. «Զարթոնք» սոցռեալիստական և խիստ լավատեսական անունը կրող գյուղում պատերազմ է։ Պատերազմ է՝ պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտներով՝ ատելությամբ, անհանդուրժողությամբ, բարիկադներով, արյան գին ունեցող թշնամությամբ, մարտնչող դիրքերով, զավակների, հայրերի և որդիների, անգամ՝ կանանց մասնակցությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտի պաշարումով։ Այս պատերազմում, ինչպես և սովորաբար լինում է՝ կա հակառակորդ,

«Կոռեկտության սահմաններ կան». Փաշինյանը՝ Քոչարյանին քաղաքական հալածյալ համարող ռուսական ԶԼՄ-ներին

Էլի եմ ասում՝ որեւէ մեկը չի սահմանափակում կարծիք արտահայտելու իրավունքը: Երբ գործը մտնի դատաքննության փուլ, միջազգային հանրությունը տեսնելու հնարավորություն կունենա

Լոռու մարզպետ. «Այսուհետ ևս աշխատելու ենք հրապարակային և թափանցիկ»

Վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվող Լոռու մարզպետարանի պարգևատրումների վերաբերյալ հրապարակումներին ի պատասխան մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանումներ ներկայացրեց չհիմնավորված մեկնաբանությունները կանխելու նպատակով. -Պարգևատրումների թեման որոշ քաղաքական ուժեր և լրատվամիջոցներ շահարկում ու աղավաղում են՝ տարածելով ապատեղեկատվություն, ինչը շփոթություն է առաջացնում հանրության շրջանում: Դրանք կանխելու նպատակով հարկ եմ համարում պարզաբանումներ ներկայացնել թե՛ նախորդ տարեվերջի ու թե՛ այս տարվա պարգևավճարների

«Մեզ պատերազմով չեք վախեցնի». Նիկոլ Փաշինյան

Մենք խաղաղություն չենք քարոզում, այլ առաջարկություններ ենք անում՝ հարցի կարգավորման որոշակի հարթակ ստեղծելու համար

Փաշինյան. «ԵԿՄ-ն սկսել է խնդիր ունենալ, երբ իշխանությունը փորձել է այն օգտագործել՝ իշխանություն պահելու համար»

Թող ասածս սխալ չմեկնաբանվի եւ չանձնավորվի, բայց ես որեւէ մեկի զարտուղի աջակցության կարիքը չունեմ: Մենք ասել ենք, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն է

«Դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, և սա մեծ իմաստ ունի». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։ Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության

Փաշինյանն այն մասին, թե ինչպես է Ալեքսանդր Սարգսյանը կարողացել Եվրոպա գնալ՝ լինելով մեղադրյալի կարգավիճակում

Քննիչը հնարավորություն է տվել, որպեսզի մեղադրյալը ՀՀ-ից դուրս գա ինչ-ինչ նպատակներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել

«Ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա». Նիկոլ Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Գյումրու ու հարակից գյուղերի տներից փող ու ոսկի գողանալու մեջ կասկածվողը երիտասարդ կին է

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզում ավելացել է բնակարանային գողությունների թիվը․ պատկերն այնքան մտահոգիչ է, որ նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ ու քննարկվել էր բազմաբնակարանային շենքերի մուտքերում տեսախցիկներ տեղադրելու հարցը։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էր տարեսկզբյան իր ասուլիսում հայտնել էր, որ բացահայտման ցուցանիշը ցածր է․ կազմում

«Չարչարվում ենք, բայց արդյունք չունենք». Փաշինյանը՝ գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդրի մասին

Վարչապետը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին

Ինչու ենք դիմել, որ ՀԱԷԿ-ի վարկի մարման ժամանակացույցը երկարաձգվի (Տեսանյութ)

ՀԱԷԿ-ի տուրբոգեներատորն այսօրվանից կկանգնի

Փաշինյան. «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես ունեմ դիրքորոշում, որ նման մարդիկ չեն կարող աշխատել»

Մաքսային մարմիններից այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, դա ինչի՞ մասին է խոսում

Ռանչպար համայնքում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և ապօրինի ընդերքօգտագործման փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունից Արարատի մարզի դատախազություն է փոխանցվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ փաստաթղթերը: Վերջիններս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2002-2005թթ. ընթացքում Ռանչպար համայնքում իրականացված հողատարածքների օտարման և վարձակալության մրցույթների արդյունքում վարձակալությամբ

Մանկահասակ երեխայի պատանդառության գործով մեղադրյալը դատապարտվեց երկարատեւ ազատազրկման. «Փաստինֆո»

«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինիս խոսքով` Հովիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է. դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը. Խորեն Նասիբյան

«Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանի պարզաբանումը Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում

Գեղամ Գևորգյանի. Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, սակայն ճիշտ կառավարման դեպքում ռիսկերը հնարավոր է էականորեն մեղմել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու նոր նախաձեռնությունները։ Նա մասնավորապես անդրադարձ է կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկներին, պետական օժանդակութան ծրագրերին և ռազմավարական փոփոխություններին։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ Գեղամ Գևորգյանի խոսքով` նախարարության կառուցվածքում անհրաժեշտ նախաձեռնություններից է ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի ստեղծումը, որի հիմնական նպատակն է շուկաների

ՀԱԷԿ-ի տնօրեն. հնարավոր է ատոմակայանի վառելիքն ավելի էժան գներով ձեռք բերենք. վաղը բանակցելու են

Վաղը հայկական կողմը բանակցելու է ատոմակայանի միջուկային վառելիքն ավելի էժան ձեռք բերելու համար

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը. Արմեն Աշոտյան

Լավ լուր՝ Հունգարիայից Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ: Հունգարիայի

Նախագահ Սարգսյանը և ԻԿՐԱՆԵՏ կազմակերպության տնօրենը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ: Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը:

«Մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետին, իրիկունը թեյ խմենք, ու զրուցենք, կարող է իրար քավոր էլ կանգնենք, հետո՞ ինչ». Էդմոն Մարուքյան

Մարուքյանն ասաց, որ երբ իրենց խմբակցություն են կանչում ու դռնփակ նիստեր են անում, դա խորհրդարանական վերահսկողություն չի: ՀՀԿ-ի ժամանակ էլ էին կանչում իրենց նախարարներին ու դռնփակ նիստեր անում. «Խորհրդարանական վերահսկողությունը ենթադրում է հրապարակային գործընթաց»:

Տեսնելով, որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում, առաջադրվում է մի քանի մլն դրամի վատնման շինծու մեղադրանք. հայտարարություն

Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշիվների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։ Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։ Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ

«Ըստ էության, մենք փռել ենք ասֆալտին. այսինքն՝ բուն ասֆալտն իր նպատակին ծառայել է». Արթուր Դանիելյան

Sut Nikol» նախաձեռնության անդամները Նիկոլ Փաշինյանի ստերի մասին արվեստի գործերի մրցույթ են հայտարարել:

Միհրան Պողոսյանը վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում: ‹‹Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք  մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031