Օրվա լրահոսը

«Քաղաքական հայտարարություն եմ անում՝ իմ նախագծերը միտումնավոր մերժում են». Գեւորգ Պետրոսյան

«Սա արդեն 4-րդ դեպքն է: Կարծում եմ՝ սա կուսակցության դեմ չէ ուղղված, այլ իմ»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը

Նպատակը հենց Երեւանի աղճատված տեսքը վերականգնելն է եւ գեղագիտական տեսքի բերելը. «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց է սկսել։ Ինչպես քաղաքապետն էր նշել, իրենք նախատեսում են ոչ թե քանդել մանսարդները, այլ հակառակը՝ կառուցել նոր մանսարդներ, որը պետք է լինի, այսպես կոչված, քաղաքի հինգերորդ ճակատը։ «Դրանով գեղեցկանում են քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում։ Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,- պարզաբանել

Ըստ Արման Թաթոյանի՝ կեղծ լրատվության դեմ պայքարում ԱԱԾ-ին ներգրավելը ճիշտ չէ

Համապատասխան մարմինները պետք է աշխատեն, մենք գործակցում ենք ոստիկանության եւ դատախազության հետ

Կեղծ լուրերի հիմնական նպատակը հասարակական կարծիքն իշխանությունների դեմ տրամադրելն ու դրանից քաղաքական օգուտներ քաղելն է. «Հայկական ժամանակ»

Այո, խոսքի ազատությունը երաշխավորելն ու զուգահեռաբար քարոզչական մանիպուլյացիաների դեմ պայքարելն իսկապես բարդ գործ է, որովհետեւ սահմանը շատ նուրբ է, եւ շահարկումների հնարավորությունները մեծ են (շահարկումներն, ի դեպ, սկսվեցին վարչապետի ելույթից հաշված րոպեներ անց)։

ՄԻՊ. «Քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն ունի ոչ թե վարչապետը, այլ դատախազը

Արման Թաթոյանի խոսքով՝ գուցե վարչապետն այլ իմաստով է ձեւակերպել իր նախադասությունը, բայց ինքը չի կարող Փաշինյանի փոխարեն ստուգաբանել վերջինիս գրառումը

ԼՂ հիմնահարցի կարգավորման համար հիմքեր առկա են. Մարիա Զախարովա

Այդ համատեքստում անդրադառնալով Հայաստանում քաղաքական ղեկավարության փոփոխությանը՝ Զախարովան նշել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը տրամադրվածություն են ցուցաբերում շարունակել աշխատանքը՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը»,- ասել է նա:

Բալետարվեստի հայ արտիստներն ու քոլեջի սաները ֆուրոր են արել Վրաստանում

Օրերս Վրաստանում խորեոգրաֆ-դասատուների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Թբիլիսիի քաղաքապետի աջակցությամբ 6-րդ անգամ անցկացվեց Վախթանգ Չաբուկիանիի անվան խորեոգրաֆիայի միջազգային փառատոն-մրցույթը՝ 3 տարիքային խմբերում. 9-13, 14-18 եւ 19-25: Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Չինաստանի, Վիետնամի, Բելառուսի, եթե չենք սխալվում՝ 10 այլ երկրների մի քանի հարյուրի հասնող մասնակիցների թվում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի 23 սաներից 9-ը շահել են մեդալներ (ոսկե, արծաթյա

«Չի կարող լինել երկրորդ սորտի քաղաքացի. հանդուրժել չի նշանակում հավանել, այլ ընդունել, որ մարդիկ տարբեր են». Սվիտալսկու կոչը՝ ՀՀ-ում խտրականության մասին

Սվիտալսկին ասաց, որ մենք մշտական մարտահրավերներ ունենք մարդու իրավունքների առումով: Նա ասաց, որ 12 ամիսը քիչ ժամանակ է թվում, բայց փողոցներում մարդիկ իրավունք ունեն ակնկալելու փոփոխություններ: Նա ասաց, որ արդարադատության բարեփոխումները ԵՄ-ի համար կարեւոր են, բացի այդ, կան ոլորտներ, որոնք մեր օրակարգում բարձր տեղ չեն զբաղեցնում, խոսքը գենդերահավասարության, կանանց դերի բարելավման մասին է:

Արզիկ Մխիթարյանը՝ «Սասնա ծռերի» այցի մասին. «Չեմ կարծում, որ իրենց այցը կարող է ինչ-որ վճռական նշանակություն ունենալ մեր երկրի քաղաքական իրադարձությունների համար». «Ժողովուրդ»

Ես կարծում եմ, որ ուղղակի այցելություն է Արցախ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Արցախում լինելու, մենք որեւէ բան չենք կարող ասել։

Սպանության փորձ Մալաթիայում. ոստիկանները կասկածյալին բերման են ենթարկել բաժին

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել: Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու

Արմեն Աշոտյան. Մեզ համար կարեւոր է, թե ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում ի՞նչ ձեւակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը

Երեկ Բրյուսելում Մոգերինի-Մամեդյարով համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքները պետք ուշադրության արժանանան նաեւ Հայաստանում։ 1. Ինչպես մի քանի անգամ նշել եմ, նախապատրաստվում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, որը, կողմերի հավաստմամբ, կնախաստորագրվի հենց այս Եվրահանձնաժողովի օրոք։ Շեշտեմ, որ մեզ համար կարեւոր է, թե ի՞նչ ձեւակերպում է տրված Արցախի հիմնախնդրի կարգավորմանը եւ արդյո՞ք այն

Առանց դիմակի

«Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Մեսրոպ Մեսրոպյանի՝ «Առանց դիմակի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարների հերոսները Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդիկ են՝ առանց դիմակի, առանց կեղծիքի ու ձեւացման… Ինչպես նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Էդիկ Վարդանյանը՝ Մեսրոպի ամեն մի լուսանկար նման է մի արձակ ստեղծագործության՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, իմաստալից… Մենք հաճախ քողարկում ենք մեր հույզերը, մեր իրական էությունն

«Չհասկըցանք, յեքա պոյեզը էկավ, վարչապետը չկա՞». վարչապետին սպասելիս

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու է Գյումրի: Մեծ թվով գյումրեցիներ նամակները ձեռքերին այս պահին վարչապետին սպասում են Գյումրու կայարանում. նա գալու էր արագաշարժ գնացքով: Գնացքը ժամանեց, մարդիկ իրար խառնվելով գնացին ընդառաջ, սակայն նրանց տեղեկացրին, որ վարչապետը կգա կես ժամից, քանի որ նա իջել է լոկոմոտիվային դեպոյում: Վարչապետին սպասողներից մեկը ի սրտե նեղվեց,

Պատերազմի բռնկումն՝ ամենահավանական սցենար

Ալիեւը չի մոռանում Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելու հին գործելաոճը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նվիրատվությունը՝ ՔՊ-ին. «Ասացինք՝ դուք արեք, մենք էդ փողը կտանք, ու տվել ենք». «Հրապարակ»

Մարտի 25-ին պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի հաշվետվությունը՝ ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին։ Հրապարակված փաստաթղթի նվիրատվությունների բաժինն է ուշագրավ։ Ֆիզիկական անձանց կողմից իրականացված նվիրատվությունները կազմել են 81 միլիոն 420 հազար դրամ։ Նվիրատվությունների գումարների չափերը տատանվում են 100 հազարից մինչեւ 10 միլիոն դրամի միջակայքում, քանի

Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: Մինչ այդ վարչապետը ծանոթացել է երկաթուղային կայարանի գործունեությանը, որի ընթացքում, մասնավորապես, նրան են ներկայացրել տոմսերի վաճառքի համակարգը: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև կայարանի թանգարանում: Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի»

Թե ինչու Արտաշատի ԲԿ-ի տնօրենի ընտրություններում պարտվեց ՀԱԿ անդամ-ակտիվիստը

Մարզպետարանի պարզաբանումը անցկացված ընտրությունների վերաբերյալ

Կրակոցներ Երևանում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է

Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բավարար հիմքեր առկա չեն. ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ կազմերի ձևավորման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմերի ձևավորման վերաբերյալ հարցը: Այն քննարկվել է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի նիստում: Նույն հարցով Պաշտպանին է դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը: Քննարկումների շրջանակում ուսումնասիրության առարկա են դարձել ինչպես ՀՀ գործող օրենսդրությունը, այնպես էլ՝ ««Տնտեսական

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Անդրեաս Ֆոսկուլե. Գոհունակությամբ հետևում ենք Հայաստանում ընթացող գործընթացներին և պատրաստ ենք աջակցել ձեր երկրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական պարբերական փոխայցերն ու հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է երեկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ դա

Աննա Հակոբյանը մասնակցեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը նվիրված միջոցառմանը. VOA

Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 9000 մարդ ստանում է քաղցկեղի ախտորոշում, որոնցից շուրջ հարյուրը երեխաներ են, նշում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ԱՄՆ իր այցի շրջանակում մասնակցեց Վաշինգտոնում Մեդունի և City of Smile կազմակերպությունների միջոցառմանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ելույթ ունենալով քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը նվիրված ձեռնարկին՝ տիկին Հակոբյանը, ով Հայաստանում գլխավորում է «Իմ

Արմեն Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի և երկրորդ սենատի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի ու գերմանացի փորձագետների դերը Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև փոխգործակցության շարունակությունը ոչ միայն իրավական հարթության մեջ,

Պայմանական եւ իսկական հեղափոխականներ

Ցանկացած մարդու մեջ, անկախ նրանից, թե ինչով է նա զբաղվում,  ինչ դիպլոմ է ստացել, ինչ պաշտոններ է զբաղեցնում, կա թաքնված էություն, նրա հիմնական, խորը թաքնված «ես»-ը, որը կարող է գիտակցվել, բայց կարող է անգամ տվյալ մարդու համար անհայտ մնալ: Կան մարդիկ, որոնք հոգու խորքում գրասենյակային գիտնական են, կան մարդիկ, որոնք իրենց էությամբ լրագրող են, խուզարկու,

ԱՍԵԿՈՍԵ

Ձեր կենսագրության մեջ հետո կգրեք, որ լեգենդար Ժիրայր Սեֆիլյանի հետ  նկարվել եք: ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փողոցային առեւտուրը «վերականգնվում է»

Քաղաքապետարանի արգելքը 1-2 ամիս աշխատեց: Թեեւ, մեր նշած փողոցներում  4-5 հատվածներում էին փողոցային առեւտուր ծավալողները, բայց ենթադրվում է, որ այն վարակիչ կդառնա:

Հայաստանի դեմ ՄԻԵԴ դատավճռիռները 2018-ին. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն վիճակագրություն է ներկայացրել

Ինտերլակենի բարեփոխումների գործընթացը, որը սկսվել է 2010թ. և նպատակ ունի ապահովել ՄԻԵԴ համակարգի երկարաժամկետ արդյունավետությունը, դրական արդյունքներ է տվել Հայաստանում: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 12-րդ ամենամյա զեկույցում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների կատարողականության վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ այդ ընթացքում Հայաստանում փակվել է 2073 առաջատար դատական գործ, որոնցում կարևոր

Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեյում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Մոնտերեյում մեկնարկած կանանց մրցաշարի առաջին շրջանում 6:1, 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Վիկտորիա Ռոդրիգեսի նկատմամբ: Երկրորդ շրջանում Մարգարիտան հանդիպելու է  իսպանուհի Գարբինյե Մուգուրուսայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հինգ տարի առաջ անգամ հեռախոս չունեի, հիմա ԱԺ պատգամավոր եմ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` նպատակասլացության եւ հաջողության հասնելու մասին Լավություն անելու դեպքում գործում է բումերանգի էֆեկտը Սիսակ Գաբրիելյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ իր բնորոշ գծերից մեկը մարդասիրությունն է, որ մայրիկից է ժառանգել: Ասում է՝ դա իրեն թե օգնում է, թե խանգարում, հատկապես հիմա, երբ արդեն ԱԺ պատգամավոր է: «Հիմա ով

«ԵԿՄ-ում «մանվելյան» ոճն ու բռնատիրությունն են շարունակվում». Կոռնիձորի Արո

Պատերազմի շատ մասնակիցներ մանդատից զրկված են, իսկ պատերազմից «դուրս» գտնվողները դարձել են մանդատավոր

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031