Լրահոս
Օրվա լրահոսը

Արզիկ Մխիթարյանը՝ «Սասնա ծռերի» այցի մասին. «Չեմ կարծում, որ իրենց այցը կարող է ինչ-որ վճռական նշանակություն ունենալ մեր երկրի քաղաքական իրադարձությունների համար». «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2019 12:45

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

– Տիկին Մխիթարյան, ինչպե՞ս են Արցախի իշխանությունները վերաբերվում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են Միասնության ավտոերթ անցկացնել Արցախում։

– Անկեղծ ասած, ես բոլորվին տեղյակ չեմ, Ձեր ասելով իմացա, ես չգիտեմ՝ ինչ նպատակ ունեն, ինչի համար են գալիս, դրա մասին որեւէ տեղեկություն չունեմ, ուստի չեմ կարող ասել։ Անկեղծ ասած, եթե իրենք հաշվի չեն նստում Արցախի իշխանությունների կարծիքի հետ, մտավորականության կարծիքի հետ, իրենք միշտ էլ գալիս են, իրենք ինչպես ցանկանում են, այդպես էլ անում են առանց կարծիք հաշվի առնելու։ Իսկ դուք երեւի շատ լավ գիտեք, որ սա առաջին անգամ չէ, որ գալու են, նախորդ ամիսներին էլ իրենք միշտ եկել են։ Ես չեմ կարծում, որ իրենց այցը կարող է ինչ-որ վճռական նշանակություն ունենալ մեր երկրի քաղաքական իրադարձությունների համար։ Ես կրկնում եմ, որ անգամ տեղյակ չեմ իրենց հայտարարության վերաբերյալ, թե ում են իրենք ինչ-որ կոչեր անում, ում են հորդորում, ես որեւէ բան չեմ կարող ասել։

– Տեսակետ կա, որ այս երթը կարող է կրկին լարվածություն առաջացնել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության շրջանում, քանի որ նման միջադեպ մեկ անգամ արդեն եղել է։ Դուք նման մտավախություն չունե՞ք։

– Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի առիթ կարող է լինել, որեւէ լարվածություն չի լինելու։ Ես կարծում եմ, որ ուղղակի այցելություն է Արցախ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Արցախում լինելու, մենք որեւէ բան չենք կարող ասել։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930