Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի դեմ ՄԻԵԴ դատավճռիռները 2018-ին. Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն վիճակագրություն է ներկայացրել

Ապրիլ 04,2019 23:59

Ինտերլակենի բարեփոխումների գործընթացը, որը սկսվել է 2010թ. և նպատակ ունի ապահովել ՄԻԵԴ համակարգի երկարաժամկետ արդյունավետությունը, դրական արդյունքներ է տվել Հայաստանում: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 12-րդ ամենամյա զեկույցում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների կատարողականության վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ այդ ընթացքում Հայաստանում փակվել է 2073 առաջատար դատական գործ, որոնցում կարևոր կառուցվածքային հարցեր կային: Սպասման մեջ գտնվող առաջատար գործերի թիվը (1248) հավասարվել է մինչև 2010թ.-ը եղած մակարդակին: Սպասման մեջ գտնվող գործերի ընդհանուր թիվը 2006թ. հետո ամենացածր մակարդակի վրա է, ասվում է զեկույցում:

2018թ. նոր բացված գործերի ընդհանուր թիվը 15 է, որը 2017 համեմատությամբ չի փոխվել: Սպասման մեջ գտնվող գործերի ընդհանուր թիվը 36 է (2017թ. համեմատությամբ ավելացել է 20%-ով): Փակված գործերի ընդհանուր թիվը 9 է (2017թ. այդ թիվը եղել է 4):

Զեկույցում նշվում է, որ 2018թ. ամենաշատ հայցի բավարարման դեպքեր են գրանցվել Ալբանիայի դեմ դատական գործերով (13,452,860 եվրո), նրան հաջորդում են Ռուսաստանը և Իտալիան: Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ սա չի նշանակում, որ պետությունը փաստացի ամբողջությամբ վճարել է այդ գումարը:

Հայաստանի դեպքում կատարվել է 195,940 եվրոյի հայցի բավարարման դատավճիռ (2017թ.՝ 106,665 եվրո):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930