Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արման Թաթոյանի՝ կեղծ լրատվության դեմ պայքարում ԱԱԾ-ին ներգրավելը ճիշտ չէ

Ապրիլ 05,2019 13:15

«ԱԱԾ-ի՝ որպես փակ կառույցի այս հարցում ներգրավվածություն չի կարող լինել, որովհետեւ կարող է խոսքի ազատությանը որոշակի վնաս հասցվել: Համապատասխան մարմինները պետք է աշխատեն, մենք գործակցում ենք Ոստիկանության եւ դատախազության հետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում կեղծ տեղեկատվության դեմ պայքար մղելու մասին ԱԱԾ-ին ուղղված հանձնարարականին, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա շեշտեց՝ համաձայն է վարչապետի այն դիտարկման հետ, որ խոսքի ազատության իրավունքը պետք է ամուր պաշտպանված լինի. «Միաժամանակ՝ մարդն ունի առցանց հարթակում անանուն մնալու իրավունք: Այլ է հարցը, թե անանուն մարդու գրառումը ինչ է պարունակում, օրինակ՝ սպառնալիք, բռնության կոչեր: Այս խնդիրը մեր ուշադրության ներքո է, որովհետեւ առավելապես կեղծ օգտատերերի կողմից են ատելության խոսք եւ բռնության կոչեր տարածքում»:

Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը նման բովանդակության գրառումները միշտ ուղարկում է Ոստիկանություն, բայց դա էլ արդյունավետ չէ, քանի որ «Ֆեյսբուք» սոցցանցի հայտնաբերման մեխանիզմներն արդյունավետ չեն:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ ֆեյքերի եւ կեղծ նորությունների դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հանձնարարականի մասին

Ուղիղ։ Արման Թաթոյանն այս մասին, թե արդյոք վարչապետն իրավունք ունի ցուցում տալ քրեական գործ հարուցել։ ՄԻՊ-ն անդրադառնում է նաեւ Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցին

Gepostet von Aravot am Donnerstag, 4. April 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930