Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿՄ-ում «մանվելյան» ոճն ու բռնատիրությունն են շարունակվում». Կոռնիձորի Արո

Ապրիլ 04,2019 22:50

«Երկրապահ կամավորականների միությունը» չի փոխել նախկին ոճը. այն առաջնորդվում է բռնապետական կեցվածքով եւ անձի իրավունքները ոտնահարմամբ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակցած «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Մանվելիզմի» շարունակությունն է…պատերազմի շատ մասնակիցներ մանդատից զրկված են, իսկ պատերազմից «դուրս» գտնվողները դարձել են մանդատավոր: Այս պատճառով էլ, չեմ կարծում, որ ԵԿՄ-ն կարող է համագումարին ընդառաջ՝ միավորել պատերազմի մասնակցածներին եւ ԵԿՄ-ն դարձնել պատերազմի մասնակիցների տուն»,-մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց Արա Խուդավերդյանը:

Նրա խոսքով՝ որոշ ԵԿՄ-ականներ «գաղտնի» եւ «կիսագաղտնի» հավաքներ են անում. «Տեսագրություններում պատերազմի չմասնակցած մեծ թվով անձանց եմ նկատել: ԵԿՄ վարչությունը ՀՀԿ-ի եւ Մանվելի վարչությունն է»: Արա Խուդավերդյանը տեղեկացրեց, որ ապրիլի յոթին տեղի կունենա ԵԿՄ համագումարը, որի ընթացքում նախատեսված է կառույցի նախագահի ընտրության հարցը: Ըստ Արա Խուդավերդյանի՝ թեկնածուների թիվ չկա, ազատամարտիկները կարող են ինքնառաջադրվել:

Մեր զրուցակիցը եւս ԵԿՄ նախագահի թեկնածու է. «Որպես թեկնածու կարող եմ ասել, որ իմ իրավունքները ոտնահարված են, որովհետեւ ԵԿՄ կազմկոմիտեն ինձ մանդատ չի հատկացրել: Նույն կերպ մանդատներ չեն տրվել այն հիսուն ազատամարտիկներին, որոնք իմ կողմնակիցներն են իմ պես ժամանակին դուրս են եկել ԵԿՄ-ից՝ տարաձայնությունների պատճառով: Այս ամենը չի բխում ժողովրդավարական գործելաոճից: Ես «մանվելյան» ոճով դուրս եմ մղվում: Եթե ԵԿՄ-ն հայտարարում է, որ 30 000 անդամ ունի, ապա նրանցից 10%-ին պարտավոր է մանդատներ հատկացնել: Նման պայմաններով անցկացվելիք համագումար չեմ ուզում ճանաչել»:

Հիշեցնենք, որ ԵԿՄ-ն նախկինում ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը, որի դեմ քրեական գործ է հարուցված:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930