Օրվա լրահոսը
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և
Նիկոլ Փաշինյանն ու Մամուկա Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Ենոքավանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու
Լրագրողը պնդում է, որ գյուղապետը սպառնացել է իրեն. նա էլ լրագրողին է մեղադրում՝ «մտել է գյուղ, չի թողնում աշխատենք»
Ո՛չ հարկ ենք կարում հավաքենք, ո՛չ ժողովուրդն է կարում հանգստանա: Տեսնում՝ վատանում են: Ժողովուրդն իմ կողքին է, չեմ հասկանում, թե նա ինչ է ուզում
«Եթե հիմա լինեին ընտրությունները՝ մենք ավելի շատ մանդատ կունենայինք». Էդմոն Մարուքյանը՝ «Առաջին դեմքից»
Այդ ընդդիմադիր ձայները, որոնք մենք մեծ հաշվով՝ չկարողացանք շատ տանել, հիմա կտանեինք: Իսկ այն ձայները, որոնք տարավ «Իմ քայլը», Փաշինյանը՝ զուտ իր անձնական վարկանիշի հաշվին՝ այլեւս երբեւէ, երբեք չեն կարող էլ տանել: Դա պատմական ցուցանիշ է, որ արձանագրվեց ու ավարտվեց:
Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն․ վարչապետին է ներկայացվել համայնքի զարգացման ռազմավարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և
«Ոստիկանն է ասել է, որ հարված է զգացել կրծքավանդակին». 2-րդ քր. գործը՝ ոստիկանի հանդեպ բռնության գործադրման առթիվ
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու դեպքի առթիվ եւս մեկ քրեական գործ է հարուցվել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի
Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում եւ պնդել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասածները
Վահան Շիրխանյանի փոխանցմամբ՝ ինքը հարցաքննվել է միայն այդ դրվագով, նամակի այլ կետերի առնչությամբ իրեն հարցեր չեն ուղղվել
Մատղաշ կաղամբով աղցան
Ջերմատներում աճեցված մատղաշ կաղամբներն արդեն հայտնվել են խանութներում, եւ գարնանային այս օրերին, երբ վիտամինների խիստ կարիք կա, թարմ կաղամբի աղցանն իսկականն է: Անհրաժեշտ մթերքները Մատղաշ կաղամբ- 1 գլուխ Կանաչ խնձոր, ցանկալի է «սիմիրենկո» տեսակի- 2 հատ Թարմ կանաչիների (մաղադանոս, սամիթ, համեմ)- կես փունջ Ընկույզ կամ արեւածաղիկի կամ դդումի մաքրած սերմեր- 2 ճաշի գդալ Մանանեխ (ցանկալի
Լոռու մարզում հնչած կրակոցների հանգամանքները պարզվում են
Մարտի 23-ին՝ ժամը 18.50-ին, Սպիտակի հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 22, 31 և 53-ամյա անձինք, որոնք ապրում են Լոռու մարզի Շենավան գյուղում: ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Շենավանից Շիրակամուտ գյուղ տանող ճանապարհի հարևանությամբ՝ դաշտում: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր
«Ես քո դասական ցավը տանեմ» – 2
Թավշյա հեղափոխությունից անցել է համարյա մեկ տարի: Հեղափոխականներից ոմանք իշխանություն են դարձել, պաշտոններ են ստացել, պատգամավոր են դարձել, իսկ ոմանք էլ ոչինչ չեն ստացել և մնացել են ձեռնունայն: Որովհետև պաշտոններն ու պատգամավորական մանդատներն այնքան շատ չեն, որ բավականացնեն բոլոր հեղափոխական ակտիվիստներին: Կյանքը ցույց է տվել, ցույց է տալիս և, կարծում եմ, առաջիկայում էլ ցույց կտա,
Ուսանողը բուհի շարժիչ ուժն է
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարում մագիստրոսական ծրագրի ուսանող Տաթև Դերզյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտություն ոլորտում գրավել է 2-րդ տեղը: Տաթևը մեզ հետ զրույցում պատմեց, որ վաղուց գիտեր մրցույթի մասին, բայց չէր մասնակցել, քանի որ մագիստրատուրայի առաջին կուրսում հնարավոր չէր, իսկ արդեն երկրորդ կուրսում իրեն մնում էր ներկայացնել
Մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Սա ևս մեկ առիթ է խոսելու տուբերկուլոզի ազդեցության մասին, ինչպես առանձին անհատի առողջությանը, այնպես էլ հասարակությանը և
ԵՎՐՈ-2020. Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան ընտրական հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով․ ffa.am
Ffa.am – Մարտի 23-ին` Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020 J խմբի ընտրական հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջև: Բոսնիայի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով: Գոլեր՝ Ռադե Կրունիչ, 33, Դենի Միլոշևիչ, 80 – Հենրիխ Մխիթարյան, 90+3, 11մ Զգուշացում՝ Էլդար Չիվիչ, 40 Մրցավար՝ Յակոբ Կելետ (Դանիա) Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական՝ 12. Իբրահիմ Շեհիչ, 2.
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման
Ինչպես Շարմազանովը դարձավ ԱԺ փոխնախագահ (ֆոտոշարք)
Շարմազանովը՝ իր հացադուլի ու Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ տեսնելու մասին
Օրվա կադրը․ եվրադեսպան Սվիտալսկին իր կնոջ ու գյումրեցի երիտասարդների հետ մաքրություն է անում
ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր անակնկալի է բերել գյումրեցիներին՝ իր կնոջ ու երեք աշխատակիցների հետ միանալով համապետական շաբաթօրյակին։ Մաքրություն անելիս նա գերադասել է գյումրեցի երիտասարդների ընկերակցությունը։ Նա Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի աշխատակազմի և կամավորների հետ մաքրել է «Լիլիթ» մանկապարտեզի և «Երիտասարդների տան» հարակից տարածքները։ Այս մասին տեղեկացանք
Մարտի 23-ին սևանցիները համախմբվեցին «Մաքուր Սևան» կարգախոսի շուրջ
Դեռևս փետրվար ամսին «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդես են եկել նախաձեռնությամբ, և մարտի 23-ին մտադիր են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Հայտարարությանը հետևեցին կոնկրետ գործողությունները, և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ը հայտարարվեց համապետական մաքրության օր`
Լոռու մարզում հնչել են կրակոցներ․ 3 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com
Shamshyan.com- Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է
Իսկ դո՛ւ, փրկության դուռը բախե՞լ ես (աբորիգենի աբսուրդ հուշերից)
Քրիստոսի ծնունդից մոտավորապես 2018 տարի անց աբորիգենների երկրում աննախադեպ խռովության ալիք բարձրացավ, քանզի հավիտենական ստերն անգամ երբևէ բացահայտվում են՝ պիտանելիության ժամկետը սպառելով: Պետության բոլոր դռները բաց էին մարդկանց առաջ, բայց հարցը լուծում չէր գտնում ոչ մի կերպ, որովհետև համատարած մի բազմություն քար էր շպրտում երկնքի ուղղությամբ՝ Հիսուս Քրիստոսի փրկությունը պահանջելով: Նրանք միաբերան վանկարկում էին՝ Հի-սո՛ւս՝
Ավտոլվացման կետից փախցված ավտոմեքենան հայտնաբերվել է
Մարտի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում ոմն Արայիկ Կորի փողոցում գործող ավտոլվացման կետից փախցրել է իր «Հոնա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան: Մարտի 6-ին, ժամը 01.10-ին, ավտոմեքենան սարքին վիճակում հայտնաբերվել էր Կորի փողոցի 16 հասցեի ավտոլվացման կետի մոտ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել
Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018 թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է,
Գաբրիել Սարգսյանը հանդես է գալիս Քաթարում
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դոհայում մասնակցում է շախմատի «3rd Sharjah Masters International Chess Championship-2019»-ին: Խաղացվել է մեկ տուր, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի անդամը հաղթել է հնդիկ մրցակցին: Այսօր երկրորդ տուրում Սարգսյանը խաղում է մեկ այլ հնդիկ շախմատիստի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկու մեդալ՝ մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում
Քաթարում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը օղակներով վարժության եզրափակչում վաստակել է 14,833 միավոր եւ նվաճել արծաթե մեդալ: Նրա թիմակից Վահագն Դավթյանը նույն վարժությունում արժանացել է բրոնզի՝ 14,825 միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տպավորություն չեմ ստացել, որ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ է Վահան Շիրխանյանի նամակին». պաշտպան
Ռոբերտ Քոչարյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանը նամակի մասին չի խոսել, չի էլ տեղեկացրել
Հիվանդանոցների ֆինանսական հաջողությունները չպետք է ստվերեն որակական խնդրահարույց կողմերը․ Արմեն Մուրադյան
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի և լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տարեկան հաշվետվությունը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ հիվանդանոցում 206 մահճակալով իրենց գործունեությունն են իրականացնում 14 կլինիկաներ:
Ռեստորատորները համաձայն չեն ծխելն արգելող օրինագծի բազում կետերի հետ. նախարարությունը 2 ամիս է` չի արձագանքում
Ռեստորանային բիզնես ծավալելը մարզում դժվար է, ոլորտի ներկայացուցիչներն ասում են՝ արտոնություններ են հարկավոր
2018 թ. Լոռու մարզում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք․ 63%-ով ավելի՝ 2017 թ. համեմատ
Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն: Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման
Երաժշտական ֆլեշմոբեր ու ծառատունկ՝ Երևանի ոռոգելի հատվածներում
Համապետական շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մաքրվում և նոր ծառերով են համալրվում Երևանի ոռոգելի տարբեր հատվածները: Երաժշտական և արվեստի դպրոցների հարակից հարթակներում էլ կազմակերպվել են երաժշտական ֆլեշմոբեր: Շաբաթօրյակ-ծառատունկին են միացել նաև ԱԺ պատգամավորները՝ իրենց ընտանիքներով: ԱԻՆ աջակցությամբ լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/621647994947545/?v=621647994947545 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության


















































