Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն չեմ ստացել, որ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ է Վահան Շիրխանյանի նամակին». պաշտպան

Մարտ 23,2019 19:24

«Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված հանգամանքներին այս պահին ծանոթ ենք մամուլի հրապարակումներից: Երեկվա դրությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ նման բան չեմ խոսել եւ տպավորություն չեմ էլ ստացել, որ նա ծանոթ է նամակին»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակին, ասաց Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ես էլ չասացի նամակի մասին, որովհետեւ ավելորդ տեղեկատվությամբ ծանրաբեռնվել չեմ ուզում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար, իսկ Վահան Շիրխանյանը Նորքի «զինված խմբի» գործով մեղադրյալներից է, եւ երկուսի պաշտպանն էլ Հայկ Ալումյանն է: Հարցին՝ «մասնագիտական շահերի բախում չկա՞», Ալումյանն այսպես արձագանքեց. «Հենց շահերի բախում նկատեմ, օրենքով սահմանված քայլեր կձեռնարկեմ: Այս պահին չկա, որովհետեւ տարբեր գործերով են մեղադրվում: Դա նույնն է, թե վիրաբույժը վիրահատի երկու անձանց, որոնցից մեկը մյուսին բաց նամակ է հղում»:

Ուղիղ։ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Gepostet von Aravot am Samstag, 23. März 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031