Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հնչել են կրակոցներ․ 3 քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Մարտ 23,2019 21:50

Shamshyan.com- Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից: Այս պահին գյուղ են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլ նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի քննիչները՝ մարզիչ քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի և Սպիտակի քննչական բաժնի պետ Փանոսյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Փաստի առթիվ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր․ օր․-ի 34-104 հոդվածի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հնչել են կրակոցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սպիտակի հիվանդանոցից վիրավորներից երկուսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031