Օրվա լրահոսը

Փաստաբանները սպառնում են կառավարության մոտ բողոքի ցույց անել եւ գործադուլ հայտարարել

Փաստաբան Մկրտչյանն առաջարկեց, որ ֆիննախի ներկայացուցիչներին հրավիրեն Փաստաբանների պալատի վարչական շենք՝ իրենց դժգոհությունները լսելու, իսկ թե ինչու հենց այդ վարչական շենք՝ նրա բացատրելով՝ պարսից Շապուհ Երկրորդի պես կփորձեն «իրենց հողի» վրա հարցերը լուծել: Դա յուրօրինակ ձեւ է՝ նրանց ճնշելու, ըստ փաստաբանի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ կատակեց՝ բա որ իրենց հողը հետները բերեն:

Բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին  անհայտ անձը մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին,

Հայկ Մարության. «Շենքերի արանքում «Տետրիսի» պես մի հատ շենք են ուզում կառուցել»

Քաղաքապետն անդրադառնում է Եկմալյան հասցեի իրացման գոտու բնակիչներին

«Հոսանք են միացնում ականջներին, ոտքերից կախում են, հեռվից կրակում  նրանց ուղղությամբ». ահազանգ բանտից

Ուկրաինական բանտում պահվող ազգությամբ երկու հայի կտտանքների են ենթարկում

Մարությանը մետրոյի 2 կայարանների ծրագրի մասին. «Կա հաշվարկ, որն արված է 1985 թվականին»

Քաղաքապետի անդրադարձը Արթուր Մեսչյանի հայտարարությանը

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւավճարներն ավելին են եղել

Երեւանի քաղաքապետը հայտարարում է՝ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւավճարների մասով կեղծիքներ են եղել

Վայքի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր: Գորիսի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 29-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկն ազդարարող համերգին: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ:   ՀՀ վարչապետի աշխատակազմ

«Դիվերսիա»՝ փաստաբանների դեմ. Փաստաբաններն ահազանգում են, որ նոր հարկի պատճառով կամ ստվեր են մտնելու, կա՛մ թանկացնեն ծառայությունները

Փաստաբան Կարեն Մեժլումյանը դժգոհեց, որ նախընտրական շրջանում մենակ ասում էին, որ միկրոբիզնեսն ազատված է լինելու հարկերից, ու խոսք չկար, որ դա ծանրանալու է փաստաբանների վրա: Նա ասաց՝ բա հեղափոխություն ինչի՞ եղավ, որովհետեւ նախկին իշխանությունները խաբում էին. «Մեզ չպետք է խաբեն: Հիմա խաբում են ֆիննախի այն մարդիկ, որոնք թավշյա հեղափոխության արժեքները չեն կիսում»:

Մարտի 1-ի գործը չի կարող անցնել-գնալ. այն սկզբունքային է հայ ժողովրդի համար. Փաշինյանի հարցազրույցը RBK-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել է կառավարության կառուցվածքի, Դավոսում ներդրողների հետ ունեցած հանդիպումների, Ռուսաստանից էներգետիկ կախվածության, Մարտի 1-ի գործի և այլ թեմաների մասին: «Մեզ համար կարևոր է հեռացնել ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող խոչընդոտները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաշվարկով՝ այժմ կառույցում կա առնվազն 80 խոչընդոտ: Մեր նպատակն է հեռացնել դրանք, եթե

Երկվորյակ եղբոր անձնագրով հատել է սահմանը

Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի եւ առանց պատշաճ թույլտվության, իր երկվորյակ եղբոր ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, «Բագրատաշեն»   սահմանային վերահսկողության բաժնի անցակետով որպես հետիոտն մեկնել է ՀՀ-ից: Նախկինում դատված Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է Մարտի 1-ի գործով քննության վերսկսումը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. սեպտեմբերին Հայաստան իրականացրած այցի վրա հիմնված զեկույցը: Այն կենտրոնացած է հիմնականում մարդու իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խավերի իրավունքների և մարդու իրավունքների՝  նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում կանայք շարունակում են ցածր ներկայացվածություն ունենալ

Դավիթ Անանյանից բացի այլ պաշտոնյաներ էլ կհրավիրվեն խորհրդարան. Լիլիթ Մակունց

«Եթե մենք չունենք լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ, ապա այդ խնդիրներն այդպես էլ կմնան»

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի ամսաթիվ այս պահին չկա». Յոհաննես Հաան

«Ենթադրում եմ, որ մինչեւ եվրոպական խորհրդարանի ընտրությունները(տեղի կունենան 2019թ.-ին) չեն լինի այդ առումով նախաձեռնություններ»

Ավագանին մերժեց ե՛ւ «Տաշիրին», ե՛ւ «Քոֆիսթորին»

«Տաշիր գրուպ»-ին ավագանին ավտոկայանատեղի չտվեց

Չի բացառվում, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն փետրվարին

«Մենք շարժվում ենք առաջ, իսկ ժամկետները փորձում ենք համատեղել եւ համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»

Հայտնաբերվել են կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ. «Yong Gang»

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

«Ամերիաբանկին» ու «Էլիտ Պլազային» ավագանին մերժեց հրապարակում ավտոկայանատեղեր տրամադրել

Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ձայների գերակշիռ մեծամասնությամբ մերժվեց «Էլիտ Պլազա» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։ Նիստի քննարկման ժամանակ ավագանու անդամների մեծ մասը պնդում էին, որ «Էլիտ Պլազային» և «Ամերիաբանկին» ավտոկայանատեղեր չի կարելի տրամադրել Շահումյան հրապարակում: «Էլիտ Պլազայի» տնօրեն Դավիթ Մկոյանը հրավիրվել էր քննարկմանը, սակայն, նրա հիմնավորումներն էլ «չանցան», ավագանու

Փաշինյանը՝ ԵՄ հանձնակատարին. Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում

Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ

Թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանություն

Հայաստանի ծերացող ու Չեխիայի և Լեհաստանի՝ օր օրի երիտասարդացող մարզային քաղաքները (Ֆոտոշարք)

Հունվարի 12-19-ը «Կրթության և երիտասարդության ոլորտներում միջսեկտորային համագործակցություն» թեմայով ուսումնական այցի շրջանակներում, որին մասնակցում էր Հայաստանի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանի գլխավորությամբ, առիթ ունեցանք լինելու Չեխիայի Կարվինայի շրջանի Կարվիանա, Թեշին ու դրանց սահմանակից Լեհաստանի Ռիբնիկ, Յաշտժեբի Զդռոյ (Jastrzębie Zdrój) քաղաքներում։ Նշենք, որ ուսումնական այցին պետական պատվիրակություններ կային նաև Վրաստանից

Մոսկվայում հայ ոստիկաններին կամավոր ներկայացել են 4 հետախուզվող

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՔՀԳՎ և ԵՔՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 27-ին, ժամը 01.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1975 թ. ծնված Կարեն Ե.-ն, որը 2017թ. ապրիլի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն

ՎՏԲ-ն՝ կողոպուտի փորձի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Մենք լիովին աջակցում ենք իրավապահներին: Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը: ՎՏԲ-Հայաստան

Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից կազմում է 14 մլն դրամ. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահի եկամուտները անցած տարի կազմել են 23 մլն դրամ

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+4°C, որը 3-4 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-310C, առավելագույնը` +20…+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է

Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ

Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք հասանելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները: «Բյուջեն

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ., և կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի

2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%. Կենտրոնական բանկ

2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031