Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մարությանը մետրոյի 2 կայարանների ծրագրի մասին. «Կա հաշվարկ, որն արված է 1985 թվականին»

Հունվար 29,2019 21:02

Հունվարի 24-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր ասուլիսին հայտարարեց մետրոպոլիտենի 2 նոր կայարաններ կառուցելու մասին, որ Երեւանի մետրոպոլիտենի նոր կայանների կառուցման ծրագիրն են արդեն ուզում սկսել. «Խոսքը գնում է Աջափնյակի երկու կայարանների մասին: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավիթաշեն»:

Այնուհետեւ Civilnet.am-ը հարցում էր արել այս 2 կայարանների ծրագրի մանրամասների մասին, սակայն, Երեւանի քաղաքապետարանից վստահեցրել էին՝ «Այս պահին այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ 24.01.2019թ. տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչածները, չկան: Լինելուն պես դրանք կհրապարակվեն»:

Aravot.am-ն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ արդյոք դա  քաղաքային իշխանությունների կողմից պոպուլիստական հայտարարությո՞ւն չէր, առանց որեւէ նախնական նախագծի եւ ֆինանսական հաշվարկի, հայտարարել, թե ծրագիրն ուզում են սկսել, սա, ըստ էության, միայն երազանք է՝ կարծես թե: Ի պատասխան ՝ Հայկ Մարությանը պատասխանեց. «Բացարձակ այդպես չէ: Կա հաշվարկ, որն արված է ուղղակի 1985 թվականին»:

Մեր դիտարկմանը՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ կարող էր այդ հաշվարկի հիման վրա հայտարարել մետրոյի կայարանների ծրագիր սկսելու մասին, Մարությանն այսպես արձագանքեց. «Մենք չենք ասում կառուցելու ենք, մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ: Կա աշխատանքային խումբ, որն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ»:

Մարությանը հավելեց՝ 2 կայարան միանգամից չի լինելու 2, 3 կամ 5 տարում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031