Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւավճարներն ավելին են եղել

Հունվար 29,2019 20:49

Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւավճարներին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, իր տեղակալներին անհամեմատ ավելի քիչ պարգեւավճարներ է տվել, քան Հայկ Մարությանը. օրինակ՝ Մարգարյանն իր տեղակալին 478 000 դրամով պարգեւավճար է տվել, իսկ Մարությանն իր տեղակալին՝ 956 000 դրամ:

Մեր հարցին ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ իր տրամադրած պարգեւավճարը, հարկերը հանած, կազմել է ընդամենը 600 հազար դրամ: Սակայն նախկինների գործելաոճի մասին Մարությանն այլ տեղեկատվություն փոխանցեց.ց«Նախկինները, բացի տարեվերջյան պարգեւատրումներից…  տարվա ընթացքում մոտ 287 միլիոն դրամի չափով պարգեւավճարներ են տրվել, որոնք թաքցվել են հանրությունից: Ավելին, դրանց տեղը հրապարակվել են այլ կարգադրություններ, այսինքն՝ մի կարգադրությամբ տրվել է պարգեւավճար, իսկ կայքում դրվել է նույն օրով, նույն համարի կարգադրությունը, բայց այնտեղ լրիվ ուրիշ բան է գրված: Եվ այսպիսով կեղծվել է հրապարակային մասը»:

Հայկ Մարությանը հստակեցրեց՝ Տարոն Մարգարյանի օրոք, դեռ միայն 2017 թվականին պարգեւավճարների թիվն ավելին է եղել, քան 2018-ի պարգեւավճարները. «Նախկին իշխանությունները ցույց են տվել ժողովրդին այն, ինչ իրենց կարծիքով պետք է իմանար ժողովուրդը, եւ ոչ մի բան ավել»:

Այսօր Մարությանի մամուլի խոսնակը հրապարակել է  այդ կարգադրումների լուսանկարները՝ նշելով. «2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է: Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տես՝ լուսանկարներում): Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները: Էստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, էդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձեւավորվել էն թյուր տպավորությունը, թե նախկինում պարգեւավճարներն «ավելի համեստ էին», քան հիմա»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե՝ հանրային դեմքեր, որոշ պատգամավորներ հորդորում են այդ մեծ չափի պարգեւավճարներ ստացածներին՝ գումարներն ուղղել հանրօգուտ որեւէ գործի, ասենք ՝ մանկատներին, Մարությանն այսպես արձագանքեց. «Անձնական հարցերը  ոչ մեկ ոչ մեկին չի կարող պարտադրել»: Այս ենթատեքստում Մարությանն անդրադարձավ նաեւ աշխատակազմի աշխատավարձերի չափին, նկատելով՝ հանրության  մի մասը գտնում է, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մի մասն այլ բան է ասում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031