Լրահոս
Օրվա լրահոսը

Երկվորյակ եղբոր անձնագրով հատել է սահմանը

Հունվար 29,2019 18:52

Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, առանց սահմանված փաստաթղթի եւ առանց պատշաճ թույլտվության, իր երկվորյակ եղբոր ՀՀ քաղաքացու անձնագրով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, «Բագրատաշեն»   սահմանային վերահսկողության բաժնի անցակետով որպես հետիոտն մեկնել է ՀՀ-ից:

Նախկինում դատված Ռ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  329 հոդվածի 1-ին մասով: Սույն  քրեական գործի քննությունը  Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի Վեդիի նստավայրից  տեղափոխվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031