Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարումը կապ չունի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հետ. «Ա1+»

Քննարկել ենք բոլոր թեր եւ դեմ կողմերը, եկել ենք ընդհանուր եզրակացության, որ ճիշտ կլինի մնալ Վանաձորի ավագանու կազմում, շարունակել այստեղ աշխատանքը, այդ թվում՝ իմ աշխատանքը ոչ միայն քաղաքական առումով:

Բնապահպանության նախարարություն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության պնդումները եւ տնօրինության մասին թափանցիկ ակնարկներն անընդունելի եւ անհեթեթ են

«Բնապահպանի տուն» նախաձեռնությանը բնապահպանության նախարարության համաձայնությամբ մոտ 15 միլիոն դրամ գումար է ստացել ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում, այլ ոչ թե արձանագրված եւ իրավապահ մարմիններին հանձնված ծառահատման դեպքը ակնհայտ կեղծ եւ իրականությունը աղավաղող տեղեկատվություն տեսքով տարածելու համար։

Բնակարանում հայտնաբերվել են բնակիչների դիերը

Հունվարի 7-ին, ժամը 15:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ս. Ս.-ի (ծնված 1961թ.) դին: *** Հունվարի

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ցույցերը ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ

Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անցկացվելու է արդար

Կարագանդայի միջադեպով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը հանձնվելու պատրաստակամություն է հայտնել

Եթե Ղազախստանի իշխանությունները ապահովեն իր անվտանգությունը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ծովագյուղի և Քուչակի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են

Queen ռոք խմբին նվիրված «Բոհեմական Ռապսոդիան» «Ոսկե գլոբուսի» է արժանացել

Բրիտանական աշխարհահռչակ Queen ռոք խմբին նվիրված «Բոհեմական Ռապսոդիա» կենսագրական ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանացել 2018 թ. լավագույն դրամատիկ ֆիլմ անվանակարգում:  Ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին  մարմնավորած դերասան Ռամի Մալեքն էլ դրամա ժանրում ճանաչվել է լավագույն դերասան: Ֆիլմի նկարահանումներն անցել են մի շարք խնդիրներով:  Ֆիլմի առաջին ռեժիսորը՝ Բրայան Սինգերը, նկարահանումներից հեռացվել է գլխավոր դերակատար Ռամի Մալեքի հետ կոնֆլիկտ

Զոհրաբ Մնացականյանը և Ղազախստանի արտգործնախարարը քննարկել են Կարագանդայում ստեղծված իրավիճակը

Հունվարի 7-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ մաղթեց Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում:

Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հունվարի  7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ

Հարուցվել է քրեական գործ՝ Բռնակոթ գյուղում 51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն: Նախնական քննությամբ ՝ 2019 թվականի հունվարի

Լիբանանում ՀՀ դեսպանն այցելել է իրենց ծառայությունն իրականացնող հայ խաղաղապահներին

Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի

Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ավստրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Ավստրիայի արտաքին գերատեսչությունում

Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին (Enno Drofenik): Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Էննո Դրոֆենիկը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Պուտինը և Էրդողանը մտադիր են «շուտով» հանդիպել. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր են «շուտով» հանդիպել՝ քննարկելու Սիրիայից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերման հայտարարությունը։ Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա ընթացքում, սակայն կոնկրետ օր չի նշել: Թե՛ Ռուսաստանը և թե՛ Թուրքիան Սիրիայում ուժեղ ռազմական ներկայություն ունեն: Սիրիայից ամերիկյան զորքերը

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարարի հետ

Հունվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։ Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով

Ոստիկանները պարզել են մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը

Հունվարի 1-ին, ժամը 9.20-ին հիվանդանոցներից մեկից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, որը հայտնել, որ Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել: Ըստ տուժողի՝ հունվարի 1-ին, ժամը 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մի տղամարդ «Սուրբ Զորավար» եկեղեցու մոտ, ինչից հետո Պուշկին փողոցում ձեռքերով և ոտքերով

Ինտրիգնե՞ր Գյումրու դիահերձարանի շուրջ

Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հայտարարեց, որ ստուգումներ են կատարվել Գյումրու պաթոլոգիա-անատոմիական լաբորատորիայում ու արդյունքներն ուղարկվել են Շիրակի դատախազություն։ Մարզպետը նաև ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է զերծ մնալ կոռուպցիոն բնույթի արարքներից, սակայն որոշ հիմնարկների ղեկավարներ մատների արանքով են նայում։ Իսկ մարզային իշխանությունը, ըստ Կարեն Սարուխանյանի, պայքարելու է կոռուպցիայի դեմ, այս

Ոստիկանությունը պարզաբանում է

Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տարածել է մի տեսանյութ, ըստ որի «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր: Հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն, որ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում հատվել են 15 տարբեր տեսակի ու տրամագծի թաց կանգուն ծառեր: Դեկտեմբերի 28-ին ոստիկանության

ՄԻԵԴ-ը հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին Սամվել Մայրապետյանի գործով

Սույն թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են: Հունվարի 3-ին, այսինքն` ընդամենը մեկ օրվա ընթացքում,

Դիտավորությամբ մեկ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 21:55-ին,  «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վիրավորում` ճարպոնի արտանկումով, ներքին և ստամոքսային արյունահոսություն» մարմնական վնասվածքներով, «Սևան ԲԿ» ՓԲԸ  է տեղափոխվել Սևան քաղաքի՝ 1998 թվականին ծնված

Ղազախստանի հանձնակատարը անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը.

Արման Թաթոյանը հարցը քննարկել է Ղազախստանի գործընկերոջ հետ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մառախուղ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք: Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի  Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում

Փայլակը հաղորդակցվում է անգլերեն

Չնայած նրան, որ Փայլակը երաժշտության գիտակ չէր, բայց փորձում էր իր երաժշտական ճաշակը բարձրացնել` շփվելով դասական երաժշտության հետ: Պարբերաբար հաճախում էր օպերային ներկայացումների և սիմֆոնիկ երաժշտության համերգների: Երբեմն, երբ մենակ էր մնում տանը, հեռուստատեսությամբ դիտում էր օպերային ներկայացումներ կամ ռադիոյով լսում էր դասական երաժշտություն, իսկ երբ գիշերները քունը չէր տանում, միացնում էր ռադիոընդունիչը, ականջակալները հագնում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ

Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

Բոլոր նրանք ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա նկատել։ Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է

Վերջին 6 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 233 մեքենա

Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար: Իսկ Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր

Սպանություն Բռնակոթում

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է

Չեմ բացառում՝ 2020- 2021-ին Հայաստանը գոյացած պարտքը մարի ենթակառուցվածքների կամ քաղաքական զիջումների տեսքով. Վահե Դավթյան

էներգետիկ ոլորտի փորձագետը՝ սահմանին ռուսական գազի սակագնի թանկացման մասին

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031