Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 6 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 233 մեքենա

Հունվար 07,2019 13:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար:

Իսկ Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 233 տրանսպորտային միջոց, որոնցից 206-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:

Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանություն


        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել