Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Բռնակոթ գյուղում 51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ

Հունվար 07,2019 16:15

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:

Նախնական քննությամբ ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի թիվ 12  փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված բնակիչը՝ խոհանոցային դանակը մոտեցրել է հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի  պարանոցին և վնասել այն:

Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է 51 ամյա տղամարդուն, որից հետո՝ մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել է հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան  զրկելով կյանքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 22 ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ:

Դեպքի վայրից վերցվել և առգրավվել է հանցագործության գործիք դանակները:

Նշանակվել է դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031