Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները պարզել են մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը

Հունվար 07,2019 15:11

Հունվարի 1-ին, ժամը 9.20-ին հիվանդանոցներից մեկից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «գանգուղեղային վնասվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, որը հայտնել, որ Ազատության հրապարակում ծեծի են ենթարկել:

Ըստ տուժողի՝ հունվարի 1-ին, ժամը 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում մի տղամարդ «Սուրբ Զորավար» եկեղեցու մոտ, ինչից հետո Պուշկին փողոցում ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառել վնասվածքներ, հետո երբ ինքը եղել է գետնին ընկած, բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 850 ԱՄՆ դոլար, 160.000 դրամ և բջջային հեռախոս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածք է պատճառել 1976 թվականին ծնված Թադևոս Հ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031