Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Քրիստ Մարուքյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարումը կապ չունի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հետ. «Ա1+»

Հունվար 07,2019 21:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարումը կապ չունի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հետ:

«Որոշումը միանձնյա չի եղել»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Քրիստ Մարուքյանը՝ հավելելով, որ կուսակցության ներսում քննարկումների արդյունքում է կայացվել որոշումը:

«Քննարկել ենք բոլոր թեր եւ դեմ կողմերը, եկել ենք ընդհանուր եզրակացության, որ ճիշտ կլինի մնալ Վանաձորի ավագանու կազմում, շարունակել այստեղ աշխատանքը, այդ թվում՝ իմ աշխատանքը ոչ միայն քաղաքական առումով: Եվ ԱԺ-ում ունենալով 18 հոգանոց խմբակցություն, քանի որ բոլորն էլ պատրաստված, ճանապարհ անցած մասնագետ մարդիկ են, եւ իմ ներկայությունը մեծ հաշվով ոչ շատ բան ավելացնելու էր, ոչ շատ բան պակասեցնելու, դրա համար տարբեր հարցեր քննարկելու արդյունքում եկանք նրան, որ ճիշտ կլինի իմ աշխատանքը շարունակել քաղաքապետարանի ավագանու կազմում»,-ասաց Մարուքյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել