Օրվա լրահոսը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը

Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Կոտայքի մարզպետարան

Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին: Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում: Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես

Հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը

Սույն թվականի հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Մրգաշեն համայնքի ղեկավար Արամայիս Արամյանը: Հուլիսի 17-ին համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Կոտայքի մարզպետարան  

Դրոշմապիտակավորվող ապրանքների ցանկը վերանայվում է. Պարզաբանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը (տեսանյութ)

Օրերս խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Դրանք վերաբերում են ապրանքների դրոշմավորման  համակարգին: Կառավարությունն առաջարկել էր որոշակի խումբ ապրանքների համար՝ շոկոլադե սալիկներ, կարագ, կաթնամթերքի որոշ տեսակներ, սահմանել չդրոշմավորման շեմ: Կառավարությունն առաջարկում էր մինչեւ 50 գրամ քաշով ապրանքները չդրոշմավորել: Պատգամավորներն առաջարկել են շեմ սահմանել մինչեւ 150 գրամը: Քննարկումների արդյունքում որոշվել է շեմ սահմանել 100 գրամը: Ի դեպ, Հայաստանում

Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին.  ՀՀ ԱՆ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից: Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն

Անձնական ամբիցիա՞, թե՞ բացահայտման բեմականացում

«Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրենը դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտե՝ Կարեն Շահբազյանի դեմ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե` իր եւ ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու դիմում-բողոքով: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հրաշք այգի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ավետիսյանը: Գործարարն իր եւ իր ղեկավարած ընկերության գործարար համբավին

Երկու արտասահմանցի տարբեր մարզերում փող են գաղտնի հափշտակել

Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն ու դրամարկղից փող հափշտակել։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից: IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են փոխանցման ուղարկման և վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը և հաճախորդների համար ցածր սակագները: IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմանները․ արագություն՝ փոխանցումը հասանելի է ստացողին

Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան, սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն բարիք: Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժեւորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում: Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը

Ոստիկանները հաճույքով ակնդրում են եկեղեցուն սպառնացողների գործողություններին. «Իրատես»

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցները, ըստ երևույթին, այնքան են տարվել «նոր» Հայաստանում տիրող «սիրով ու հանդուրժողականությամբ», որ մոռացել են, թե ինչ ասել է բանականություն, սեր, համերաշխություն, բարություն և այլն: Նրանց գործողությունները գնալով անտանելի են դառնում, հատկապես այն դեպքից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին վեհափառին՝ թույլ չտալով նրան տեղաշարժվել: Թե ինչ է վերջիններիս

Արամ Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ոչ մի ուժ «50+1» ձայն չի հավաքի». «Իրատես»

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո երեկ՝ հուլիսի 16-ին, Երևանի ավագանու նիստ էր գումարվելու՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով: Երեք խմբակցություններից միայն «Երկիր ծիրանին» էր թեկնածու առաջադրել՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, «Հանրապետականն» ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել ու չէին ներկայացել նիստին: Նիստը չկայացավ: Դեպքերի նման զարգացումը, ըստ երևույթին, կհանգեցնի նրան, որ Երևանի ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Թե որ

ԱՍԵԿՈՍԵ

Ոստիկանությունը ձերբազատվել է կոռուպցիայից: ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆ  

Դարձյալ «մղձավանջի» եւ «դրախտի» մասին

1917 թվականին իշխանության եկած ռուս բոլշեւիկների համար ցարական ռեժիմը «մղձավանջ» էր, իսկ նրանք եկել էին «մեկ, առանձին վերցրած երկրում» դրախտ սարքելու: 1956 թվականին Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի կառուցած սոցիալիզմը բավականին սխալ սոցիալիզմ էր, որում «անձի պաշտամունք» կար, իսկ նա «մարդկային դեմքով» սոցիալիզմ է կառուցելու: Բրեժնեւի ժամանակ դատապարտվում էր Խրուշչովի «վոլյունտարիզմը», Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնեւի «լճացումը», իսկ

Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով 

Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են  97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում  կազմում է  290 մլն.խ.մ: Դեռևս ձմեռվանից, ելնելով եղանակային պայմաններից, ակնհայտ էր, որ տարին ջրասակավ է լինելու և ոռոգման  համակարգը պետք է գործի մեծ լարվածության պայմաններում: Իսկ վերջին  օրերի

«Շատերն իմ տարիքում հեռանում են ֆուտբոլից պատվո արարողակարգով»: Ռոնալդուի առաջին խոսքերը «Յուվենթուսում»

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է հարցին, թե ինչ կասի 33 տարեկանում այլ ակումբ տեղափոխվելու մասին: «Դա կարիերայի մեծ մարտահրավեր է: Շատերն իմ տարիքում հեռանում են ֆուտբոլից: Երջանիկ եմ խաղալ այսպիսի մեծ ակումբում: Շնորհակալություն «Յուվենթուսին» այս հնարավորության համար», – ասել է Ռոնալդուն: Պորտուգալացին «Յուվենթուս» տեղափոխվել է 112 միլիոն եվրոյով: Քառամյա պայմանագրով նրա տարեկան աշխատավարձը 33

Խոսրովի անտառին շնորհված Հատուկ պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմը երկարաձգվել է

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2018թ. հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստում որոշել է երկարաձգել Հատուկ պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմը Եվրոպայի 20 տարածքների, այդ թվում Խոսրովի արգելոցի համար: Դիպլոմի գործունեությունը երկարաձգվում է 10 տարով՝ մինչև 2028 թ. հուլիսի 10-ը: Նախարարների կոմիտեն նաև ներկայացրել է որոշ հանձնարարականներ՝ Հայաստանի իշխանությունների համար: Դրանցում, մասնավորապես խորհուրդ է տրվում. Որպես կառավարման նոր

Իջեւանում 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելով՝ փախուստի է դիմել

25-ամյա վարորդին դատում են 2 հոդվածով

«Ծառայությունն իր ողջ գործիքակազմով պայքարելու է հովանավորչական ցանկացած դրսևորման ուղղությամբ»

2018թ. հուլիսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցած խորհրդակցությամբ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ամփոփեց ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների կողմից 2018թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, որին մասնակցում էին կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների պետերը: Բացելով խորհրդակցությունը՝ ծառայության պետն առաջարկեց համառոտ ներկայացնել կարևորություն ներկայացնող իրավա-կազմակերպչական միջոցառումները,

«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատվելու դիմում կներկայացնի

Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը դիմել է Էրդողանին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները: Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նկատել է տվել, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին՝ վշտակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Նորին Սրբության գրության մեջ ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր զորակցությունն ենք բերում Ձեզ և մեր եղբայր վրաց ժողովրդին՝ խորին ցավակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում վթարի հետևանքով զոհվածների

Հոգին ավանդեց հայրենիքում․ քիչ առաջ Գյումրիում մահացավ մեծ բարերար, ամերիկահայ բժիշկ Օյունջյանը

Քիչ առաջ  մահացել է ամերիկահայ մեծ բարեգործ Հովհաննես Օյունջյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Նա մի քանի օր է՝ գտնվում էր այս հիվանդանոցում, երկարատև խրոնիկ հիվանդություն է ունեցել։ Հիշեցնենք, որ նա ընդամենը երեք օր առաջ իր ծննդյան 98 ամյակին Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն արեց այս քաղաքում՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Բժիշկը

ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած փորձագետներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարպերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին,

Լոռու մարզի համայնքներից միայն չորսն ունեն անասնաբույժներ

Լոռու մարզում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված են 69.302 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: Անասունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 12.000-ով: Նվազում է նկատվել նաեւ մանր եղջերավոր կենդանիների շրջանում: 2017 թվականին մարզում հաշվառված են եղել 35.167 գլուխ մանր եղջերավոր անասուններ, այս տարի դրանց թիվը հասել է 25.435-ի: Այս մասին այսօր մարզպետարանում հրավիրված աշխատանքային

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարության ծրագրերի իրականացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

Ո՞վ է Փարիզում հոգացել ԿԳ նախարարի ծախսերը

Գերատեսչությունը պատասխանել է Aravot.am-ի հարցմանը Մայիսի 23- 25-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին եւ 5-րդ քաղաքականության ֆորումին, սակայն վարչապետի որոշումը Արայիկ  Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին, եղել է հունիսի 15-ին: Որոշման մեջ նշված է. «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018

Վալերիյ Օսիպյանը սպայական կոչումներ է հանձնել մի խումբ ոստիկանների

Հուլիսի 16-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների: Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ: Վալերիյ Օսիպյանը նաև հույս հայտնեց, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930