Լրահոս
Օրվա լրահոսը

Դրոշմապիտակավորվող ապրանքների ցանկը վերանայվում է. Պարզաբանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը (տեսանյութ)

Հուլիս 17,2018 12:15
akciz

Օրերս խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Դրանք վերաբերում են ապրանքների դրոշմավորման  համակարգին: Կառավարությունն առաջարկել էր որոշակի խումբ ապրանքների համար՝ շոկոլադե սալիկներ, կարագ, կաթնամթերքի որոշ տեսակներ, սահմանել չդրոշմավորման շեմ: Կառավարությունն առաջարկում էր մինչեւ 50 գրամ քաշով ապրանքները չդրոշմավորել: Պատգամավորներն առաջարկել են շեմ սահմանել մինչեւ 150 գրամը: Քննարկումների արդյունքում որոշվել է շեմ սահմանել 100 գրամը: Ի դեպ, Հայաստանում դրոշմապիտակավորվում են միայն ներքին`ներհանրապետական սպառման ապրանքատեսակները: Խնդիրը`ստվերային շրջանառությունը կանխելն է: Արտահանվող ապրանքները չեն դրոշմապիտակավորվում: Նախնական փուլում դրոշմապիտակները պատվիրում եւ պատրաստում էր պետությունը, փոքր գնով տրամադրում տնտեսվարողներին, հետագայում, հարկային պարտավորությունները կատարելիս, հաշվանցում էին: Այժմ դրոշմապիտակների ողջ ծախսը պետությունն իր վրա է վերցրել:
Ո՞ր ապրանքներն են դրոշմապիտակավորվում, ի՞նչ է դա տալիս գործարարին, պետությանը, սպառողին, ի՞նչ խնդիրներ են առաջանում գործընթացում`Aravot.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Մանրամասները`տեսանյութում.

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031