Օրվա լրահոսը

Որոշում են կայացրել դիմել ոստիկանության պետին՝ ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Հունիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Օրակարգում ոստիկանության մեկ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութի ու դրա վերաբերյալ եզրակացության քննարկումն էր։

«Հա, ցավդ տանեմ, դու էլ իմ ախպերն ես, իմ ընկերն ես, մի արի առաջ». Հրաչյա Հակոբյանը ոստիկանի հետ ունեցած միջադեպ պատմեց

Հարցին՝ այն, որ դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն եք՝ աներձագն եք, կաշկանդո՞ւմ է դա ձեզ՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ ոչ, չի կաշկանդում. «Ես ավելի շատ պատասխանատվություն չունեմ՝ այդ փաստից ելնելով: Եթե ես ԱԺ-ում աշխատում եմ, արդեն իսկ մեծ պատասխանատվություն եմ կրում բոլորի առջեւ, ինքս իմ առջեւ: Ես ինքս ի՛մ առջեւ եմ պատասխանատու՝ ելնելով նրանից, որ բարեկամական կապի մեջ եմ վարչապետի հետ»: Նա ասաց, որ պատասխանատու է իրեն զգում իր ընտրողների առջեւ, խնամի-ծանոթ-բարեկամից ոչ պակաս:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել

Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք: Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի առաջնորդ, մեծ կամքի տեր, նպատակասլաց անհատականություն պարոն Փաշինյան: Մարդ, ով հանձն առավ փրկելու մեր վտանգված պետականությունը, վտանգված ազգային արժեքները, մշակույթը, տնտեսությունը, բնությունը, ով մեկնարկեց մեր երկրի ապագաղութացման գործընթացը: Այն համահայկական ուրախությունը, փրկության հույսը, որը  Դուք մեզ շնորհեցիք, անշուշտ, պետք է ունենա իր ցանկալի շարունակությունը, և այդ հաղթական, արգասաբեր շարունակությունն էլ մեր

Հարուցվել է քրեական գործ՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում խուզարկության արդյունքներով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊ ընկերության հաշվապահի կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված տվյալներն

Զոհրաբ Մնացականյան. «Կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար»

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ հանձնակատար Հան, Նախևառաջ, իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում նախարար Վլադիմիր Մակեյին ջերմ ընդունելության և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար։ Շատ ուրախ եմ վերադառնալ Մինսկ, որը հայտնի է իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ սիրալիրությամբ։

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին

«Սեյրան Սարոյանը թող գնա մտածի, որ իր հետեւից էլ են գալու… չե՞ն իմացել, թե տուշոնկաները որտեղ են գնում, լավ էլ իմացել են». ՊՆ խորհրդական

«Սեյրան Սարոյանը հիմա չքմեղացած փորձում է, որ արդարանա, փորձում է բռնադատել Մանվել Գրիգորյանին, փորձում է գնահատականներ տալ՝ առանց հասկանալու եւ տրամաբանելու, որ նախաքննություն է գնում: Դատ ու դատաստան կլինի, վճիռ կհրապարակվի, նոր կասես քո ասելիքը: Բա որ հանկարծ Մանվել Գրիգորյանը քեզ լսի ու քո մասին ցուցմունքներ տա, չէ՞ որ բոլորս գիտենք, որ փոխկապակցված եք դուք երկուսով»:

Արցախի ԱԺ պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հունիսի 22-ին ներկայացրել են հրաժարականի դիմումներ: «Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի

Դադարեցվել է Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջին նիստի արդյունքները

Հունիսի 21-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմը ներկայացված էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ։ Սա Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստն էր՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի

Խարդախությամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 200 մլն. դրամ՝ պարարտանյութի բաշխման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել` պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Արագածոտնի մարզային քննչական

Լեհահայ նկարիչ. «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում». (Ֆոտոշարք)

Լեհաստանում ճանաչված հայազգի նկարիչ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը մի քանի աջակիցների հետ միասին Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջազգային պլեներ: Այս տարի մասնակիցները Լեհաստանից էին, Լիտվայից, Հայաստանից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից: Աշխատանքները ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում: «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում, այն ակնկալիքով, որ հաջորդ անգամ էլ հնարավորություն կունենան

Արշալույսում ցանկանում են գահընկեց անել գեներալ Մանվելի գյուղապետ եղբորորդուն

Վաղը Զարզանդ Գրիգորյանի դեմ բողոքի ցույցեր կսկսվեն

7-ամյա երեխան հիվանդանոցում մահացավ

Հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 7-ամյա Վաչագան Մեսրոպյանին, ում մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց: Հունիսի 21-ին, ժամը 5.30-ին, Վ.Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն

Լիտվայում ՀՀ դեսպան. «Լիտվայում կան հայկական խորն արմատներ»

Հայաստանում վերջին զարգացումների, այդ երկրի յուրահատուկ պատմության և մշակույթի, ինչպես նաև հայ-լիտվական հարաբերությունների առանձնահատկությունների ու տեղական համայնքի կյանքի մասին «ԷՆ»-ին պատմում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Վանիկի Մկրտչյանը:   Հարց. Պրն դեսպան, Հայաստանում ծավալված վերջին իրադարձություների և այսպես կոչված «թավշյա հեղափոխության» լույսի ներքո չեմ կարող Ձեզ չհարցնել, թե ինչպես

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Բուլղարիայի ռազմական կցորդին

Հունիսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Փոխգնդապետ Կոմիտովը գեներալ-մայոր Դավթյանին է փոխանցել Բուլղարիայի զինված ուժերի հրամանատարության շնորհավորանքները և լավագույն մաղթանքները զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:  

«Այսօր վայ-մանվելներ կան, որ ընկած եզի վրա՝ դանակով ուզում են կաշին քերթել». Վարդան Ավետիսյան

ՊՆ պաշտոնյան Մանվել Գրիգորյանի հետ կապված ասաց. «Մի մութ անտառ կա, մենք էդ անտառի հետեւից պիտի գնանք: Մենք չպետք է սահմանափակվենք այդ հսկա կաղիններով: Կաղինների կողքին կան նաեւ սոճիներ, բարդիներ, թփեր, մոշի քոլեր, պիտի քոքից պոկել, արմատախիլ պետք է անել, որպեսզի էս ազգը այս զարթոնքը լիարժեք կարողանա ըմբոշխնի»:

Ինչո՞ւ «Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանն ու Գեւորգ Իրիցյանն ազատ չարձակվեցին

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Թամրազյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ կալանքը համատեղելի չէ այդ փաստի հետ

Արայիկ Հարությունյան. «Փորձում ենք համակարգը վերակենդանացնել, որ սկսի աշխատել, ոչ թե ձեռքով ղեկավարվի»

Քանի որ տասներկուամյա կրթությունն օրենքով պարտադիր է դառնում սեպտեմբերի մեկից, ու այլեւս իններորդ դասարանն ավարտած ու ոչ մի տեղ չսովորող երեխա չպետք է լինի, Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ԿԳ նախարարությունը նախապատրաստվում դրան: «Կարծում եմ նախարարությունը վաղուց է նախապատրաստվել, բայց, իհարկե, թերություններ կգտնվեն: Հենց սեպտեմբերից, օրինակ, Արմավիրի մարզում անցնում ենք ներառական կրթության,

Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի հետքերով

Արմավիրի քաղաքապետի հավակնորդների անուններ են պտտվում`Արայիկ Աղաբաբյան, Ռուստամ Գասպարյան

ԿԳ նախարարը մեղադրեց նախորդներին. «Իսկ ինչո՞ւ 2015 թ կոմյունիկեն կյանքի չի կոչվել»

Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ այնուամենայնիվ ինչո՞ւ ելույթ չունեցավ Փարիզում, որտեղ վերջերս մասնակցում էր Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, չէ՞ որ դա հրաշալի հարթակ կարող էր լինել թավշյա հեղափոխություն ունեցած Հայաստանի միջազգային իմիջի բարելավման համար, քանի որ միջոցառմանը ներկա էին 48 երկրների տասնյակ նախարարներ: «Փարիզում դա իմ առաջին ճանաչողական այցն

Թե ինչպես է 164 դպրոցի օգնությունը հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում. Ինչ է պարզաբանում ՊՆ պաշտոնյան

Վարդան Ավետիսյանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմի օրերին՝ ամսի 8-ից սկսած, բանակի օգնությունների պատասխանատուն եղել է ԱԻՆ-ը, ոչ թե ՊՆ-ն եւ որպես պատասխանատու՝ կոնկրետ անուններ է տալիս՝ Մուշեղ Ղազարյան, Արթուր Աղաբեկյան:

Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը՝ «Անդիկը»

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա,

Արփինե Հովհաննիսյան. ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված

«Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաեւ միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», – նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Կարծում եմ՝ մյուս տարվա մարտ-ապրիլին հնարավոր կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Սերգեյ Բագրատյան

Ըստ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորի՝ ճաշակի հարց է իրենց կողմից հնչեցրած հայտարարությունը դրական կամ բացասական համարելը:

Բրոնոզյանի փորձագետները նշել են, թե ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել

էնն Մաեսթը ասաց, որ կարծում է, որ Լիդիանը կարող է բարձրացնել հանքարդյունաբերության նշաձողը Հայաստանում: «Ես նոր բաներ իմացա այստեղ գալով: Դուք բավական գործ եք անում, որ ես չգիտեի, որ անում եք: Կարծում եմ ամենամեծ խնդիրը դատարկ ապարների լցակույտում թթվային դրենաժը կանխելու տարբեր միջոցառումներ կիրառելն է, քանի որ նախկինում տպավորություն էր, թե պատրաստվում եք միայն «վատ» ապարը «լավ» ապարով կապսուլավորել, բայց դա այնքան էլ հեշտ չէ և ես ուրախ եմ տեղեկանալ, որ դուք տարբեր մեթոդներ եք կիրառելու և մենք կցանկանայինք տեսնել, թե ինչպես է դա աշխատում պրակտիկայում»:

Էդմոն Մարուքյան. Կարծում եմ, որ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրյանը ասելիք ունի ԱԱԾ-ին

Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցից ջնջված է, սակայն գործի նյութերում այն պետք է պահպանված լինի։ 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետական բյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ է փոշիացվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը 0.001 տոկոսադրույքով առանց գրավի 3.991.584.000 ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031