Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհահայ նկարիչ. «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում». (Ֆոտոշարք)

Հունիս 22,2018 19:15

Լեհաստանում ճանաչված հայազգի նկարիչ, Գդանսկի հայկական միության նախագահ Գագիկ Պարսամյանը մի քանի աջակիցների հետ միասին Հայաստանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է միջազգային պլեներ: Այս տարի մասնակիցները Լեհաստանից էին, Լիտվայից, Հայաստանից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից:

Աշխատանքները ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում: «Բոլոր նկարիչներն իրենց հետ մեծ սեր են տանում, այն ակնկալիքով, որ հաջորդ անգամ էլ հնարավորություն կունենան զգալու Հայաստանը»,-ասաց Գագիկ Պարսամյանը:

Տեղեկացրեց, որ նկարիչները եղել են Աղավնաձորում, Սիսիանում,Տեղերում, շրջել Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերով: Նրանք տասնմեկ օր ապրել են Հայաստանում, եւ ինչպես նշեց օտարերկրացի նկարիչներից մեկը, սրտով սիրում են մեր երկիրը:

Գագիկ Պարսամյանն ասում է, որ ամեն ինչ համահունչ էր հայաստանյան զարթոնքին, իսկ Սիսիանում եղած օրերը ամենածաղկայինն էին: Վկան՝ ծնված նկարները:

Միջոցառմանը ներկա էին ԿԳ նախարարը, Հայաստանում Լեհաստանի դեսպանը, Մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ ուրիշներ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ աշխատանքների մի մասը նկարիչները սիրով նվիրել են պատկերասրահին:

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը նշեց, որ պլեները կարեւոր էր նաեւ ճանաչված նկարիչների եւ ուսանողների հետ կապերի առումով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930