Օրվա լրահոսը
Քաղաքացիները ոստիկանության պետին են ներկայացրել իրենց հուզող հարցերը
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է քաղաքացիների
«Տաշիր»-ն է հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից
2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով: Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել և համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը: Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է «Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017թ.» զեկույցը. Հայաստանին նվիրված հատվածում մի շարք խնդիրներ են մատնանշվում
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Կրոնական ազատությունների վիճակը աշխարհում 2017 թվականին» ամենամյա զեկույցը՝ անդրադառնալով նաև Հայաստանին: Զեկույցում նշված է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուրն ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն, բացի այդ Սահմանադրությունը Հայ առաքելական եկեղեցին համարում է ազգային եկեղեցի: Միևնույն ժամանակ զեկույցը մատնանշում է մի շարք խնդիրներ՝ կապված կրոնական փոքրամասնությունների հետ: Մասնավորապես, փոքրամասնություն կազմող
Ինչո՞ւ է Տիգրան Մազմանյանի փաստաբանը կարծում, որ քրեական գործը շուտով կկարճեն
«Պատրաստվում ենք բարձրաձայնել Տիգրան Մազմանյանի հանդեպ կալանքի որոշում կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը»
Երեւանյան դպրոցի բակում օձ է հայտնաբերվել
Մայիսի 30-ին, ժամը 17:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող դպրոցի բակում օձ է նկատվում, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարաները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ
Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի դիրքորոշման մասին
Բարեգործության առիթով Հայաստան ժամանած երգիչ Էլթոն Ջոնը այցի ընթացքում նաև ինչ-ինչ հայտարարություններ էր արել եւ պատրաստակամություն հայտնել ԼԳԲՏ համայնքին օգնելու վերաբերյալ, ինչը որոշակի լարվածություն էր առաջացրել ու սոցցանցերում քննարկման առարկա դարձել: Այս առնչությամբ Եկեղեցու դիրքորոշումը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին։ «Մայր Աթոռն անցյալում առիթներ ունեցել
Հայտնաբերվել է Երևանում՝ Էլթոնի Ջոնի վրա հավկիթներ նետած տղամարդը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է
Ստամբուլի դատախազությունը Հայոց ցեղասպանություն վերաբերյալ վճիռ է կայացրել
Ստաբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել
«Կապանի ԼՀԿ»-ն վստահ է, որ աշխատանքային խորհրդի ձևաչափով աշխատանքը կամրապնդի ղեկավարության և աշխատողների միջև փոխըմբռնումը
Ընկերությունը բանակցությունների արդյունքում պատրաստակամություն է հայտնել 2018թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնելու բոլոր աշխատողների աշխատավարձերը:
Հազարավոր մտածող և սրտացավ մարդիկ, որոնք ականատես եղան մեր հեռակա և թեժ հրապարակային բանավեճին, ԿԳՆ-ից և «Այբ»-ից սպասում են երկխոսություն և համագործակցություն
Միակողմանի որոշումները բերելու են հակարդյունք, և ԿԳՆ-ի միակողմանի հռետորաբանությունը չի նպաստում մեր ժողովրդի միասնականության հասնելու սպասումներին:
Հայտնի են անունները. ովքե՞ր կփոխարինեն ներկայիս մարզպետերին
Պաշտոնից կազատվեն Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ այլք
Երկու անձ ձերբակալվել է` Ավանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Ավան վարչական շրջանում արձանագրված անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով
Մամիկոն Ասլանյան. «Տեղական կառույցների միջեւ տեղի ունեցող պայմանավորվածությունները չեն չեղարկվել». (Տեսանյութ)
Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստի ընթացքում, մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հետաքրքրվեց, թե վերջին ժամանակներում երկրում կատարված փոփոխությունների մասով գործընկեր խմբակցություններն ինչ դիրքորոշում ունեն. «Փոփոխություններ է եղել, իրավիճակ է փոխվել, եւ մեր նախորդ նիստին չմասնակցելը նաեւ դրանով էր պայմանավորված, որպեսզի հասկանանք, թե այդ փոփոխություններն այստեղ ոնց են
Դուք փայլուն երիտասարդներ եք, և հպարտ պետք է լինեք, որ հայ եք»
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։ Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաև Արցախում և կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը
Քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ: ՀՀ Պաշտպանության նախարարություն
Ինչպես Փաշինյանը ծնկի իջավ Հովհաննես Թումանյանի շիրմի առաջ (Ֆոտոշարք)
Վարչապետը ծաղիկներ խոնարհեց Թումանյանի շիրմին, ապա մի քանի վայրկյան ծնկի իջավ՝ ձեռքը դրած շիրմաքարին
Երևանում գործող գրասենյակում հափշտակել են քաղաքացու դրամապանակը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող գրասենյակում քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը: 2018թ. ապրիլի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 20-ին՝ ժամը 18:00- 19:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող գրասենյակում
Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ
Երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան փողոցի մոտակայքում տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ երկու անձ՝
Կամո Արեյան. «Գրունտային տարածքները ինչքան ասֆալտապատվում են, այնքան անձրեւաջրերը տեղ չունեն ներծծվելու». (Տեսանյութ)
Փոխքաղաքապետն ասում է՝Երեւանում անձրեւներից հետո ջրահեռացման աշխատանքների պատասխանատուն «Վեոլա ջուրն» է
Փաշինյանը՝ վիրահայերին. «Մեր առաքելությունն է՝ հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ». (Ֆոտոշարք)
«Մեր պետական սահմանները ոչ թե բաժանելու են մեզ, այլ միացնելու»,-վստահեցրեց ՀՀ վարչապետը
Արկադի Բաբչենկոն ողջ է. սպանությունը բեմադրված էր
Լրագրող Արկադի Բաբչենկոն չի մահացել, նրա սպանությունը բեմադրված է եղել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ լրագրողի սպանությունը իրենք են բեմադրել՝ իսկապես ծրագրված մահափորձը բացահայտելու համար: Նրա խոսքով այն ծրագրվում էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Այդ նպատակով վերջիններս հավաքագրել
Երեւանի գլխավոր դիզայներ Ամատունուն դուր չի եկել մետրոյի վագոնների հայկական նախշերով նկարազարդումը. (Տեսանյութ)
Գագա Ամատունին ասում է՝ վագոնների նկարազարդումը մետրոպոլիտենի նախաձեռնությունն է
Վահե Նիկոյանը պահանջում է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել. (Տեսանյութ)
Ս. թ. մայիսի 30-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընդմիջմանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց, որ ես, մեջբերում եմ, «լրագրող եմ ծեծել»: Ես՝ Վահե Նիկոյանս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մարինա Խաչատրյանի այս պնդումն ակնհայտ սուտ է և զրպարտություն։ Նշված անձի սանձարձակություններն ու սադրանքները Երևանի ավագանու նիստերի ընթացքում բոլորին են
«Առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա»
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
Մեծ է եղել եզդիների դերը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում
Եզդիների դերը և մասնակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման գործում. նման խորագրով ծրագիր է իրականացնում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի շրջանակներում նկարահանվում են 10-15 րոպե տևողությամբ երկու փաստավավերագրական ֆիլմեր՝ քաղաքական գործիչ Ուսուբ Բեկի և ռազմական գործիչ Ջհանգիր Աղայի գործունեության մասին։ Նոր սերունդը քիչ է տեղյակ մայիսյան հերոսամարտերի ժամանակ եզդիների մասնակցության մասին: Այս բացը լրացնելու
Ավանի թաղապետ. «Երեւանի քաղաքապետը միայն Տարոն Մարգարյանը չէ». (Տեսանյութ)
Ավան վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Մանվել Ջավադյանն ասում է՝ ՀՀԿ-ի շարքերը լքելը քաղաքական անընդհատ գործընթաց է
Մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարի Թաղում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևանի անչափահաս բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. մայիսի 21-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղ թաղամասի տներից մեկի բակում անձնական
Պետք է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի ժողովրդավարությունը թափանցի հեռավոր գյուղական բնակավայրեր. Ս.Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Ալլա Բակունցը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը, Տավուշի մարզի ծրագրերի համակարգող Արմեն Տիրատուրյանը, գյուղական տուրիզմի ծրագրերի համակարգող Արման Վալեսյանը, «Կանայք և տեղական


















































