Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տեր Վահրամը՝ Էլթըն Ջոնի հայտարարությունների ու Մայր Աթոռի դիրքորոշման մասին

Մայիս 30,2018 21:21

Բարեգործության առիթով Հայաստան ժամանած երգիչ Էլթոն Ջոնը այցի ընթացքում նաև ինչ-ինչ հայտարարություններ էր արել եւ պատրաստակամություն հայտնել ԼԳԲՏ համայնքին օգնելու վերաբերյալ, ինչը որոշակի լարվածություն էր առաջացրել ու սոցցանցերում քննարկման առարկա դարձել:

Այս առնչությամբ Եկեղեցու դիրքորոշումը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին։

«Մայր Աթոռն անցյալում առիթներ ունեցել է արտահայտելու Հայ Եկեղեցու հստակ կեցվածքը համասեռամոլության վերաբերյալ՝ դատապարտելով երևույթի քարոզչությունը՝ հիմնվելով Սուրբ Գրքի և ուղղափառ դավանության վրա։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։

Հայոց Եկեղեցին միշտ պաշտպանն ու քարոզողն է մեր ավանդական ընտանեկան արժեքների և ընտանիքի սրբության։ Արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ դրանց ամրագրմանը ժամանակին իր նպաստն է բերել նաև Մայր Աթոռը»,-ասաց տեր Վահրամը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031